ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ԴՍԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«09» դեկտեմբերի 2020 թվականի N 61-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴՍԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՍԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 9-րդ, 10-րդ, 11-րդ հոդվածի 1-ին մասով, 12-րդ, 13-րդ հոդվածի 1-ին մասով, 14֊րդ, 15-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1283-Ն որոշումով հաստատված կարգի 7-րդ կետով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել ՀՀ Լոռու մարզի Դսեղ համայնքում 2021 թվականի համար տեղական տուրքերի տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն հավելված 1-ի։
2. Սահմանել ՀՀ Լոռու մարզի Դսեղ համայնքում 2021 թվականի համար տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի։
3. Սահմանել, որ.
1) Դսեղ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների (թույլտվությունների տրամադրման) համար տեղական տուրքը գանձվում է նախքան սույն որոշումով սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը։
2) Դսեղ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում` սույն որոշման հավելված 2-ի 14-րդ, 15-րդ, 16-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, բացառությամբ սույն որոշման հավելված 2-ի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո.
3) Սույն որոշումով սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը և ծառայությունների մատուցումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական տուրքի և տեղական վճարի գումարը չվճարելու դեպքում։
4. Դսեղ համայնքի ղեկավարին` ապահովել տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Դսեղ համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Դսեղի համայնքապետարանի պաշտոնական համացանցային www.dseghlori.am կայքում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Ավագանու անդամներ
Կողմ (4)
Ն. Դալլաքյան Փ. Խառատյան Ա. Մատոյան Դ. Վանյան |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0) |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԳԱՌՆԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|