ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1177-Ա
ՄԱՅՐԱՆՈՒՇ ՄԱՆՎԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի վարչության հետազոտությունների և զարգացման բաժնի պետ Մայրանուշ Մանվելյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնի տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատու Անի Սարիբեկյանին 2022 թվականի հոկտեմբերի 10-13-ը գործուղել Հունգարիա (Բուդապեշտ)՝ «Հարկային վարչարարության նկատմամբ վստահության ձևավորում» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Մայրանուշ Մանվելյանի և Անի Սարիբեկյանի՝ Հունգարիա գործուղման ճանապարհածախսի և 2022 թվականի հոկտեմբերի 10-11-ի օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Մայրանուշ Մանվելյանի և Անի Սարիբեկյանի՝ Հունգարիա գործուղման գիշերավարձի և 2022 թվականի հոկտեմբերի 12-13-ի օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հունգարիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Մ. Գրիգորյան |
Երևան |
07.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |