ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են երեք տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է հինգ տարի ժամկետով:» նախադասությունը:
Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝
1) 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
4. |
Քաղաքացիական և ծառայողական |
ԿՄ |
- |
Փ |
- |
Ո |
Հ |
Վ |
2) 5-րդ ենթակետը «Զենքի առևտուր» բառերից առաջ լրացնել «Քաղաքացիական և ծառայողական» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ ենթակետով.
12. |
Ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն |
ԿՄ |
- |
Փ |
- |
Ո |
Հ |
Վ |
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ ենթակետով.
13. |
Հրաձգարանի գործարկում |
ԿՄ |
- |
Փ |
- |
Ո |
Հ |
Վ |
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ ենթակետով.
14. |
Զենքի հարդարում |
ԿՄ |
- |
Փ |
- |
Ո |
Հ |
Վ |
Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը «հետո» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով։
Հոդված 4.
1. Սույն օրենքի 1-ին հոդվածը, 2-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունիսի 1-ից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
(4-րդ հոդվածը փոփ. 25.04.23 ՀՕ-129-Ն)
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հոկտեմբերի 26 Երևան ՀՕ-376-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական: