ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2020 թվականի |
թիվ 55 |
քաղ. Մինսկ |
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ)» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
«ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի երկարաձգման որոշ հարցերի մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 32-րդ հոդվածին համապատասխան՝ 2019-nCoV կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն և կանխարգելելուն ուղղված միջոցների ձեռնարկման, հայտարարատուների կողմից՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան իրենց իրավունքներն իրականացնելու և պարտականությունները կատարելու անհնարինության հետ կապված՝ ստեղծված իրավիճակի առնչությամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել, որ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի կիրառման որոշ հարցերի մասին» որոշման 2-րդ կետի երրորդ պարբերությունում նշված ապրանքների վերաբերյալ, որոնց մաքսային հայտարարագրման ժամանակ որպես ապրանքների հայտարարագիր օգտագործվել են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ երրորդ կողմի հետ կնքած միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր, մաքսային մարմնի կողմից սահմանված՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև այդ ժամկետի ավարտը կամ ոչ ուշ, քան դրա ժամկետը լրանալուց 4 ամիս հետո, այդպիսի ապրանքների՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան առանց սահմանված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամանակավոր գտնվելու և օգտագործելու այն ժամկետի շրջանակներում, որը սահմանված է նշված որոշման 2-րդ կետի երրորդ պարբերությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|