ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2011 թվականի N 617-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՇԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի հուլիսի 6-8-ը Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Պետրոսյանի, Ա. Ազիզյանի, Գ. Գրիգորյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Ավետիսյանի, Լ. Սարոյանի, Ք. Գրիգորյանի և Ն. Տեր-Գրիգորյանի՝ Վարշավա գործուղման հետ կապված ծախսերը, իսկ Ս. Սահակյանի՝ միայն օրապահիկը` կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակության մյուս անդամների՝ Վարշավա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`
1) Ք. Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցառումների հաշվին.
2) Տ. Սամվելյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Չիլինգարյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.
4) Ն. Արծրունունը` «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի միջոցների հաշվին.
5) Տ. Հարությունյանինը` ՓՄՁ –ի զարգացման ազգային կենտրոնի միջոցների հաշվին.
6) Է. Կիրակոսյանինը` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների/գործատուների միության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Վարշավա մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա.Պետրոսյանի՝ Վարշավա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. հուլիսի 1-ի N 617-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-8-Ը ՎԱՐՇԱՎԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Պետրոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Ազիզյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության |
Գ. Գրիգորյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության |
Ս. Սահակյան |
- ՀՀ մշակույթի նախարարության |
Տ. Սամվելյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության |
Լ. Սարոյան |
- ՀՀ տարածքային կառավարման |
Ք. Գրիգորյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի |
Ն. Տեր-Գրիգորյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության |
Ա. Չիլինգարյան |
- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ |
Ն. Արծրունի |
- «Զարգացման հայկական գործակալություն» |
Տ. Հարությունյան |
- ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոնի |
Է. Կիրակոսյան |
- Հայաստանի արդյունաբերողների և |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |