Գլխավոր տեղեկություն
Համար
N 1086-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (02.09.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2022 թվականի N 1086-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏԱՎՈՒՇԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՏԱՎՈՒՇԻ ՊԱՏՐԻԿ ՏԷՎԷՃԵԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, 24-րդ հոդվածի 1-ին մասով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով, 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 65-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 67.210.00734) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ):

2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի լիազորված մարմինն է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

4. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

5. Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Հայկ Բրուտյանին (անձնագիր` AP0477713, տրված՝ 12.07.2016 թ., 038-ի կողմից):

6. Առաջարկել գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:

7. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

ա. ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,

բ. հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների` հիմնադրամին փոխանցման ակտը,

գ. ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված՝ «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.

2) ապահովել սույն որոշման 7-րդուղղ. կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը.

3) սույն որոշմամբ վերակազմակերպված՝ «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության սովորողների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացն իրականացնել «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի կազմում.

4) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը:

8. Սահմանել, որ հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:

9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 7-րդուղղ. կետի 1-ին և 2-րդ ենթակետերի աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային պետական քոլեջ» հիմնադրամի հետ կնքել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2008 թվականի օգոստոսի 15-ին կնքված N 24/008 անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

15.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

           

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 14-ի N 1086-Ա որոշման

 

«Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «ՏԱՎՈՒՇԻ ՊԱՏՐԻԿ ՏԷՎԷՃԵԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ (այսուհետ՝ հիմնադրամ) ստեղծվել է վերակազմավորման ձևով վերակազմակերպման արդյունքում և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏԱՎՈՒՇԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 67.210.00734, նախկին անվանումը՝ «ԻՋԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը ստեղծվել է «ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵԽՆԻԿՈՒՄ» հիմնարկի (պետական հաշվառման համարը՝ 67.0050) վերակազմավորման ձևով վերակազմակերպման արդյունքում) իրավահաջորդն է՝ փոխանցման ակտին համապատասխան:

2. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան։

3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:

Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Նալբանդյան 5:

4. Հիմնադրամի անվանումն է՝

հայերեն լրիվ՝

«Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամ

հայերեն կրճատ՝ «ՏՊՏՏՔ» հիմնադրամ

ֆրանսերեն լրիվ՝ Fondation «CollՌge rռgional du Tavouch Patrick Devedjian»

 ֆրանսերեն կրճատ՝ FONDATION «CRTPD»:

5. Հիմնադրամը չի հետապնդում քաղաքական կամ կրոնական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական կուսակցության:

6. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում:

7. Հիմնադրամի սկզբնական գույքը ձևավորվում է հիմնադրի ներդրումից:

8. Հիմնադրամում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:

9. Հիմնադրամում գործավարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

10. Հիմնադրամն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից և գործում է անժամկետ։

11. Հիմնադրամն ունի իրավաբանական անձի համար uահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատաuխան պարտականություններ:

12. Հիմնադրամն ունի uույն կանոնադրությամբ նախատեuված գործունեության նպատակներին համապատաuխան քաղաքացիական իրավունքներ և կրում է այդ գործունեության հետ կապված պարտականություններ: Հիմնադրամն իր քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում է իր հայեցողությամբ` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ չարգելված բոլոր եղանակներով: Հիմնադրամի կողմից իր այդ իրավունքների իրականացումից հրաժարվելը չի հանգեցնում այդ իրավունքների դադարեցմանը՝ բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի:

13. Հիմնադրամը քաղաքացիական իրավունքներ ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով: Հիմնադրամն ազատ է պայմանագրի հիման վրա uահմանելու իր իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` Հայաստանի Հանրապետության oրենuդրությանը չհակաuող ցանկացած պայման, եթե պահպանվում է հիմնադրամի գործունեության որոշված ուղղությունը, հաստատված վայրը և ապահովում է իր գոյատևումը:

14. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում կարող է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, որոնք գործում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան։

15. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատաuխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում: Նա կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող կամ երրորդ անձ։

16. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

17. Հիմնադրամի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը պետք է օգտագործվի նրա կանոնադրությամբ սահմանված նպատակների համար։

18. Հիմնադրամը կարող է ունենալ իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում՝ գրանցված խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։

19. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և oրենքով uահմանված կարգով:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

20. Հիմնադրամի գործունեության գլխավոր նպատակն է մասնագիտական կրթության և ուսուցման կազմակերպումը, այդ թվում՝ գյուղատնտեսական ոլորտին առնչվող որակյալ մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը, մասնագետների որակավորման բարձրացումը և կատարելագործումը: Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմաններում հիմնադրամը կարող է իրականացնել փորձարարական, մասնագիտացված մանկավարժական նախագծեր:

21. Հիմնադրամի գործունեության նպատակը կրթական գործունեության իրականացումն է։ Անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով հիմնադրամի գործունեության նպատակները կարող են ընդլայնվել:

22. Իր առաջ դրված նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար հիմնադրամն իրավասու է իրականացնելու գործունեության հետևյալ տեսակները՝

23. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպելու սովորողների ընդունելություն և համապատասխան ուսումնառության գործընթաց.

24. իրականացնելու անձամբ ձեռնարկատիրական գործունեության այն տեսակները, որոնք սահմանվում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝

1) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության և ուսուցման կազմակերպում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) նախապատրաստական դասընթացների կազմակերպում.

4) մասնագիտական ուսուցման և այլ դասընթացների կազմակերպում.

5) կադրերի վերապատրաստում, որակավորման բարձրացում.

6) ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գործունեության իրականացում.

7) ուսումնաարտադրական, արտադրական գործունեություն և սպասարկման ծառայությունների իրականացում.

8) կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի միջոցառումների կազմակերպում և (կամ) սպասարկում.

9) ուսումնամեթոդական նյութերի, ձեռնարկների մշակում.

10) հրատարակչական գործունեություն.

11) հիմնադրամի ուսանողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.

12) հիմնադրամի ուսանողների և աշխատողների համար հանրակացարանային ծառայությունների կազմակերպում.

13) հիմնադրամի ուսանողների և աշխատողների հանգստի կազմակերպում.

14) մշակութային գործունեության իրականացում.

15) ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար հիմնադրի որոշմամբ՝ տնտեսական ընկերությունների ստեղծում կամ դրանցում մասնակցություն.

16) շինարարական աշխատանքների իրականացում.

17) խորհրդատվական գործունեություն.

18) նորագույն տեխնոլոգիաների փորձարկում և ներդրում.

19) հասարակական սննդի կազմակերպում.

20) ուսուցանվող մասնագիտությունների շրջանակում առևտրի ծառայությունների կազմակերպում.

21) ուսուցանվող մասնագիտությունների շրջանակում ոլորտային ծառայությունների մատուցում:

25. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները կարող է ծառայեցնել միայն կանոնադրական նպատակների իրականացման համար:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

26. Սույն կանոնադրության 20-րդ կետով նախատեսված նպատակներից ելնելով՝ հիմնադրամի շահառուներն են կրթական, մշակույթային, գյուղատնտեսական բնագավառներում գործող, ինչպես նաև ուսուցանվող մասնագիտությունների և որակավորումների ոլորտներին առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

27. Հիմնադրամը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

28.Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադրի կողմից ստեղծման պահին փոխանցված նյութական և (կամ) ֆինանսական միջոցները:

29. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:

30. Հիմնադրամն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի:

31. Հիմնադրամն oգտագործում է իրեն պատկանող ու իր կողմից ձեռք բերված անշարժ գույքը, ֆինանuական միջոցները՝ իր գործունեության առարկային և կանոնադրական նպատակներին ու գույքի նշանակությանը համապատաuխան:

32. Հիմնադրամը որպեu uեփականություն կարող է ունենալ անշարժ և շարժական գույք, մտավոր գործունեության օբյեկտիվ արտահայտված արդյունքների նկատմամբ բացառիկ իրավունքներ:

33. Հիմնադրամի գույքի` ներառյալ ֆինանuական միջոցների, գոյացման աղբյուրներ կարող են լինել`

1) հիմնադրի ներդրումները.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները.

3) դրամական մուտքերը պետական և համայնքային բյուջեներից.

4) դրամաշնորհները.

5) սուբսիդիաները.

6) հիմնադրամի կողմից սույն կանոնադրության ցանկում նշված կամ հիմնադրամի մասնակցությամբ տնտեսական ընկերությունների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները.

7) օրենքով չարգելված այլ աղբյուրներ:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

34. Հիմնադրամն իրավունք ունի՝

1) սույն կանոնադրության հավելվածում չնշված, սակայն սույն կանոնադրության 20-րդ կետում նշված նպատակների իրականացմանն ուղղված ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար uտեղծելու տնտեuական ընկերություններ կամ լինելու դրանց մաuնակիցը.

2) իրականացնելու օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեություն.

3) ստանալու դրամաշնորհներ և նվիրատվություն.

4) Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով կնքելու պայմանագրեր և ձեռք բերելու իրավունքներ ու կրելու պարտավորություններ.

5) հիմնադրամն ունի Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված այլ իրավունքներ:

35. Հիմնադրամը պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակել հաշվետվություն` իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված դրամական միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, գործադիր տնօրենի անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում, ինչպես նաև հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց քանակը.

3) հրապարակել հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հաշվետու տարվա վերջի դրությամբ հիմնադրամի ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:

Հաշվետվության (որը բովանդակում է հիմնադրամի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները և սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները) ձևը, հրապարակման կարգը սահմանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

36. Հիմնադրամի կառավարման մարմիններն են` հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և գործադիր տնօրենը:

37. Գործադիր մարմնի ղեկավարը հիմնադրամի գործադիր տնօրենն է և նա պատասխանատվություն է կրում հիմնադրամի գործունեության հետ կապված ամենօրյա խնդիրների համար, նա իր գործունեության հետ կապված հաշվետվություն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդին:

38. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որը ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը uույն կանոնադրության և գործող օրենսդրության պահանջներին համապատաuխան: Խորհուրդը կազմված է 15 անդամից։

39. Հոգաբարձուների խորհրդի անդամների կազմում ընդգրկվում են հիմնադրի և Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի կողմից առաջադրված կրթության և հարակից ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև գործատուներ: Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Խորհուրդն իր կազմից ընտրում է նախագահ։

40. Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը սահմանվում է 6 տարի՝ մեկ անգամ վերընտրման իրավունքով: Հիմնադրի կողմից առաջադրված հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 7-ն է, իսկ Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի կողմից՝ 8-ը:

41. Հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ: Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության, հասարակական կարգով, նրանք կարող են փոխհատուցում ստանալ իրենց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:

(41-րդ կետը փոփ. 01.09.2022 N 1356-Ա)

42. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝

1) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.

2) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

3) ստանալու իր պարտականությունների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցում, որը որոշվում է խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:

43. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝

1) մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունները կատարելիս ելնել միայն հիմնադրամի շահերից։

(43-րդ կետը փոփ. 01.09.2022 N 1356-Ա)

44. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝

1) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.

2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում` հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով, եթե նման հնարավորություն նախատեսված է հիմնադրամի կանոնադրությամբ.

3) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում, եթե կանոնադրությամբ նման ժամկետ սահմանված է.

4) եթե դադարել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.

6) նրան առաջադրած անձի որոշմամբ, եթե նրան առաջադրել է Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը.

7) նրա մահվան դեպքում.

8) եթե նա նշանակվել է ի պաշտոնե` նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում:

45. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունների դադարեցումը որոշվում է օրենքով նախատեսված կարգով:

46. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նոր անդամ է նշանակվում համապատասխան անդամի նշանակման համար սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով:

47. Հոգաբարձուների խորհրդի բացառիկ իրավաuությանն են պատկանում՝

1) հիմնադրամի ռազմավարական ծրագրի(երի) հաստատումը.

2) հիմնադրամի կողմից ուղղակի կամ անուղղակի կերպով իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

4) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

5) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման և դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

6) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության, գործադիր տնօրենի գործունեության վերահսկումը.

7) հիմնադրամի աուդիտն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձի ընտրությունը և հաստատումը.

8) հոգաբարձուների խորհրդի անդամների՝ իրենց պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցման կարգի հաստատումը.

9) հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

10) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, գործադիր տնօրենի ընտրությունը 3 տարի ժամկետով և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

11) սույն կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ձևավորումը.

12) գործադիր տնօրենի տարեկան հաշվետվության լսումը.

13) գործադիր տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը հակասող հրամանների, կարգադրությունների և ցուցումների կասեցումը կամ ուժը կորցրած ճանաչելը.

14) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

15) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

16) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

17) հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքի, աշխատակարգերի, ներքին կանոնակարգերի, հաստիքացուցակի հաստատումը.

18) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

19) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

20) սույն կանոնադրության 62-րդ կետով նախատեսված՝ գործադիր տնօրենի կողմից կնքվելիք գործարքներին գրավոր համաձայնություն տալը.

21) հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում շնորհելու վերաբերյալ որոշման կայացումը.

22) օրենքով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

48. Հոգաբարձուների խորհրդի իրավասությունը հանդիսացող հարցերը չեն կարող փոխանցվել հիմնադրամի այլ մարմինների։

49. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի բոլոր փաստաթղթերին։

 

VIII. ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

50. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիuտերի միջոցով: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին:

(50-րդ կետը փոփ. 01.09.22 N 1356-Ա)

51. Քվեարկության ժամանակ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:

52. Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության և ազատման, հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

53. Հոգաբարձուների խորհրդի նիuտերը գումարվում են պարբերաբար՝ առնվազն տարին երկու անգամ: Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիuտերը գումարվում են հոգաբարձուների խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ հոգաբարձուների խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ (պահանջով)՝ այդպիսի առաջարկության ներկայացումից հետո 30 օրվա ընթացքում: Սույն կետով նշված ժամկետում հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից նիստ չհրավիրելու դեպքում նիստը կարող են հրավիրել այդպիսի առաջարկ ներկայացրած անդամները:

54. Եթե հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում քննարկվում է հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքին կամ շահերին (մասնագիտական, ֆինանսական և այլ) վերաբերող հարց, ապա հոգաբարձուների խորհրդի այդ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

55. Հոգաբարձուների խորհրդի նիuտերն արձանագրվում են: Արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում՝ առնվազն 2 (երկու) օրինակից, որը ստորագրում են հոգաբարձուների խորհրդի նախագահը և տվյալ նիստի քարտուղարը:

56. Հոգաբարձուների խորհրդի նախագահը՝

1) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները.

2) գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

4) սույն կանոնադրության 43-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պարտավորության չկատարման դեպքում հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ:

57. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կատարում է անդամներից մեկը:

58. Հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամները, այլ հրավիրված անձինք: Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում շնորհվում է այն անձանց, որոնք հոգաբարձուների խորհրդի գնահատմամբ մեծ աջակցություն են ցուցաբերում հիմնադրամի աշխատանքներին՝ վերջինիս նպատակների իրականացման համար և առանձնակի հաջողությունների են հասել հիմնադրամի գործունեության ոլորտում:

59. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր տնօրենը, որը վարում է հիմնադրամի ընթացիկ գործերը և հաշվետու է խորհրդին։

60. Եթե որևէ պատճառով գործադիր տնօրենը 2 ամսից ավելի տևողությամբ չի կարող իրականացնել իր գործառույթները, նրա ժամանակավոր կամ վերջնական փոխարինումն իրականացվում է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

61. Հիմնադրամի գործադիր տնօրենը՝

1) ապահովում է հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումը՝ խստորեն հաշվի առնելով հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված տարեկան բյուջեն.

2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) առանց լիազորագրի գործում է հիմնադրամի անունից և տալիu է լիազորագրեր.

4) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային.

5) բացում է հիմնադրամի համար բանկային հաշիվներ.

6) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնվող տնտեսական ընկերությունների կանոնադրություններն ու աշխատակարգերը, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքն ու հաստիքացուցակը և աշխատողների վարձատրության նվազագույն և առավելագույն չափերը.

7) իր իրավասությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ, վերահսկում է դրանց կատարումը, սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և ազատում հիմնադրամի աշխատակիցներին, հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված աշխատանքի վարձատրության նվազագույն և առավելագույն չափերի շրջանակում uահմանում է աշխատողների աշխատանքի վարձատրության չափերը և վճարման կարգը.

8) կատարում է աշխատանքի բաշխում աշխատողների միջև, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

9) լսում և լուծում է հիմնադրամի աշխատողների միջև ծագած վեճերը, բողոքները և կարգավորում աշխատանքային հարաբերությունները.

10) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին.

11) իրականացնում է uույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասություններից բխող այլ գործողությունները.

12) հոգաբարձուների խորհրդին ներկայացնում է հիմնադրամի գործունեության մասին տարեկան հաշվետվություն:

62. Գործադիր տնօրենը, առանց հոգաբարձուների խորհրդի գրավոր համաձայնության, իրավունք չունի՝

1) կատարելու այնպիսի գործարքներ, որոնց արդյունքում հիմնադրամի ծախսերը կգերազանցեն 10 (տասը) միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը` բացառությամբ հիմնադրամի աշխատողների աշխատավարձերի, հիմնադրամի հարկային պարտավորությունների, տույժերի և տուգանքների, կոմունալ վճարումների, ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների, ուսանողական նպաստների, ուսման վարձի փոխհատուցման գծով վճարումների:

63. Հիմնադրամի գործադիր տնօրենը հոգաբարձուների խորհրդի առջև անձնական և գույքային պատասխանատվություն է կրում դիտավորությամբ կամ անփութությամբ իր սխալների հետևանքով հիմնադրամին պատճառած վնասի համար:

64. Գործադիր տնօրենն իրավունք չունի հիմնադրամի գույքն օգտագործելու կամ ծառայեցնելու իր անձնական կամ այլ շահերին:

 

IX. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

65.Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել, ձեռնարկատիրական գործունեության նոր տեսակներ սահմանել կարող է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։ Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին։

 

X. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

66. Հիմնադրամն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ։

67. Հիմնադրամի և այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ գործունեության բոլոր տեսակներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով։

68. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս հիմնադրամն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում։

69.Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում և (կամ) ծառայում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը։

 

XI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

 

70. Հիմնադրամի կողմից օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

 

XII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

71. Հիմնադրամի ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր տարին ավարտվում է քննաշրջանով։

72. Հիմնադրամում ուսուցումն իրականացվում է հետևյալ հիմնական եղանակներով՝ տեսական, գործնական և արհեստանոցային (լաբորատոր) պարապմունքներ, ուսումնական պրակտիկա, ինչպես նաև գործնական հմտությունների ձեռքբերում՝ կազմակերպություններում։

73. Հիմնադրամի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում և պետական ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) և դրա ներդիրը։

 

XIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

74. Հիմնադրամը պարտավոր է օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված ժամկետներում իր գտնվելու վայրում պահպանել հիմնադրամի`

1) պետական գրանցման վկայականը, կանոնադրությունը, կանոնադրության փոփոխությունները, լրացումներն ու նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը, հիմնադրման մասին որոշումը.

2) հաշվեկշռում արտացոլված գույքի նկատմամբ հիմնադրամի իրավունքները հավաստող փաստաթղթերը.

3) հիմնադրամի մարմինների հաստատած ներքին փաստաթղթերը.

4) առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունները.

5) տարեկան հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, պետական կառավարման մարմիններին ներկայացվող ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունները.

6) խորհրդի նիստերի արձանագրությունները.

7) կնքված պայմանագրերը.

8) ֆինանսատնտեսական և այլ գործունեությանն առնչվող փաստաթղթերը։

75. Հիմնադրամն օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ։

76. Հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ժամկետներում պետական կառավարման մարմիններին ներկայացնելու, ինչպես նաև խորհրդին և այլ անձանց տրամադրվող տեղեկությունների հավաստիության համար պատասխանատվություն է կրում գործադիր տնօրենը։

77. Հիմնադրամի ֆինանսական միջոցները պետք է օգտագործվեն բացառապես սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան։

78. Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերի գումարի չափը կազմում է հիմնադրամի ընդհանուր տարեկան ծախսերի ոչ ավելի, քան 20 (քսան) տոկոսը։

 

XIV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

79. Հիմնադրամի հաստիքացուցակը հաստատում է հոգաբարձուների խորհուրդը:

80. Հիմնադրամի տարածքում աշխատակազմին արգելվում է քաղաքական կուսակցությունների, հասարակական, քաղաքական և կրոնական հոսանքների կազմակերպական կառույցների ստեղծումն ու գործունեությունը:

81. Հիմնադրամի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ։

82.Հիմնադրամի աշխատակազմի անդամներն իրավունք ունեն՝

1) միավորվելու արհմիություններում և հասարակական այլ կազմակերպություններում.

2) օգտվելու ուսումնական և սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գրադարանի ծառայություններից։

83. Հիմնադրամի աշխատակազմի անդամները պարտավոր են՝

1) պահպանել և կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն կանոնադրության, հիմնադրամի աշխատանքային, ներքին կարգապահական այլ կանոնների պահանջները.

2) կատարել հիմնադրամի ղեկավար մարմինների որոշումները.

3) ապահովել ուսումնական գործընթացի արդյունավետությունը.

4) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը, պահպանել և արդյունավետ օգտագործել գույքը։

84. Հիմնադրամի մանկավարժական աշխատողներն իրավունք ունեն`

1) զբաղվելու իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման հարցերով.

2) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման.

3) համատեղելու գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ։

85. Հիմնադրամի սովորողներ են համարվում համապատասխան ուսուցման ծրագրերով գործադիր տնօրենի կողմից հրամանագրված անձինք։

86.Հիմնադրամի սովորողների իրավունքները և պարտականությունները կարգավորվում են հիմնադրամի ներքին ընթացակարգերով:

87. Արգելվում է սովորողներին ներգրավել աշխատանքներում, որոնք նախատեսված չեն ուսումնական ծրագրերում և պլաններում՝ առանց վերջիններիս համաձայնության, իսկ անչափահասների դեպքում՝ նաև նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) համաձայնության։

 

XV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

88. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով։ Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադրի որոշմամբ:

89. Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումն ընդունելուց հետո 30 (երեսուն) օրվա ընթացքում հիմնադրամն այդ մասին գրավոր ծանուցում է հիմնադրամի պարտատերերին, որոնք իրավունք ունեն պահանջելու պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:

90. Միաձուլվող հիմնադրամները կնքում են միաձուլման մասին պայմանագիր: Միաձուլման ձևով վերակազմակերպման մասին որոշումը պետք է հաստատի նաև միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտը, միաձուլման կարգն ու պայմանները:

91. Հիմնադրամի միաձուլման դեպքում նրա իրավունքներն ու պարտականությունները, փոխանցման ակտին համապատասխան, փոխանցվում են նոր ստեղծված հիմնադրամին: Միաձուլումը համարվում է ավարտված նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից:

92. Միացման դեպքում կնքվում է միացման մասին պայմանագիր: Միացման մասին պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգն ու պայմանները հաստատվում են միացման ձևով վերակազմակերպման մասին որոշմամբ:

93. Վերակազմակերպման դեպքում հիմնադրամի փոխանցման ակտը պետք է դրույթներ պարունակի հիմնադրամի գույքի և պարտատերերին ու պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների՝ ներառյալ վիճարկվող պարտավորությունների, իրավահաջորդության մասին:

94. Լուծարումը հիմնադրամի գործունեության դադարեցումն է առանց իրավահաջորդության: Հիմնադրամի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումով:

95.Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե առկա է լուծարման համար հետևյալ կամ օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերից թեկուզ մեկը՝

1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) իր գործունությամբ հիմնադրամը շեղվել է սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.

4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներին հակասող գործունեություն.

6) հիմնադրամը ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ:

96.Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո հոգաբարձուների խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով, որին անցնում են հիմնադրամի կառավարման լիազորությունները, և սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները:

97. Լուծարման հանձնաժողովը http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղում հիմնադրամի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից՝ սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է հիմնադրամի լուծարման գործընթացի սկիզբ:

98. Լուծարման հանձնաժողովն իրականացնում է գույքի վերագնահատում, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ, տեղեկացնում է պարտատերերին հիմնադրամի լուծարման մասին:

99. Լուծարման ընթացքում հիմնադրամը կարող է կնքել նոր գործարքներ և ստանձնել նոր պարտավորություններ, եթե դա անհրաժեշտ է իր պարտավորությունների կատարումն ավարտելու համար:

100. Պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո լուծարման հանձնաժողովը կազմում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող միջանկյալ լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում է հոգաբարձուների խորհուրդը:

101. Եթե միջանկյալ լուծարման հաշվեկշռի հաստատումից հետո հիմնադրամի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով հրապարակային սակարկությունների միջոցով իրականացնում է հիմնադրամի գույքի վաճառքը: Պարտատերերին վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ՝ միջանկյալ լուծարման հաշվեկշռին համապատասխան:

102. Հիմնադրամի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ կառավարության՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

103. Հիմնադրամի գույքն ամբողջությամբ բաշխելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ և ներկայացնում հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Լուծարման հանձնաժողովը հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված լուծարման հաշվեկշիռն այնուհետև ներկայացնում է դատարանի հաստատմանը: Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռն օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ ներկայացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ համապատասխան գրանցում կատարելու համար:

104. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած՝ պետական գրանցման պահից:

105. Սույն կանոնադրությունը տպագրված է հայերեն և ֆրանսերեն 7 բնօրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ, հակասությունների դեպքում գերակայում է հայերեն տարբերակը:

 

ՑԱՆԿ

 

«ՏԱՎՈՒՇԻ ՊԱՏՐԻԿ ՏԷՎԷՃԵԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ*

 

1. Հիմնադրամն իրականացնում է անձամբ ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության և ուսուցման կազմակերպում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) նախապատրաստական դասընթացների կազմակերպում.

4) մասնագիտական ուսուցման և այլ դասընթացների կազմակերպում.

5) կադրերի վերապատրաստում, որակավորման բարձրացում.

6) ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գործունեության իրականացում.

7) ուսումնաարտադրական, արտադրական գործունեություն և սպասարկման ծառայությունների իրականացում.

8) կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի միջոցառումների կազմակերպում և (կամ) սպասարկում.

9) ուսումնամեթոդական նյութերի, ձեռնարկների մշակում.

10) հրատարակչական գործունեություն.

11) հիմնադրամի ուսանողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.

12) հիմնադրամի ուսանողների և աշխատողների համար հանրակացարանային ծառայությունների կազմակերպում.

13) հիմնադրամի ուսանողների և աշխատողների հանգստի կազմակերպում.

14) մշակութային գործունեության իրականացում.

15) ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար հիմնադրի որոշմամբ տնտեսական ընկերությունների ստեղծում կամ դրանցում մասնակցություն.

16) շինարարական աշխատանքների իրականացում.

17) խորհրդատվական գործունեություն.

18) նորագույն տեխնոլոգիաների փորձարկում և ներդրում.

19) հասարակական սննդի կազմակերպում.

20) ուսուցանվող մասնագիտությունների շրջանակում առևտրի ծառայությունների կազմակերպում.

21) ուսուցանվող մասնագիտությունների շրջանակում ոլորտային ծառայությունների մատուցում:

 

* Եթե սույն ցանկում նշված գործունեության առանձին տեսակներով զբաղվելն օրենքով սահմանված կարգով ենթակա է լիցենզավորման, ապա հիմնադրամը կարող է զբաղվել դրանցով միայն համապատասխան կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի առկայության դեպքում՝ լիցենզիա ստանալու պահից կամ նրանում նշված ժամկետում: Եթե լիցենզիայի հատկացման պայմաններում նախատեսված է, որ հիմնադրամը բացի լիցենզավորվող գործունեությունից այլ գործունեությամբ զբաղվել չի կարող, կամ սահմափակումներ են դրվում գործունեության առանձին տեսակներով զբաղվելու վրա, ապա հիմնադրամը լիցենզիայի գործողության ժամկետում պարտավոր է պահպանել դրանում նշված պայմանները:

(հավելվածը փոփ. 01.09.22 N 1356-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

15.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.09.2022, N 1356-Ա 02.09.2022, N 1086-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան