ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 730-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ (ՀԱՐՑԱՇԱՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառման ծրագիրը (հարցաշարը)` համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի նախագահին Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառման ծրագրի (հարցաշարի) հիման վրա սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառման հարցաթերթը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիմայիսի 23-ի N 730-Ն որոշման |
ԾՐԱԳԻՐ (ՀԱՐՑԱՇԱՐ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. ՀԱՍՑԵԱՄԱՍ
1. Հաշվառման տեղամասի համարը
2. Հրահանգչական տեղամասի համարը
3. Հաշվային տեղամասի համարը
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ) ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՔԱՂԱՔԱԲՆԱԿՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ) ՄԱՍԻՆ
1. Տնտեսության գտնվելու վայրը` մարզ, համայնք, բնակավայր (անվանումը)
2. Տնտեսության հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն
3. Տնտեսության գլխավորը կամ տնօրենը (անուն, ազգանուն)
4. Տեղեկություն տնտեսության կառավարողի վերաբերյալ, նշել (X)՝
1) տնտեսության գլխավոր
2) տնտեսության այլ անդամ
3) այլ անձ
5. Տեղեկություն ներտնտեսային հաշվառման վարման վերաբերյալ («այո» կամ «ոչ», նշել (X)
6. Տեղեկություն տնտեսության կողմից ոչ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ («այո» կամ «ոչ», նշել (X), եթե «այո», նշել ուղղությունները՝
1) մշակող արդյունաբերություն
2) մեծածախ և մանրածախ առևտուր
3) ագրոտուրիզմ
4) այլ
7. Տեղեկություն առևտրային կազմակերպության վերաբերյալ՝
1) կազմակերպության անվանումը
2) կազմակերպաիրավական ձևը
3) հարկ վճարողի հաշվառման համարը
3. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐ
1. Տեղեկություն հողերի վերաբերյալ՝
1) գյուղատնտեսական նշանակության
2) տնամերձ
3) այլ հողեր
2. Տեղեկություն հողերի վերաբերյալ` ըստ տիրապետման և օգտագործման տեսակների՝
1) ըստ տիրապետման տեսակների՝
ա. սեփական
բ. վարձակալված
գ. վարձակալության տրված
2) ըստ օգտագործման՝
ա. վարելահող
բ. պտղատու այգի և հատապտղանոց
գ. խաղողի այգի
դ. խոտհարք
ե. արոտավայր
զ. այլ հողեր
3. Տեղեկություն հողերի վերաբերյալ՝ ըստ առանձին հողակտորների քանակի և չափերի
4. Տեղեկություն հողերի սեփականության իրավունքի փաստաթղթի առկայության վերաբերյալ
4. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐ ԱՅԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
1. Տեղեկություն այլ համայնքներում, բնակավայրերում գյուղատնտեսական հողատեսքերի վերաբերյալ (առկայության դեպքում նշել մարզը, համայնքը, բնակավայրը)
2. Գյուղատնտեսական հողատեսքերի տարածությունները` ըստ նպատակային նշանակության՝
1) վարելահող
2) պտղատու այգի և հատապտղանոց
3) խաղողի այգի
4) խոտհարք
5) արոտավայր
6) այլ
5. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԸՍՏ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
1. Ցանքային տարածությունները (ներառյալ այլ համայնքներում, բնակավայրերում) ըստ դաշտում հողերի (որից՝ փաստացի ոռոգված) և տնամերձ հողերի՝
1) հացահատիկային մշակաբույսեր՝
ա. աշնանացան ցորեն
բ. գարնանացան ցորեն
գ. աշնանացան գարի
դ. գարնանացան գարի
ե. վարսակ
զ. հաճար
է. եգիպտացորեն հատիկի համար
ը. այլ
2) հատիկաընդեղենային մշակաբույսեր
3) կարտոֆիլ
4) բանջարանոցային մշակաբույսեր՝
ա. կաղամբ
բ. բրոկոլի
գ. վարունգ
դ. լոլիկ
ե. սմբուկ (բադրիջան)
զ. տաքդեղ (բիբար)
է. գազար
ը. սեղանի ճակնդեղ
թ. սոխ
ժ. սխտոր
ժա. կանաչ լոբի
ժբ. ծնեբեկ
ժգ. այլ
5) բոստանային մշակաբույսեր`
ա. ձմերուկ
բ. սեխ
գ. դդում
դ. այլ
6) համեմունքային մշակաբույսեր
7) տեխնիկական մշակաբույսեր՝
ա. ծխախոտ
բ. արևածաղիկ
գ. կտավատ
դ. այլ
8) կերային մշակաբույսեր՝
ա. միամյա խոտաբույսեր
բ. բազմամյա խոտաբույսեր
գ. կերի արմատապտուղ
դ. եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար
ե. այլ
9) ծաղիկներ դաշտում
10) ցանքեր այգիների և խաղողանոցների միջշարքերում
11) ցելեր բոլոր տեսակի
12) ցանքեր ջերմոցներում, ջերմատներում՝
ա. բանջարանոցային մշակաբույսեր
բ. սնկեր
գ. ծաղիկներ
13) սնկանոցներ
14) ցանքային տարածություններ, ընդամենը
15) կատարվել է կրկնակի ցանք և ենթացանք
16) ցանքեր՝ առանց այգիների և խաղողանոցների միջշարքերի ու կրկնակի ցանքի և ենթացանքի
17) չօգտագործված վարելահող
18) ընդամենը վարելահող
2. Բազմամյա տնկարկների տարածությունները, որից` բերքատու հասակի (ներառյալ այլ համայնքներում, բնակավայրերում) ըստ դաշտում հողերի (որից՝ փաստացի ոռոգված) և տնամերձ հողերի՝
1) պտղատու այգի՝
ա. խնձորի
բ. տանձի
գ. սերկևիլի
դ. ծիրանի
ե. դեղձի
զ. նեկտարինի
է. կեռասի
ը. սալորի
թ. բալի
ժ. հոնի
ժա. ընկույզի
ժբ. տխիլի (պնդուկ)
ժգ. նշի
ժդ. պիստակի
ժե. թզի
ժզ. նռան
ժէ. արքայանարնջի (կարալյոկ)
ժը. թթի
ժթ. այլ
2) հատապտղանոց (ներառյալ ջերմոցներում, ջերմատներում)՝
ա. ազնվամորու
բ. ելակի
գ. հաղարջի
դ. մոշի
ե. այլ
3) խաղողի այգի՝
ա. տեխնիկական սորտեր
բ. սեղանի սորտեր
գ. ունիվերսալ սորտեր
4) տնկարան՝
ա. պտղի
բ. հատապտղի
գ. խաղողի
5) բազմամյա տնկարկներ.
դրանցից՝
ա. կարկտապաշտպան ցանցերով հագեցած
բ. ինտենսիվ այգիներ, որոնցից՝ պտղատու այգիներ
6. ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՈՒ ՈՌՈԳՈՒՄ (ՆԵՐԱՌՅԱԼ ԱՅԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ)
1. Օգտագործված պեստիցիդներ, այդ թվում՝ բույսերի պաշտպանության կենսաբանական միջոցներ, թունաքիմիկատներ (միջատասպան, սնկասպան, կրծողասպան, մոլախոտերի դեմ պայքարի համար նախատեսված նյութեր, բույսերի աճի կարգավորիչներ, ֆերոմոններ, դեֆոլիանտներ, դեսիկանտներ և ֆումիգանտներ) և ագրոքիմիկատներ (պարարտանյութեր, քիմիական հողաբարելավիչներ)՝ ըստ մակերեսի և քանակի՝
1) թունաքիմիկատներ
2) բույսերի պաշտպանության կենսաբանական միջոցներ
3) հանքային պարարտանյութեր
4) օրգանական պարարտանյութեր (ընդամենը), այդ թվում՝
ա. գոմաղբ
բ. թռչնաղբ
գ. կենսահումուս
2. Որպես վառելանյութ օգտագործված գոմաղբի քանակը
3. Փաստացի ոռոգված հողերի ոռոգման աղբյուրները՝
1) ընդհանուր ոռոգման ցանցից
2) գետից, առվից, լճակից
3) խորքային հորերից
4) խմելու ջրից
5) ոռոգման ջրավազանից և ռեզերվուարից
6) այլ
4. Փաստացի ոռոգված հողերի ոռոգման մեթոդները՝
1) ակոսային
2) արհեստական անձրևացում
3) կաթիլային
4) շարժական ոռոգման համակարգ
5) այլ
7. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ ԵՎ ՊԱՀՎԱԾՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
1. Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների գլխաքանակը՝
1) խոշոր եղջերավոր կենդանիներ (տավարներ) ընդամենը՝
ա. ցուլեր
բ. կովեր
գ. երինջներ
դ. 1 տարեկանից բարձր ցուլիկներ
ե. 1 տարեկանից բարձր էգ մոզիներ
զ. հորթեր (մինչև 1 տարեկան)
2) գոմեշներ, ընդամենը՝
ա. գոմշացուլեր
բ. մատակներ
գ. գոմշաձագեր՝ 1 տարեկանից բարձր
դ. գոմշաձագեր (մինչև 1 տարեկան)
3) խոզեր, ընդամենը՝
ա. վարազներ
բ. մերուններ (հիմնական հոտի մայր խոզեր)
գ. վերարտադրության համար նախատեսված էգ խոզեր՝ 4-12 ամսական
դ. խոճկորներ՝ 0-2 ամսական
ե. խոճկորներ՝ 2-4 ամսական
զ. բտվող խոզեր (4 ամսականից բարձր)
4) ոչխարներ, ընդամենը՝
ա. խոյեր
բ. մաքիներ
գ. շիշակներ
դ. գառներ (մինչև 1 տարեկան)
5) այծեր, ընդամենը`
ա. նոխազներ
բ. մայր այծեր
գ. ներիներ (շիշակներ)
դ. ուլեր (մինչև 1 տարեկան)
6) ձիեր, ընդամենը
7) ավանակներ, ընդամենը
8) ջորիներ, ընդամենը
9) ճագարներ, ընդամենը
10) թռչուններ, ընդամենը՝
ա. ածան հավեր
բ. բրոյլերներ
գ. ջայլամներ
դ. այլ
11) մորթատու գազաններ, ընդամենը
12) մեղվաընտանիքներ (փեթակ), ընդամենը (հատ)
2. Գյուղատնտեսական կենդանիների (խոշոր եղջերավոր կենդանիներ, ոչխարներ և այծեր) պահվածքի տեխնոլոգիաները՝
1) շուրջտարյա արոտային
2) շուրջտարյա մսուրային
3) արոտամսուրային
8. ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
1. Տեղեկություն ձկնաբուծությամբ զբաղվելու վերաբերյալ («այո» կամ «ոչ», նշել (X)
2. Ջրավազանի մակերեսի չափը
3. Ջրաղբյուրները՝
1) ստորգետնյա
2) մակերևութային
4. Արտադրանքի տեսակները, նշել (X)՝
1) ձուկ, դրանից՝
ա. իշխան
բ. թառափ
2) խեցեմորթ
9. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
1. Շենքեր ու շինություններ գյուղատնտեսական կենդանիներ ու թռչուններ պահելու և գյուղատնտեսական արտադրանքը պահպանելու համար (նշվում է առավելագույն գլխաքանակը՝ ըստ գյուղատնտեսական կենդանիների տեսակների (հզորություն կամ տարողություն)՝
1) անասնաշենքեր՝
ա. խոշոր եղջերավոր կենդանիների
բ. խոզերի
գ. ոչխարների
դ. այլ կենդանիների
2) թռչնանոցներ
3) պահեստարաններ և ծածկեր
4) սառնարաններ
5) չորանոցներ
6) այլ
2. Գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների պահպանման համար շենքերի ու շինությունների առկայությունը («այո» կամ «ոչ», նշել (X)՝
1) տնտեսության սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորման ընդհանուր քանակը, որից` սարքին՝
ա. թրթուրավոր տրակտորներ
բ. անվավոր տրակտորներ
գ. բեռնատար ավտոմեքենաներ
դ. հացահատիկահավաք կոմբայններ
ե. կերահավաք կոմբայններ
զ. կարտոֆիլահավաք կոմբայններ
է. կարտոֆիլատնկիչներ
ը. կարտոֆիլաքանդիչներ
թ. խոտհնձիչներ
ժ. շարքացաններ
ժա. մոտոբլոկներ
ժբ. տրակտորային կցասայլակներ
ժգ. հավաքիչ-մամլիչներ
ժդ. հատիկազտիչ մեքենաներ
ժե. գութաններ
ժզ. կուլտիվատորներ
ժէ. տրակտորային սրսկիչներ
ժը. կթի ագրեգատներ
ժթ. կաթի պահպանման սառնարանային սարքավորումներ
ի. կաթ վերամշակող սարքավորումներ
իա. այլ
10. ԱՇԽԱՏՈՒԺ
1. Տնտեսության գլխավորի և անդամների (15 տարեկան և բարձր) սեռը, տարիքը, կրթությունը և տնտեսությունում գյուղատնտեսությամբ զբաղվածությունը, գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը`
1) կարգավիճակը տնտեսության գլխավորի և անդամների (նշել ըստ ծածկագրերի. տնտեսության գլխավոր (1), կին /ամուսին (2), այլ անդամներ (3)
2) սեռը (նշել ըստ ծածկագրերի. արական (1), իգական (2)
3) տարիքը (նշել ըստ ծածկագրերի. 15-24 (1), 25-34 (2), 35-44 (3), 45-54 (4), 55-64 (5), 65 և ավելի (6)
4) կրթությունը (նշել ըստ ծածկագրերի.չունի տարրական (1), տարրական հանրակրթական (2), հիմնական հանրակրթական (3), միջնակարգ (4), նախնական մասնագիտական (5), միջին մասնագիտական (6), բարձրագույն 1-ին աստիճանի (բակալավր) (7), բարձրագույն 2-րդ աստիճանի (մագիստրոս) (8), հետբուհական (9)
5) տնտեսությունում (գյուղատնտեսության ոլորտում) աշխատած ամիսները (նշել ըստ ծածկագրերի. մինչև 1 ամիս (1), 1-3 ամիս (2), 4-6 ամիս (3), 7-9 ամիս (4), 10-12 ամիս (5)
2. Վերջին մեկ տարում ոլորտի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը («այո» կամ «ոչ», նշել (X)
3. Տնտեսության գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված վարձու աշխատողների թվաքանակը՝ ըստ աշխատանքի տևողության և սեռի, նշել (X) և ըստ ամիսների
4․ Տնտեսությունում տնտեսության անդամների գյուղատնտեսությամբ զբաղվելը՝ որպես հիմնական գործունեություն («այո» կամ «ոչ», նշել (X)
11. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ
1. Տնտեսությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի հիմնական տեսակների օգտագործումն ըստ ուղղությունների (նշել (X). միայն սեփական սպառման համար, հիմնականում սեփական սպառման համար, հիմնականում վաճառքի համար, միայն վաճառքի համար)՝
1) հացահատիկ և հատիկաընդեղեն
2) կարտոֆիլ
3) բանջարեղեն
4) բոստան
5) պտուղ
6) հատապտուղ
7) խաղող
8) միս
9) կաթ
10) ձու
11) բուրդ
12) մեղր
13) ձուկ
2. Տնտեսության զբաղվելը գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ.
(«այո» կամ «ոչ», նշել (X), եթե «այո», նշել՝
1) բուսական ծագման արտադրանքի վերամշակում
2) կենդանական ծագման արտադրանքի վերամշակում
3. Տնտեսության զբաղվելը վերամշակված արտադրանքի վաճառքով («այո» կամ «ոչ», նշել (X)
12. ՎԱՐԿԵՐ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՆԵՐԱՌՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ) ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
1. Տեղեկություն գյուղատնտեսական նպատակով վերցված վարկերի և ստացված օգնությունների և օժանդակությունների ժամկետների, տեսակների և աղբյուրների վերաբերյալ, նշել (X)՝
1) վարկեր
2) սուբսիդավորված վարկեր
3) փոխհատուցումներ
4) այլ դրամական օգնություններ՝
ա. երկրի ներսից
բ. արտերկրից
2. Տեղեկություն վերջին մեկ տարում կնքած գյուղատնտեսական ապահովագրության վերաբերյալ («այո» կամ «ոչ», նշել (X)
13. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱ
1. Տեղեկություն կոոպերատիվի անդամ լինելու վերաբերյալ («այո» կամ «ոչ», նշել (X), եթե «այո», նշել կոոպերատիվի գործունեության ուղղվածությունը՝
1) գյուղատնտեսական արտադրանքի համատեղ արտադրություն
2) արտադրված արտադրանքի իրացում
3) մեքենայացված աշխատանքներով ծառայություններ
4) գյուղատնտեսական արտադրանքի վերամշակում
5) այլ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
23.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|