ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 812 |
14 հոկտեմբերի 1998 թ. |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թ. մարտի 13-ի «ՀՀ Նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի N 161 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 43 որոշման.
1. Հաստատել Երևան քաղաքում ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվելու լիցենզավորման կարգը (կցվում է):
2. Ուժը կորցրած համարել Երևանի քաղաքապետի 18.06.97 թ. N 563 որոշումը:
3. Հանձնարարել` Երևանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնին (Գ. Մինասյան) և տրանսպորտի վարչությանը (Ժ. Սարգսյան)` սույն որոշմամբ հաստատված կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման համար:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության (Ժ. Սարգսյան) վրա:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական Ռ. Քրմոյանի վրա:
Քաղաքապետ |
Ս. Աբրահամյան |
|
Հաստատված է` |
Կ Ա Ր Գ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
Սույն կարգը ընդունվել է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» հ. 161 որոշման հիման վրա (ՀՀ կառավարության 13.03.97 թ. հ. 43 որոշմամբ կատարված լրացմամբ):
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն կարգը պարտադիր է «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձեռնարկությունների կազմակերպական-իրավական բոլոր տեսակների և անհատ ձեռներեցների համար, որոնք որպես ձեռնարկատիրական գործունեություն (ձեռներեցություն) զբաղվում են ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ծառայությունների մատուցմամբ:
1.2. Լիցենզիան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի կողմից (այսուհետև Երևանի քաղաքապետարան) տրվող` ավտոմոբիլային փոխադրումների գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է, առանց որի այդպիսի գործունեություն իրականացնելը արգելվում է, իսկ իրավազանցները ենթարկվում են պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.3. Լիցենզավորման ենթակա ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ են համարվում.
ա) բեռնափոխադրման բոլոր դեպքերը` ձեռնարկատիրական գործունեություն, ձեռներեցություն,
բ) իրավասու մարմինների կողմից հաստատված երթուղիներով, չվերթներով կատարվող ներքաղաքային ուղևորափոխադրումները,
գ) վճարովի տաքսամոտորային ուղևորափոխադրումները:
2. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ պայմանները եվ փաստաթղթերը
2.1. Լիցենզիա ստանալու համար ձեռնարկությունը, անհատ ձեռներեցը (հետագայում` հայտատու) Երևանի քաղաքապետարան է ներկայացնում հայտ (հավելված 1), որին կցվում են ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններով զբաղվելու մասնագիտական հատկանիշներն ու հնարավորություններն հավաստիացնող փաստաթղթերը` համաձայն կից ցանկի (հավելված 2) և լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տուրքի վճարման անդորրագիրը:
2.2. Լիցենզավորվող սուբյեկտը պարտավոր է`
ա) կատարել ավտոփոխադրումների համապատասխան բնագավառին վերաբերվող` պետական գրանցում ստացած գերատեսչական նորմատիվ ակտերի պահանջները.
բ) ընձեռել հնարավորություն Երևանի քաղաքապետարանի համապատասխան լիազորված անձանց ստուգելու լիցենզիա ստանալու հայտին կից փաստաթղթերում եղած տեղեկությունների համապատասխանությունը իրականությանը:
2.3. Հայտատուն իրավունք ունի առանձին հայտերով ստանալ թե ուղևորափոխադրումների, թե բեռնափոխադրումների լիցենզիաներ:
3. Լիցենզիան տալու եվ լիցենզիայի գործողության ժամկետները
3.1. Լիցենզիան տալու կամ մերժելու մասին որոշումը կայացնում է Երևանի քաղաքապետը, հայտը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, իսկ հայտին կցվող փաստաթղթերում պարունակվող տվյալների վերաբերյալ համապատասխան փորձագետների եզրակացության անհրաժեշտության դեպքում` ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:
3.2. Լիցենզիան (հավելվածներ հ.հ. 3, 4) հայտատուին է հանձնվում որոշում կայացնելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, լիցենզիայի, դրա ներդիրների և հայտի ձևաթղթերի արժեքի վճարման անդորրագրերը ներկայացնելուց հետո:
3.3. Լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվում է մինչև 3 տարի:
3.4. Լիցենզիայի հետ միասին հայտ ներկայացնողին հանձնվում է լիցենզիայի ներդիրներ (ձևը կցվում է. հավելված հ. 5) լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտին կից ցուցակում թվարկված յուրաքանչյուր միավոր ավտոմոբիլի համար մեկ ներդիր, որն աշխատանքի ընթացքում փակցվում է ավտոմոբիլի հողմահար ապակուն:
3.5. Լիցենզիա ունեցող ձեռնարկությունը, անհատ ձեռներեցը կարող է ստանալ նոր ներդիրներ այլ ավտոմոբիլների համար, ներկայացնելով միայն սույն կարգի հ. 2 հավելվածում նշված փաստաթղթերը:
3.6. Լիցենզիայի ներդիրների գործողության ժամկետները սահմանափակվում են ավտոմոբիլների վարձակալության պայմանագրի ժամկետով, ավտոմոբիլը ժամանակավոր օգտագործման ստացման լիազորագրի ժամկետով կամ սպասարկման պայմանագրի ժամկետով:
4. Լիցենզիայի մերժումը, կասեցումը, ուժը կորցրած ճանաչումը, վերագրանցումը
4.1. Լիցենզիա ստանալու հայտը կարող է մերժվել, եթե`
ա) լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտում և նրան կցվող փաստաթղթերում կան թերի, սխալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ.
բ) ավտոմոբիլի տիպը չի համապատասխանում հայտում նշված գործունեության տեսակով զբաղվելուն ԳՈՍՏ 27815.
գ) անհատ ձեռներեցը չունի տվյալ գործունեությամբ զբաղվելու համար պահանջվող որակավորումը (Բ, Ց, Դ, Ե)
դ) ավտոմոբիլը սահմանված կարգով պետական տեխնիկական զննություն չի անցել:
4.2. Լիցենզիայի մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառները և հիմքերը, այն հայտատուին է հանձնվում որոշումն ընդունելուց հետո 3 օրվա ընթացքում:
4.3. Լիցենզիայի տալու մերժման մասին որոշումը հայտատուն իրավունք ունի գանգատարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.4. Լիցենզիայի, ինչպես նաև կոնկրետ ավտոմոբիլին վերաբերվող լիցենզիայի ներդիրի գործողությունը կասեցվում է տվյալ լիցենզիան (ներդիրը) տված Երևանի քաղաքապետարանի կողմից հետևյալ դեպքերում`
ա) լրացել է անհատ ձեռներեցի առողջական վիճակի բժշկական քննության տեղեկանքում նշված գործողության ժամկետը.
բ) տրանսպորտի ոլորտի պետական կառավարման մարմնի, վերահսկող պետական մարմինների ակտերի հիման վրա, կապված լիցենզիա (ներդիր) ունեցողի կողմից սույն կարգի խախտումների հետ:
4.5. Լիցենզիայի կամ նրա ներդիրի գործողության կասեցման մասին լիցենզավորող պետական կառավարման մարմինը կայացնում է որոշում` սահմանելով ժամկետ` կասեցման պատճառների հիմք հանդիսացող խախտումների վերացման համար, որոշման մասին հայտնվում է ձեռնարկությանը, անհատ ձեռներեցին:
4.6. Լիցենզիայի կամ նրա ներդիրի գործողությունը վերականգնվում է լիցենզավորողի նոր որոշումով` խախտումների վերացման մասին ձեռնարկության, անհատ ձեռներեցի կողմից հիմնավորվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 օրվա ընթացքում:
4.7. Սահմանված ժամկետում խախտումները չվերացնելու դեպքում գործողությունը կասեցված լիցենզիան կամ նրա ներդիրը կարող են ճանաչվել ուժը կորցրած, որի մասին լիցենզավորողը կայացնում է որոշում և այդ մասին եռօրյա ժամկետում ծանուցագրում է ձեռնարկությանը, անհատ ձեռներեցին:
4.8. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը ձեռնարկությունը, անհատ ձեռներեցն իրավունք ունի գանգատարկել դատական կարգով:
4.9. Ձեռնարկությունը, անհատ ձեռներեցը իր լուծարման, գործունեության դադարեցման դեպքում լիցենզիան հանձնում է լիցենզավորող համապատասխան պետական կառավարման մարմնին, և այդ լիցենզիան համարվում է ուժը կորցրած:
4.10. Անհատ ձեռներեցի բնակության, կամ ձեռնարկության գրանցման վայրի փոփոխման, ինչպես նաև ձեռնարկության վերակազմավորման այլ կազմակերպական-իրավական տեսակի, ինչպես նաև ավտոմեքենայի պետհամարանիշի փոփոխման դեպքում լիցենզիա տվող պետական կառավարման մարմինը վերագրանցում է լիցենզիան կամ նրա ներդիրը համապատասխան հայտ ստանալուց հետո, 3 օրվա ընթացքում (առանց պետական տուրքի գանձման):
4.11. Լիցենզիան, նրա ներդիրները օտարելը, փոխանցելը այլ անձի արգելվում է:
4.12. Ուժը կորցրած ճանաչված լիցենզիայի փոխարեն նոր լիցենզիայի ստացումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:
4.13. Լիցենզիայի, դրա ներդիրների կորստյան դեպքում ձեռնարկությունը, անհատ ձեռներեցը պարտավոր է այդ մասին հայտարարել ոչ պակաս 1000 տպաքանակով թերթում, որից հետո կարող է հայտ ներկայացնել նոր լիցենզիա կամ ներդիր ստանալու համար:
5. Լիցենզիաների գրանցումը եվ հաշվառումը
5.1. Երևանի քաղաքապետարանը վարում է տրված, գործողությունը կասեցված, ուժը կորցրած ճանաչված և վերագրանցված լիցենզիաների և դրանց ներդիրների գրանցման-հաշվառման մատյան:
Հավելված N 1 |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏ
Հայտատու ____________________________________________________________
անհատ ձեռներեցի կամ իրավաբանական անձի (ա.ա.հ.) անվանումը, հասցե, հեռախոս
_________________________________________________________________
Խնդրում եմ տրամադրել __________________փոխադրումների լիցենզիա:
լիցենզիայի տեսակը
Կից ներկայացնում եմ հետևյալ տվյալները և փաստաթղթերի պատճենները`
1. Պետ. ռեգիստրի վկայական N __________
2. Վճարային փաստաթուղթ N __________
3. Վարորդների ա.ա.հ.-ը և մեքենաների տեխնիկական տվյալները`
N | ԱԱ.Հ | ա/մ մակնիշը | ա/մ պ/հ | Տեխ. զննման կտրոնի համարը և գործունեության ժամկետը | Սեփականության ձևը |
1 | |||||
2 | |||||
3 | |||||
4 | |||||
5 |
5. Լրացուցիչ տեղեկություններ _____________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________
Լիցենզավորման կարգի պահանջների հետ ծանոթ եմ: Ներկայացված փաստաթղթերի ճշտության համար ստորագրում եմ`
______________ |
___ ________ 1998 թ. |
Կ. Տ.
Գործերը ընդունեց ____________________________
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻՆ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
1. Ձեռնարկության, անհատ ձեռներեցի պետական ռեգիստրում գրանցման վկայականի և վկայականի ներդիրի պատճենները:
2. Ձեռնարկությանը, անհատ ձեռներեցին պատկանող կամ վարձակալած, լիազորագրով ժամանակավոր օգտագործման համար այն ավտոմոբիլների ցուցակը, տեխնիկական անձնագիրը, ավտոմեքենայի տեխնիկական զննման կտրոնը (հայտի գրանցումից հետո բնօրինակները վերադարձվում են հայտատուին), որոնցով կատարվելու են լիցենզավորվող փոխադրումները:
3. Վարձակալման կամ վստահագրով օգտագործման համար վերցված ավտոմոբիլների դեպքում ներկայացվում է նաև վարձակալման պայմանագրի, լիազորագրի պետական նոտարի կողմից հաստատված պատճենը:
4. ՀՀ կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 12-ի N 681 որոշման համաձայն ձեռնարկության` ավտոմոբիլների արտադրած գազերի թունավորության վերահսկման-կարգավորման կետի` Հայպետստանդարտի կողմից ատեստավորման վկայականի պատճենը: Այդպիսի կետ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների համար վերահսկման-կարգավորման կետ ունեցող որևէ ձեռնարկության հետ արտադրած գազերի թունավորության կարգավորման վերաբերյալ պայմանագրի պատճենը:
5. Անհատ ձեռներեցի`
ա) վարորդական իրավունքի վկայականը (հայտի գրանցումից հետո վերադարձվում է հայտատուին) և դրա պատճենը, սեղմված բնական գազով աշխատող ավտոմոբիլի դեպքում` դրա վրա աշխատելու թույլտվության համապատասխան վկայականի պատճենը.
բ) առողջական վիճակի բժշկական քննության տեղեկանքի պատճենը:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
10 նոյեմբերի 1998 թ.
պետական գրանցման թիվ 70980210