ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2023 թվականի N 2141-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Պետություն-մասնավոր գործընկերության ընթացակարգը, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի վերաբերյալ տվյալների բազայի ստեղծման և կառավարման կարգը հաստատելու, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի շրջանակներում մատուցվող հանրային ծառայությունների ոլորտները, պետություն-մասնավոր գործընկերության ստորաբաժանումը, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության ձևը և ներկայացման ժամկետը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշման 1-ին կետով հաստատված ընթացակարգում (այսուհետ՝ ընթացակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) 13–րդ կետի չորրորդ նախադասությունում «հինգ աշխատանքային օր» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օր» բառերով․
2) ընթացակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-ին կետով՝
«31.1. Կառավարության՝ սույն ընթացակարգի 30-րդ կետով նախատեսված որոշման նախագիծը չի պահանջվում հետևյալ պայմաններին միաժամանակյա բավարարման դեպքում՝
1) առկա է սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխանող տեխնիկատնտեսական հիմնավորում, եթե դրա պատրաստումը չի կատարվել ՀՀ պետական կամ համայնքային բյուջեների ծախսերի հաշվին.
2) ծրագիրը հաստատված է տվյալ ոլորտում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով սահմանված կարգով ձևավորված և գործող խորհրդակցական մարմնի շրջանակներում։»․
3) 50-րդ կետի՝
ա. 2-րդ ենթակետի երկրորդ նախադասությունը և 4-րդ ենթակետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«Սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են ապոստիլով վավերացված («Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիան վավերացրած երկրներից ուղարկված փաստաթղթերի դեպքում, իսկ եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը կատարվում է հյուպատոսական ճանապարհով):»․
բ․ 4-րդ ենթակետի առաջին նախադասությունը «կոնսորցիումի վերաբերյալ պայմանագրի» բառերից հետո լրացնել «բնօրինակը կամ» բառերով.
4) ընթացակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 50.1-ին կետով՝
«50.1. Սույն կետով նախատեսված փաստաթղթերը մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգով նախատեսված լինելու դեպքում կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ սույն ընթացակարգի 90.1-ին և 123.1-ին կետերով նախատեսված կարգով։»․
5) 61-րդ կետում «հայտերն» բառը փոխարինել «հայտերը թղթային եղանակով ներկայացնելու դեպքում» բառերով․
6) ընթացակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 63.1-ին կետով՝
«63.1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգով որակավորման հայտերի և հայտերի ներկայացման էլեկտրոնային եղանակ նախատեսված լինելու դեպքում գրանցամատյան չի վարվում։»․
7) 69-րդ կետի 9-րդ ենթակետը «տեղը և ժամկետը» բառերից հետո լրացնել «բացառությամբ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգով որակավորման հայտերի (մեկ փուլով բաց ընթացակարգի դեպքում՝ հայտերի) ներկայացման էլեկտրոնային եղանակ նախատեսված լինելու դեպքի» բառերով․
8) 73-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ՝
«Գնահատող հանձնաժողովի որոշմամբ ՊՄԳ ծրագրի՝ որակավորված հայտատուին տրամադրվող տեխնիկատնտեսական ուսումնասիրությունից կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն հեռացվել կամ հայտատուի համար այլ կերպ անհասանելի դարձվել սույն ընթացակարգի 34-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունը։»․
9) 78-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«78. Կոնսորցիումով մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու դեպքում որակավորման հայտը չի ներառում կոնսորցիումի մասնակիցների կողմից որակավորման հարցմամբ նախատեսված ձևաչափով տրամադրվող կատարման անվերապահ երաշխիք, եթե որակավորման հարցմամբ այլ բան նախատեսված չէ։»․
10) ընթացակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 90.1-ին կետով՝
«90.1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգով կարող է նախատեսվել որակավորման հայտերի (մեկ փուլով բաց ընթացակարգի դեպքում՝ հայտերի) ներկայացման էլեկտրոնային եղանակ՝ էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հարթակի կիրառմամբ, ինչի դեպքում կիրառելի չեն սույն ընթացակարգի 79-83-րդ կետերի, 86-րդ կետի, 89–րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի և 90-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի դրույթները։ Որակավորման հայտերի (մեկ փուլով բաց ընթացակարգի դեպքում՝ հայտերի) էլեկտրոնային եղանակով ներկայացման, լրացման, փոփոխման և հետ վերցնելու գործընթացի առանձնահատկությունները սահմանվում են մասնավոր գործընկերոջ ընթացակարգով և պետք է ապահովեն դրանց գաղտնիությունը մինչև որակավորման հայտերի (մեկ փուլով բաց ընթացակարգի դեպքում՝ հայտերի) բացման նիստի օրը և ժամը։ Էլեկտրոնային եղանակի կիրառման դեպքում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգով սահմանվում է նաև սույն ընթացակարգի 77-րդ և 87-րդ կետերով նախատեսված դեպքերում մերժված, ինչպես նաև հետ վերցված որակավորման հայտերի՝ էլեկտրոնային փոստարկղից կամ հարթակից հեռացման (ջնջման) տեխնիկական ընթացակարգը։ Ցանկացած դեպքում որակավորման հայտերի (մեկ փուլով բաց ընթացակարգի դեպքում՝ հայտերի) ներկայացման էլեկտրոնային եղանակ կիրառելիս մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը պետք է ապահովի սույն ընթացակարգի համաձայն ներկայացվող փաստաթղթերի՝ բնօրինակին համապատասխանության ստուգման մեխանիզմների առկայությունը:»․
11) 97-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«97. Եթե գնահատող հանձնաժողովի նիստի ընթացքում հայտատուի որակավորման հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ որակավորման հարցման պահանջների նկատմամբ, ապա հանձնաժողովն իրավասու է հինգից մինչև տասն աշխատանքային օրով կասեցնել նիստը, իսկ քարտուղարը նույն օրը դրա մասին ծանուցում է հայտատուին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Հայտատուին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:»․
12) ընթացակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 123.1-ին կետով՝
«123.1․ Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգով կարող է նախատեսվել հայտերի ներկայացման էլեկտրոնային եղանակ՝ էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հարթակի կիրառմամբ, ինչի դեպքում կիրառելի չեն սույն ընթացակարգի 106-110-րդ կետերի, 113-րդ կետի, 116–րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի և 117-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի, 122-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի և 123-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի դրույթները։ Հայտերի՝ էլեկտրոնային եղանակով ներկայացման, լրացման, փոփոխման և հետ վերցնելու տեխնիկական առանձնահատկությունները սահմանվում են մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգով և պետք է ապահովեն դրանց գաղտնիությունը մինչև հայտերի բացման օրը և ժամը։ Հայտերի ներկայացման էլեկտրոնային եղանակի կիրառման դեպքում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգով սահմանվում է նաև սույն ընթացակարգի 105-րդ, 114-րդ, 120-րդ, 121-րդ, 145-րդ և 146-րդ կետերով նախատեսված դեպքերում մերժված, ինչպես նաև հետ վերցված հայտերի՝ էլեկտրոնային փոստարկղից կամ հարթակից հեռացման (ջնջման) տեխնիկական ընթացակարգը: Ցանկացած դեպքում հայտերի ներկայացման էլեկտրոնային եղանակ կիրառելիս մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը պետք է ապահովի սույն ընթացակարգի համաձայն ներկայացվող փաստաթղթերի՝ բնօրինակին համապատասխանության ստուգման մեխանիզմների առկայությունը:».
13) 129-րդ կետի առաջին նախադասությունում «հինգ աշխատանքային օրով» բառերը փոխարինել «տասը աշխատանքային օրով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2023 թվական: