ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2020 թվականի թիվ 23-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 108-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 108-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Բաժին 11 Խումբ 1 Դաս 2 «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի «10438.9» հազար դրամ թիվը փոխարինել «10243.8» հազար դրամ թվով, այդ թվում՝ ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների.
1) «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածի «10438.9» հազար դրամ թիվը փոխարինել «10243.8» հազար դրամ թվով,
2) «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածի «0» դրամ թիվը փոխարինել «195.1 հազար դրամ» թվով և բառերով։
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ`
Կողմ -10 |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան |
Ա. Իգիթյան |
29 հունիսի 2020 թվական գյուղ Ախուրյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2022 թվական: