ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2023 թվականի N 745-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1359-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը, և քանակը սահմանելու մասին» N 1359-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Համաձայն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սահմանել`
1) ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակը և ձևը`
ծառայողական` կարճ ակոսափող,
քաղաքացիական,
որսորդական` ակոսափող և ողորկափող.
2) ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի քանակը` յուրաքանչյուր ինկասատորին մեկ միավոր զենքի հաշվարկով.
3) ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի մոդելը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված քրեագիտական պահանջներին համապատասխան տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել։»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մայիսի 2023 թվական: