ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2013 թվականի Թիվ 137 քաղ. Մոսկվա
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունների 1-ին կետի «դ» ենթակետի չորրորդ, հինգերորդ, ութերորդ, հիսունմեկերորդ պարբերությունների, «ե» ենթակետի երեսունիններորդ պարբերության, «թ» ենթակետի և 2-րդ կետի:
Սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունների 1-ին կետի «դ» ենթակետի չորրորդ, հինգերորդ, ութերորդ, հիսունմեկերորդ պարբերությունները, «ե» ենթակետի երեսունիններորդ պարբերությունը, «թ» ենթակետը և 2-րդ կետն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Վ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունիսի 25-ի թիվ 137 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում կատարվող
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի վերաբերյալ» հրահանգում՝
ա) տեքստում «ալֆա-2 երկնիշ տառային ծածկագիր» բառերը փոխարինել «ծածկագիր» բառով.
բ) 2-րդ կետի յոթերորդ պարբերությունը «տարբեր ապրանքների բաղադրիչներ (բաղկացուցիչներ) հանդիսացող» բառերից հետո լրացնել «կամ Օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան ներկայացված՝ ԱՀ-ի ներկայացման մի քանի պարտավորություններին համապատասխան բաց թողնված» բառերով.
գ) 6-րդ կետում՝
երրորդ պարբերությունում «երկրորդ մասում» բառերը փոխարինել «երկրորդ պարբերության մեջ» բառերով.
տասնվեցերորդ պարբերությունը «արգելքների ու սահմանափակումների միատեսակ պայմաններ,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև սույն հրահանգի 1-ին հավելվածում նշված ապրանքները» բառերով.
դ) 15-րդ կետում՝
8-րդ ենթակետի քսանիններորդ պարբերությունում «Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում» բառերը հանել.
12-րդ ենթակետում՝
չորրորդ-վեցերորդ պարբերությունները «(սենյակի, գրասենյակի) համարը)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև առկայության դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցեն (Բելառուսի Հանրապետության համար)» բառերով.
յոթերորդ պարբերությունում «ինչպես նաև» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոստի հասցեն՝ առկայության դեպքում (Բելառուսի Հանրապետության համար), ինչպես նաև» բառերով.
վերջին պարբերությունում «Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում» բառերը հանել.
28-րդ ենթակետի տեքստում «առաջին մասում» բառերը փոխարինել «երրորդ պարբերության մեջ» բառերով.
31-րդ ենթակետի տասներեքերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Վանդակի երրորդ ենթաբաժնում առանց միջակայքերի նշվում է ծածկագրի չորս նշան՝ Մաքսային միության անդամ պետություններում օգտագործվող՝ Մաքսային լրացուցիչ տեղեկատվության դասակարգչին համապատասխան, այն դեպքում, երբ նշված դասակարգիչը պարունակում է վանդակի առաջին ենթաբաժնում նշված՝ ապրանքի դասակարգման ծածկագիրն ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի։».
42-րդ ենթակետը՝
տասներորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող փաստաթղթի համարն ու ամսաթիվը.».
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Ռուսաստանի Դաշնությունում «ներքին սպառման համար բացթողում» կամ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգերով այն ապրանքների ձևակերպման ժամանակ, որոնք Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության և ռուսաստանյան իրավաբանական անձի հետ՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ 8701-8705 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչավոր տրանսպորտային միջոցների, դրանց հանգույցների և ագրեգատների արդյունաբերական հավաքման համար նախատեսված այն ապրանքների ներմուծման մասին կնքված համաձայնագրերի առարկա են, որոնց նկատմամբ կիրառվում են սակագնային արտոնություններ, վանդակում լրացուցիչ կերպով տեղեկություններ են նշվում հաստատող փաստաթղթերի մասին՝ մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան.».
43-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Վանդակը չի լրացվում Մաքսային միության անդամ պետությունների ազգային արժույթի, արտարժույթի (բացի դրամագիտական նպատակներով օգտագործվող արժույթից), ինչպես նաև շրջանառության մեջ դրված արժեթղթերի հայտարարագրման ժամանակ.».
44-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«44) 46-րդ վանդակ. «Վիճակագրական արժեք»
46. Վիճակագրական արժեք |
Վանդակում թվային նշաններով, առանց բաժանիչների և միջակայքերի նշվում է ապրանքի վիճակագրական արժեքը ԱՄՆ դոլարով՝ մաթեմատիկական կանոններով ստորակետից հետո մինչև երկու նիշ ճշտությամբ կլորացված:
Ապրանքի վիճակագրական արժեքը հաշվարկվում է ԱՀ-ի 45-րդ վանդակում նշված ապրանքի մաքսային արժեքի հիման վրա՝ բացառությամբ սույն ենթակետի հինգերորդ և վեցերորդ պարբերություններում նշված դեպքերի:
Ռուսաստանի Դաշնությունում ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ դասակարգման մեկ ծածկագրի նշմամբ տարբեր անվանումներով ապրանքների հայտարարագրման ժամանակ ապրանքների վիճակագրական արժեքը հաշվարկվում է ԱՀ-ի 12-րդ վանդակում նշված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքի հիման վրա:
Այն դեպքում, երբ սույն հրահանգին համապատասխան, ԱՀ-ի 45-րդ վանդակը չի լրացվում, ապրանքի վիճակագրական արժեքը հաշվարկվում է ԱՀ-ի 42-րդ վանդակում նշված ապրանքի գնի հիման վրա:
Ապրանքի վիճակագրական արժեքը հաշվարկվում է ապրանքի մաքսային արժեքը, իսկ սույն ենթակետի վեցերորդ պարբերությունում նշված դեպքերում՝ ապրանքի գինը CIF՝ ապրանքի նշանակման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության տարածք ժամանման առաջին նավահանգիստ (CIP՝ ապրանքի նշանակման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության սահմանի հատման վայր), մատակարարման բազիսային պայմանին համապատասխանեցնելու միջոցով:
Օրինակ՝
Ապրանքի մաքսային արժեքը մատակարարման բազիսային պայմանին համապատասխանեցնելու ժամանակ CIF՝ ապրանքի նշանակման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության տարածք ժամանման առաջին նավահանգիստ (CIP՝ ապրանքի նշանակման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության սահմանի հատման վայր), այն դեպքում, երբ մաքսային տարածք ապրանքի ժամանման վայրը գտնվում է ապրանքի նշանակման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության տարածքից դուրս, ապրանքի մաքսային արժեքին ավելացվում են մաքսային տարածք ապրանքի ժամանման վայրից մինչև ապրանքի նշանակման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության սահմանի հատման վայր ապրանքի փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը։
Ապրանքի մաքսային արժեքը մատակարարման բազիսային պայմանին համապատասխանեցնելու ժամանակ CIF՝ ապրանքի նշանակման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության տարածք ժամանման առաջին նավահանգիստ (CIP՝ ապրանքի նշանակման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության սահմանի հատման վայր)՝
այնպիսի պայմաններով մատակարարված ապրանքի համար, որոնց համապատասխան նշանակման կետը գտնվում է ապրանքի նշանակման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության տարածքից դուրս, ապրանքի գնին ավելացվում են նշանակման կետից մինչև ապրանքի նշանակման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության սահմանի հատման վայրն ապրանքի առաքմանն առնչվող ծախսերը.
այնպիսի պայմաններով մատակարարված ապրանքի համար, որոնց համապատասխան նշանակման կետը գտնվում է ապրանքի նշանակման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության տարածքում, ապրանքի գնից հանվում են ապրանքի նշանակման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության սահմանի հատման վայրից մինչև նշանակման կետն ապրանքի առաքմանն առնչվող ծախսերը.
CIF՝ ապրանքի նշանակման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության տարածք ժամանման առաջին նավահանգիստ (CIP՝ ապրանքի նշանակման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության սահմանի հատման վայր), մատակարարման բազիսային պայմանին համապատասխանեցված ապրանքի մաքսային արժեքը կամ ապրանքի գինն ԱՄՆ դոլարի վերահաշվարկելիս կիրառվում է մաքսային մարմնի կողմից ԱՀ-ի գրանցման ամսաթվի դրությամբ Մաքսային միության անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված արժույթի փոխարժեքը:
CIF՝ ապրանքի նշանակման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության տարածք ժամանման առաջին նավահանգիստ (CIP՝ ապրանքի նշանակման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության սահմանի հատման վայր), մատակարարման բազիսային պայմանին համապատասխանեցված մաքսային արժեքի վերահաշվարկն ԱՄՆ դոլարի իրականացվում է դա ԱՄՆ դոլարի փոխարժեքին բաժանելու միջոցով:
CIF՝ ապրանքի նշանակման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության տարածք ժամանման առաջին նավահանգիստ (CIF՝ ապրանքի նշանակման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության սահմանի հատման վայր) մատակարարման բազիսային պայմանին համապատասխանեցված ապրանքի գնի (այսուհետ սույն ենթակետում՝ ապրանքի համապատասխանեցված արժեքը) վերահաշվարկն ԱՄՆ դոլարի իրականացվում է հետևյալ բանաձևով.
C$ = (Civ x Kiv)/(Eiv x K$),
որտեղ՝
C$ -ն՝ ապրանքի վիճակագրական արժեքն է ԱՄՆ դոլարով.
Civ -ն՝ ապրանքի համապատասխանեցված արժեքն է պայմանագրի գնի արժույթով.
Kiv -ն՝ արժույթի փոխարժեքն է, որով հաշվարկված է ապրանքի համապատասխանեցված արժեքը՝ մաքսային մարմնի կողմից ԱՀ-ի գրանցման ամսաթվի դրությամբ.
Eiv -ն՝ արժույթների փոխարժեքով նշված այն արժույթի միավորների քանակն է, որով հաշվարկված է ապրանքի համապատասխանեցված արժեքը.
K$ -ն՝ մաքսային մարմնի կողմից ԱՀ-ի գրանցման ամսաթվի դրությամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքն է:
Այսպես, օրինակ՝ 120 000 000 ճապոնական իեն կազմող ապրանքի համապատասխանեցված արժեքի վերահաշվարկն ԱՄՆ դոլարի կատարվում է հետևյալ կերպ.
C$ = (120 000 000 x 32,0049) / (100 x 31,6144) = 1 214 822,36 ԱՄՆ դոլար, որտեղ՝
Civ՝ 120 000 000 ճապոնական իեն.
Kiv՝ 32,0049 ռուսական ռուբլի.
Eiv՝ 100 ճապոնական իեն.
K$՝ 31,6144 ռուսական ռուբլի:
Վանդակում նշված տեղեկություններն օգտագործվում են արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման նպատակներով.».
45-րդ ենթակետը տասնմեկերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«վանդակը չի լրացվում Մաքսային միության անդամ պետությունների ազգային արժույթի, արտարժույթի (բացի դրամագիտական նպատակներով օգտագործվող արժույթից), ինչպես նաև շրջանառության մեջ դրված արժեթղթերի հայտարարագրման ժամանակ.». 49-րդ ենթակետը՝
հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝ «Ի լրումն սույն ենթակետի չորրորդ պարբերությունում նշված տեղեկությունների՝ 1-ին համարի տակ նշվում է՝
Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ).
Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) և «/» բաժանիչ նշանից հետո՝ մաքսային ներկայացուցչին հաշվառման կանգնեցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ), ընդ որում, եթե մաքսային ներկայացուցչի անունից ներկայանում է նրա առանձնացված ստորաբաժանումը, ապա նշվում է այն ՀԿՊԾ-ն, որը տրվել է ըստ առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրի:».
յոթերորդ պարբերությունում «չորրորդ մասում» բառերը փոխարինել «վեցերորդ պարբերության մեջ» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«ԱՀ-ն էլեկտրոնային փաստաթղթի ձևով օգտագործելու դեպքում տեղեկությունները մուտքագրվում են վանդակ՝ սույն ենթակետով սահմանված կարգով՝ հաշվի առնելով Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված առանձնահատկությունները:».
ե) 18-րդ կետում՝
2-րդ ենթակետի քսանիններորդ պարբերությունում «Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում» բառերը հանել.
9-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Ռուսաստանի Դաշնությունում՝ ոչ ամբողջական, պարբերական, ժամանակավոր ԱՀ ներկայացնելու միջոցով երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքները հայտարարագրելիս.».
16-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«16) 46-րդ վանդակ. «Վիճակագրական արժեք»
46. Վիճակագրական արժեք |
Վանդակում թվային նշաններով, առանց բաժանիչների և միջակայքերի նշվում է ապրանքի վիճակագրական արժեքը ԱՄՆ դոլարով՝ մաթեմատիկական կանոններով ստորակետից հետո մինչև երկու նիշ ճշտությամբ կլորացված:
Ապրանքի վիճակագրական արժեքը հաշվարկվում է ԱՀ-ի 45-րդ վանդակում նշված ապրանքի մաքսային արժեքի հիման վրա՝ բացառությամբ սույն ենթակետի հինգերորդ-յոթերորդ պարբերություններում նշված դեպքերի:
Ռուսաստանի Դաշնությունում ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ դասակարգման մեկ ծածկագրի նշմամբ տարբեր անվանումներով ապրանքների հայտարարագրման ժամանակ ապրանքների վիճակագրական արժեքը հաշվարկվում է ԱՀ-ի 12-րդ վանդակում նշված՝ ապրանքների ընդհանուր մաքսային արժեքի հիման վրա:
Այն դեպքերում, երբ սույն հրահանգին համապատասխան, ԱՀ-ի 45-րդ վանդակը չի լրացվում, ապրանքի վիճակագրական արժեքը հաշվարկվում է ԱՀ-ի 42-րդ վանդակում նշված ապրանքի գնի հիման վրա:
Ռուսաստանի Դաշնությունում՝ այն դեպքում, երբ սույն հրահանգին համապատասխան չեն լրացվում ԱՀ-ի 42-րդ և 45-րդ վանդակները, կամ երբ ԱՀ-ի 42-րդ վանդակում նշվում է «0» թիվը, ԱՀ-ի 46-րդ վանդակում նշվում է առևտրային փաստաթղթերում նշված ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա արժեքը, իսկ դրա բացակայության դեպքում՝ նույնանման կամ համանման ապրանքների արժեքը:
Ապրանքի վիճակագրական արժեքը հաշվարկվում է ապրանքի մաքսային արժեքը, իսկ սույն ենթակետի վեցերորդ պարբերությունում նշված դեպքերում՝ ապրանքի գինը FOB՝ ապրանքի ուղարկման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության տարածքից մեկնման վերջին նավահանգիստ (DAP՝ ապրանքի ուղարկման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության սահմանի հատման վայր), մատակարարման բազիսային պայմանին համապատասխանեցնելու միջոցով:
Օրինակ՝
Ապրանքի մաքսային արժեքը FOB՝ ապրանքի ուղարկման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության տարածքից մեկնման վերջին նավահանգիստ (DAP՝ ապրանքի ուղարկման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության սահմանի հատման վայր), մատակարարման բազիսային պայմանին համապատասխանեցնելիս՝
այնպիսի պայմաններով մատակարարված ապրանքի համար, որոնց համապատասխան նշանակման կետը գտնվում է ապրանքի ուղարկման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության տարածքում, ապրանքի մաքսային արժեքին ավելացվում են ապրանքի փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը՝ մինչև ապրանքի ուղարկման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության սահմանի հատման վայրը, եթե նման ծախսերը հաշվի չեն առնվել ապրանքի մաքսային արժեքը որոշելիս.
այնպիսի պայմաններով մատակարարված ապրանքի համար, որոնց համապատասխան նշանակման կետը գտնվում է ապրանքի ուղարկման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության տարածքից դուրս, ապրանքի մաքսային արժեքից հանվում են ապրանքի փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը՝ ապրանքի ուղարկման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության սահմանի հատման վայրից մինչև նշանակման կետը, եթե նման ծախսերը հաշվի են առնվել ապրանքի մաքսային արժեքը որոշելիս:
Ապրանքի գինը FOB` ապրանքի ուղարկման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության տարածքից մեկնման վերջին նավահանգիստ (DAP՝ ապրանքի ուղարկման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության սահմանի հատման վայր), մատակարարման բազիսային պայմանին համապատասխանեցնելիս՝
այնպիսի պայմաններով մատակարարված ապրանքի համար, որոնց համապատասխան նշանակման կետը գտնվում է ապրանքի ուղարկման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության տարածքում, ապրանքի գնին ավելացվում են ապրանքի առաքման ծախսերը՝ մինչև ապրանքի ուղարկման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության սահմանի հատման վայրը.
այնպիսի պայմաններով մատակարարված ապրանքի համար, որոնց համապատասխան նշանակման կետը գտնվում է ապրանքի ուղարկման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության տարածքից դուրս, ապրանքի գնից հանվում են ապրանքի առաքման ծախսերը՝ ապրանքի ուղարկման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության սահմանի հատման վայրից մինչև նշանակման կետ:
FOB՝ ապրանքի ուղարկման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության տարածքից մեկնման վերջին նավահանգիստ (DAP՝ ապրանքի ուղարկման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության սահմանի հատման վայր), մատակարարման բազիսային պայմանին համապատասխանեցված ապրանքի մաքսային արժեքը կամ գինը ԱՄՆ դոլարի վերահաշվարկելիս կիրառվում է մաքսային մարմնի կողմից ԱՀ-ի գրանցման ամսաթվի դրությամբ Մաքսային միության անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված փոխարժեքը:
FOB՝ ապրանքի ուղարկման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության տարածքից մեկնման վերջին նավահանգիստ (DAP՝ ապրանքի ուղարկման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության սահմանի հատման վայր), մատակարարման բազիսային պայմանին համապատասխանեցված մաքսային արժեքի վերահաշվարկն ԱՄՆ դոլարի իրականացվում է ԱՄՆ դոլարի փոխարժեքին դրա բաժանման միջոցով:
FOB՝ ապրանքի ուղարկման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության տարածքից մեկնման վերջին նավահանգիստ (DAP՝ ապրանքի ուղարկման երկիր հանդիսացող՝ Մաքսային միության անդամ պետության սահմանի հատման վայր), մատակարարման բազիսային պայմանին համապատասխանեցված ապրանքի գնի (այսուհետ սույն ենթակետում՝ ապրանքի համապատասխանեցված արժեքը) վերահաշվարկն ԱՄՆ դոլարի իրականացվում է հետևյալ բանաձևով.
C$ = (Civ x Kiv)/(Eiv x K$),
որտեղ՝
C$ -ն՝ ապրանքի վիճակագրական արժեքն է՝ ԱՄՆ դոլարով.
Civ -ն՝ ապրանքի համապատասխանեցված արժեքն է՝ պայմանագրի գնի արժույթով.
Kiv -ն՝ արժույթի փոխարժեքն է, որով հաշվարկված է ապրանքի համապատասխանեցված արժեքը՝ մաքսային մարմնի կողմից ԱՀ-ի գրանցման ամսաթվի դրությամբ.
Eiv -ն՝ արժույթների փոխարժեքով նշված այն արժույթի միավորների քանակն է, որով հաշվարկված է ապրանքի համապատասխանեցված արժեքը.
K$ -ն՝ մաքսային մարմնի կողմից ԱՀ-ի գրանցման ամսաթվի դրությամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքն է:
Այսպես, օրինակ՝ 120 000 000 ճապոնական իեն կազմող ապրանքի համապատասխանեցված արժեքի վերահաշվարկն ԱՄՆ դոլարի կատարվում է հետևյալ կերպ.
C$ = (120 000 000 x 32,0049) / (100 x 31,6144) = 1 214 822,36 ԱՄՆ դոլար, որտեղ՝
Civ՝ 120 000 000 ճապոնական իեն.
Kiv՝ 32,0049 ռուսական ռուբլի.
Eiv՝ 100 ճապոնական իեն.
K$՝ 31,6144 ռուսական ռուբլի:
Վանդակում նշված տեղեկություններն օգտագործվում են արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման նպատակներով.».
17-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Ռուսաստանի Դաշնությունում խողովակաշարային տրանսպորտով արտահանվող ապրանքների ժամանակավոր պարբերական հայտարարագրման դեպքում ամբողջական ԱՀ-ում արտահանման մաքսատուրքերի գումարների հաշվարկման ժամանակ կիրառվում է մաքսային մարմնի կողմից ժամանակավոր ԱՀ-ի, որի գրանցման համարը նշվում է ամբողջական ԱՀ-ի 40-րդ վանդակում, գրանցման օրվա դրությամբ գործող արժույթների փոխարժեքը.».
զ) 21-րդ կետի 6-րդ ենթակետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Վիճակագրական արժեքի հաշվարկի ժամանակ, Բելառուսի Հանրապետության համար՝ ԱՀ-ի 42-րդ վանդակում նշված Մաքսային միության ապրանքի գնի, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար՝ ԱՀ-ի 45-րդ վանդակում նշված Մաքսային միության ապրանքների մաքսային արժեքի համապատասխանեցում FOB և DAP մատակարարման բազիսային պայմանին չի իրականացվում:».
է) 25-րդ կետում՝
1-ին ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Վանդակում նշվում են տեղեկություններ ԱՏԳ (ԱՀՏԳ) ռեզիդենտի (մասնակցի) կամ իրավաբանական այն անձի վերաբերյալ, որի պետական գրանցումն իրականացվել է Կալինինգրադի մարզում (Ռուսաստանի Դաշնություն), կամ ազատ պահեստի տիրապետողի վերաբերյալ:».
6-րդ ենթակետի երկրորդ պարբերությունում «գների բազային» բառերը փոխարինել «բազիսային պայմանին» բառերով.
ը) 39-րդ կետում՝
առաջին պարբերությունը «արգելքների ու սահմանափակումների միատեսակ պայմաններ,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև սույն հրահանգի 1-ին հավելվածում նշված ապրանքները» բառերով.
չորրորդ պարբերությունը հանել.
թ) լրացնել հետևյալ բովանդակությամբ X1 բաժնով՝
«X 1. ԱՀ-ի լրացման առանձնահատկությունները Ղազախստանի Հանրապետության տարածքից և Ռուսաստանի Դաշնության տարածքից արտահանվող պաշարները հայտարարագրելիս
411. Ղազախստանի Հանրապետության տարածքից և Ռուսաստանի Դաշնության տարածքից արտահանվող պաշարները (այսուհետ սույն բաժնում՝ ապրանքներ) հայտարարագրելիս հայտարարատուի կողմից լրացվում են ԱՀ-ի հետևյալ վանդակները՝
1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 14-րդ, 15-րդ, 15 (а, b), 16-րդ, 17-րդ, 17 (а, b), 18-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 37-րդ, 38-րդ, 40-րդ, 41-րդ, 42-րդ, 44-րդ, 46-րդ, 54-րդ։
412. 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ, 14-րդ, 16-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 30-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 38-րդ, 40-րդ, 41-րդ, 42-րդ, 44-րդ, 54-րդ վանդակները լրացվում են սույն հրահանգի II բաժնով նախատեսված՝ ԱՀ-ի լրացման կարգին համապատասխան:
413. 9-րդ, 15-րդ, 15 (а, b), 18-րդ, 20-րդ, 29-րդ վանդակները լրացվում են սույն հրահանգի III բաժնով նախատեսված՝ ԱՀ-ի լրացման կարգին համապատասխան։
414. ԱՀ-ի 1-ին, 2-րդ, 17-րդ, 17 (а, b), 21-րդ, 25-րդ, 31-րդ, 37-րդ, 46-րդ վանդակները լրացվում են հայտարարատուի կողմից՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝
1) 1-ին վանդակ. «Հայտարարագիր»
Վանդակի առաջին ենթաբաժնում կատարվում է «ԱՐՏ» գրառումը։
Վանդակի երկրորդ ենթաբաժնում նշվում է երկու հատ զրո «00».
2) 2-րդ վանդակ. «Ուղարկող/Արտահանող»
Վանդակում նշվում են տրանսպորտային (փոխադրող), կոմերցիոն և (կամ) այլ փաստաթղթերում որպես ուղարկող նշված անձի վերաբերյալ տեղեկություններ, որոնց համապատասխան սկսվել է (սկսվում է) ապրանքների փոխադրումը։
Տեղեկությունները մուտքագրվում են վանդակ սույն հրահանգի III բաժնով ԱՀ-ի 2-րդ վանդակի լրացման համար սահմանված կարգով.
3) 17-րդ վանդակ. «Նշանակման երկիր»
Վանդակում նշվում է ԱՀ-ի ներկայացման ամսաթվի դրությամբ հայտնի այն երկրի կրճատ անվանումը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, ուր մեկնում է տրանսպորտային միջոցը:
Սույն հրահանգի 18-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված դեպքերում վանդակում նշվում է «ՀԱՅՏՆԻ ՉԷ».
4) 17 (а, b) վանդակ «Նշանակման երկրի ծածկագիր»
Վանդակի «a» ենթաբաժնում նշվում է ԱՀ-ի 17-րդ վանդակում նշված երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան։
Եթե ԱՀ-ի 17-րդ վանդակում նշվել է «ՀԱՅՏՆԻ ՉԷ», ապա վանդակի «a» ենթաբաժնում նշվում է երկու հատ զրո՝ «00».
5) 21-րդ վանդակ. «Ակտիվ տրանսպորտային միջոցի նույնականացումը և գրանցման երկիրը՝ սահմանին»
Վանդակում նշվում են տեղեկություններ այն տրանսպորտային միջոցի մասին, որի վրա կատարվում է (կատարվելու է) ապրանքների բեռնումը:
Ռուսաստանի Դաշնությունում ոչ ամբողջական, պարբերական, ժամանակավոր ԱՀ ներկայացնելու միջոցով ապրանքներ հայտարարագրելիս տեղեկությունները մուտքագրվում են վանդակ՝ սույն հրահանգի 18-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված կարգով։
Վանդակի առաջին ենթաբաժնում նշվում է.
ծովային (գետային) տրանսպորտով ապրանքները փոխադրելիս՝ նավի անվանումը,
օդային տրանսպորտով ապրանքները փոխադրելիս՝ չվերթի համարը,
երկաթուղային տրանսպորտով ապրանքները փոխադրելիս՝ գնացքի համարը:
Վանդակի երկրորդ ենթաբաժնում նշվում է տրանսպորտային միջոցի գրանցման երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան:
Եթե ապրանքների հայտարարագրման պահին հայտնի չէ տրանսպորտային միջոցի գրանցման երկիրը, վանդակի երկրորդ ենթաբաժնում նշվում է երկու հատ զրո «00»:
Երկաթուղային տրանսպորտով ապրանքները փոխադրելիս՝ վանդակի երկրորդ ենթաբաժինը չի լրացվում.
6) 25-րդ վանդակ. «Տրանսպորտի տեսակը՝ սահմանին»
Ռուսաստանի Դաշնությունում ոչ ամբողջական, պարբերական, ժամանակավոր ԱՀ ներկայացնելու միջոցով ապրանքները հայտարարագրելիս տրանսպորտի տարբեր տեսակների թվին դասվող մի քանի տրանսպորտային միջոցների վրա ապրանքներ բեռնելիս վանդակը չի լրացվում:
Այլ դեպքերում տեղեկությունները մուտքագրվում են սույն հրահանգի II բաժնի ԱՀ-ի 25-րդ վանդակի լրացման համար սահմանված կարգով.
7) 31-րդ վանդակ. «Բեռնատեղիներ և ապրանքների նկարագրություն»
Վանդակում 1-ին համարի տակ նշվում են՝
ապրանքների անվանումը (առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանում).
քանակությունը, բնութագրերը և պարամետրերը՝ արտահայտված հիմնական, լրացուցիչ և (կամ) այլ՝ հիմնական կամ լրացուցիչ չափման միավորներից տարբեր չափման միավորներով:
Այլ տեղեկությունները մուտքագրվում են վանդակ՝ սույն հրահանգի II բաժնով ԱՀ-ի 31-րդ վանդակի լրացման համար սահմանված կարգով.
8) 37-րդ վանդակ. «Ընթացակարգ»
Վանդակի առաջին ենթաբաժնում նշվում է չորս հատ զրո «0000»:
Վանդակի երկրորդ ենթաբաժնում նշվում է «010» եռանիշ թվային ծածկագիրը՝ ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչին համապատասխան.
9) 46-րդ վանդակ. «Վիճակագրական արժեք»
Վանդակում թվային նիշերով, առանց բաժանիչների և միջակայքերի նշվում է ապրանքների վիճակագրական արժեքն ԱՄՆ դոլարով՝ մաթեմատիկական կանոններով ստորակետից հետո մինչև երկու նիշ ճշտությամբ կլորացված:
Ապրանքների վիճակագրական արժեքը հաշվարկվում է ԱՀ-ի 42-րդ վանդակում նշված ապրանքի գնի հիման վրա՝ հետևյալ բանաձևով.
C$ = (Civ x Kiv)/(Eiv x K$),
որտեղ՝
C$ -ն՝ ապրանքի վիճակագրական արժեքն է՝ ԱՄՆ դոլարով.
Civ -ն՝ ԱՀ-ի 42-րդ վանդակում նշված ապրանքի գինն է.
Kiv -ն՝ արժույթի փոխարժեքն է, որով հայտագրված է ապրանքի գինը մաքսային մարմնի կողմից՝ ԱՀ-ի գրանցման ամսաթվի դրությամբ.
Eiv -ն՝ արժույթների փոխարժեքով նշված այն արժույթի միավորների քանակն է, որով ներկայացված է ապրանքի գինը.
K$ -ն՝ մաքսային մարմնի կողմից ԱՀ-ի գրանցման ամսաթվի դրությամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքն է:».
ժ) 43-րդ կետում՝
1-ին ենթակետի իններորդ պարբերությունում «դրվում է ԱՀ-ի հիմնական և լրացուցիչ թերթերի «А» վանդակի առաջին տողում և հայտարարագրի լրացման յուրաքանչյուր օրինակի վերևի անկյունում» բառերը փոխարինել «մուտքագրվում է (դրվում է) ԱՀ-ի հիմնական և լրացուցիչ թերթերի «А» վանդակի առաջին տողում և հայտարարագրի լրացման յուրաքանչյուր օրինակի վերևի անկյունում» բառերով.
3-րդ ենթակետի չորրորդ պարբերությունում «դնելով դրոշմվածքի տեսքով համապատասխան դրոշմակնիքը» բառերը փոխարինել «ավելացնելով (դնելով) համապատասխան նշումը (դրոշմվածքի տեսքով դրոշմակնիքը)» բառերով.
4-րդ ենթակետում՝
տասներեքերորդ-քսաներորդ պարբերություններում համարակալումը հանել.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«ԱՀ-ն էլեկտրոնային փաստաթղթի ձևով օգտագործելու դեպքում տեղեկությունները մուտքագրվում են «Ե» վանդակ՝ սույն ենթակետով սահմանված կարգով՝ հաշվի առնելով Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված առանձնահատկությունները:»։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչի (8-րդ հավելված) 5-րդ բաժնում՝
ա) 05021 ծածկագրով դիրքը հանել.
բ) 05999 ծածկագրով դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«05022 |
Արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող՝ Մաքսային միության անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ 8701-8705 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցների, դրանց հանգույցների և ագրեգատների արդյունաբերական հավաքման համար նախատեսված ապրանքների նպատակային նշանակության մասին հաստատում՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի 5-րդ ծանոթագրությանը համապատասխան |
05023 |
Մաքսային միության անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ապրանքի դասակարգման ծածկագրի հաստատման համար՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի 3-րդ, 4-րդ, 6-9-րդ ծանոթագրություններին համապատասխան |
05996 |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության և ռուսաստանյան իրավաբանական անձի հետ՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ 8701-8705 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցների, դրանց հանգույցների և ագրեգատների արդյունաբերական հավաքման համար նախատեսված ապրանքների ներմուծման մասին կնքված համաձայնագիր (Ռուսաստանի Դաշնության համար) |
05997 |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության և ռուսաստանյան իրավաբանական անձի հետ՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ 8701-8705 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցների, դրանց հանգույցների և ագրեգատների արդյունաբերական հավաքման համար նախատեսված ապրանքների ներմուծման մասին կնքված համաձայնագրի լրացուցիչ համաձայնագիր (Ռուսաստանի Դաշնության համար) |
05998 |
«Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության և ռուսաստանյան իրավաբանական անձի հետ՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ 8701-8705 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցների, դրանց հանգույցների և ագրեգատների արդյունաբերական հավաքման համար նախատեսված ապրանքների ներմուծման մասին կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն (Ռուսաստանի Դաշնության համար)»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական: