ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ իններորդ և տասներորդ պարբերություններով.
«Սույն օրենքը, «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանում է նաև մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից հարկադիր կատարման ներկայացված արբիտրաժային տրիբունալի վճռի կատարման պայմանները և կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են դրանց կատարման նկատմամբ: Մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից հարկադիր կատարման ներկայացված արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման նկատմամբ տարածվում են կատարողական թերթի կատարման կանոնները:»
(1-ին հոդվածը փոփ. 26.06.23 ՀՕ-231-Ն)
(26.06.23 ՀՕ-231-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 2.
(հոդվածը չեղյալ է ճանաչվել 26.06.23 ՀՕ-231-Ն)
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «:» կետադրական նշանը փոխարինել «, արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար մշտապես գործող արբիտրաժային հաստատության էլեկտրոնային հաղորդագրությունը:» բառերով:
(3-րդ հոդվածը փոփ. 26.06.23 ՀՕ-231-Ն)
(26.06.23 ՀՕ-231-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 4. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից երկու ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող տասներորդ պարբերության, 2-րդ հոդվածի, ինչպես նաև 3-րդ հոդվածի՝ նոտարի արձակած վճարման կարգադրության մասով, որոնք ուժի մեջ են մտնում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 27 Երևան ՀՕ-585-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2022 թվական: