ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2023 թվականի N 426-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի N 1.17 ստուգաթերթի հարցաշարի՝
ա. աղյուսակի 68-րդ կետի «Հղում նորմատիվ ակտին» սյունակում «11» թիվը փոխարինել «111-րդ» բառով,
բ. աղյուսակը 76-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 77-րդ կետով՝
« |
|
». |
2) հավելվածի N 1.17 ստուգաթերթի «Ծանոթություններ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ «Նշում 9*» կետով՝
«Նշում 9*
Ց Ա Ն Կ
ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ
NN ը/կ |
Կազմակերպու-թյուններ և մասնագիտություններ |
Թերապևտի ընտանեկան բժշկի զննում |
Հետազոտու- թյուններ տուբեր- կուլոզի նկատմամբ |
Մաշկավեներա- բանի զննում |
Հետազոտու- թյուն սիֆիլիսի նկատ- մամբ |
Հետա-զոտություն աղիքային վարակիչ հիվանդու- թյունների նկատմամբ (մանրէակրու- թյուն) |
Հետազոտու- թյուններ հելմին- թակրության նկատմամբ |
Հետազոտու- թյուն վիրու- սային հեպա- տիտ Բ-ի նկատմամբ |
Հետա- զոտություն վիրուսային հեպատիտ Ց-ի նկատմամբ |
Հետազո- տություն քիթ- ըմպանի ախտա- ծին ստաֆի- լակոկի նկատմամբ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
3. |
Մանկաբարձա-գինեկոլոգիական, 18 տարեկանից ցածր անձանց բժշկական օգնություն և սպասարկում, ստոմատոլոգիական, վիրաբուժական, մաշկավե- ներաբանական, բժշկական օգնություն և սպասարկում (արտահիվանդա-նոցային և հիվանդանոցային) իրականացնող, հոգեբուժական կազմակերպու-թյուններ, շտապ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպու-թյունների, ինֆեկցիոն, այդ թվում՝ հակատու- բերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների, կաբինետների), վերակենդանացման, հեմոդիալիզի բաժան- մունքների, ախտորոշիչ լաբորատորիաների, մանրէազերծման բաժանմունքների, արյան հավաքագրման և փոխներարկման կետերի կամ բաժան- մունքների, միջամտություններ իրականացնող կաբինետների բուժաշխատողներ |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում՝ տարին 1 անգամ` միայն միջամտու- թյուններ իրականացնող կամ արյան և դրա բաղա- դրիչների հետ առնչվող բուժաշխատող- ները |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ` միայն միջա- մտություններ իրականացնող կամ արյան և դրա բաղադրիչների հետ առնչվող բուժաշխատող- ները |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ` միայն միջա- մտություններ իրականացնող կամ արյան և դրա բաղա- դրիչների հետ առնչվող բուժաշ- խատողները |
Աշխատանքի ընդունվելիս և հետա- գայում` տարին 1 անգամ |
3) հավելվածի N 1.17 ստուգաթերթի «Ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով՝
«2. Կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշում:».
4) հավելվածի N 1.19 ստուգաթերթի «Ծանոթություններ» գլխի «Նշում 1*» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Նշում 1*
Ց Ա Ն Կ
ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ
NN ը/կ |
Կազմակերպություններ և մասնագիտություններ |
Թերապևտի ընտանեկան բժշկի զննում |
Հետազո- տություններ տուբերկուլոզի նկատմամբ |
Մաշկավեներա- բանի զննում |
Հետազոտու- թյուն սիֆիլիսի նկատ- մամբ |
Հետազոտու- թյուն աղիքային վարակիչ հիվանդու- թյունների նկատմամբ (մանրէա-կրություն) |
Հետազոտու- թյուններ հելմինթա- կրության նկատ- մամբ |
Հետազոտու- թյուն վիրուսային հեպատիտ Բ-ի նկատմամբ |
Հետա- զոտություն վիրուսային հեպատիտ Ց-ի նկատմամբ |
Հետազո- տություն քիթ- ըմպանի ախտածին ստաֆի- լակոկի նկատմամբ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
3. |
Մանկաբարձա-գինեկոլոգիական, 18 տարեկանից ցածր անձանց բժշկական օգնություն և սպասարկում, ստոմատոլոգիական, վիրաբուժական, մաշկա- վեներաբանական, բժշկական օգնություն և սպասարկում (արտահիվանդա-նոցային և հիվանդանոցային) իրականացնող, հոգեբուժական կազմակերպություններ, շտապ բժշկական օգնություն և սպասար- կում իրականացնող կազմակերպու-թյունների, ինֆեկցիոն, այդ թվում՝ հակատուբերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների, կաբինետների), վերակենդանացման, հեմոդիալիզի բաժանմունքների, ախտորոշիչ լաբորատորիաների, մանրէազերծման բաժանմունքների, արյան հավաքագրման և փոխներարկման կետերի կամ բաժանմունքների, միջամտություններ իրականացնող |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում՝ տարին 1 անգամ` միայն միջա- մտություններ իրականացնող կամ արյան և դրա բաղա- դրիչների հետ առնչվող բուժաշ- խատողները |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ` միայն միջա- մտություններ իրականացնող կամ արյան և դրա բաղադրիչների հետ առնչվող բուժաշ- խատողները |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ` միայն միջամտու- թյուններ իրակա- նացնող կամ արյան և դրա բաղադրիչների հետ առնչվող բուժաշխատող- ները |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
».
5) հավելվածի N 1.19 ստուգաթերթի՝ «Ստուգաթերթը կազմվել է ներքոնշյալ նորմատիվ իրավական ակտի հիման վրա՝» գլխի վերնագիրը և ամբողջ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա
1. Առողջապահության նախարարի 2009 թվականի մարտի 27-ի N 03-Ն հրաման.
2. Կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշում:».
6) հավելվածի N 1.22 ստուգաթերթը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
30.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 426-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2023 թվական: