ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 2021 թվականի |
թիվ 50 |
քաղ. Մոսկվա |
ՍԱՌՈՒՅՑԻ ԼՑՄԱՆ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սառցե մակերևույթների լցման (սահադաշտերում և սպորտային հրապարակներում սառցե մակերևույթի մաքրման, հարթեցման և ավելացման) համար նախատեսված սառույցի լցման ինքնագնաց մեքենան, որը բաղկացած է անվային այնպիսի ամրաշրջանակից, որի վրա տեղադրված է շարժիչը, փոխանցման տուփը, ղեկային կառավարումը, օպերատորի հարթակը, ձյան համար նախատեսված բունկերը, ջրի համար նախատեսված տարողությունները, կողեզրի խոզանակը և օդորակիչը, որը պարունակում է սառույցի կտրման, հեռացման, լվացման և լցման համակարգեր, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8479 10 000 0 ենթադիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|