ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2019 թվականի |
թիվ 94 |
քաղ. Մոսկվա |
ՑԱՆՑԱՅԻՆ ԶՏԻՉԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ցանցային զտիչը, որն օգտագործվում է լվացքի մեքենայում շարժահաղորդ շարժիչի կողմից ստեղծվող բարձր հաճախականության խանգարումներից էլեկտրական շղթայի պաշտպանության, ինչպես նաև փոփոխական հոսանքի սնուցման ցանցի մուտքային լարման (220 Վ, 50 Հց) թռիչքների հարթեցման և սահմանափակման նպատակով, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական 1-ին կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8536 ապրանքային դիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: