ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2012 թվականի N 393-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1076-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 522-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1076-Ա որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանին» բառերով.
2) 3-րդ ենթակետում «բաժնի խորհրդական Արա Ավետիսյանին» բառերը փոխարինել «բաժնի վարիչի պարտականությունները կատարող, խորհրդական Մարինե Հայրապետյանին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 3 Երևան |
|