ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 ապրիլի 2021 թվականի |
թիվ 53-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 19.1-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 105-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կանոնակարգել դրամական միջոցների փոխանցման հայաստանյան և արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի համագործակցության կարգն ու պայմանները, նվազեցնել և կանխարգելել համագործակցության հնարավոր ռիսկերը, որոնք կարող են վտանգել Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը, ինչպես նաև նվազեցնել դրամական միջոցների փոխանցման իրականացման արդյունքում Հայաստանյան ֆինանսական կազմակերպությունների մոտ առաջացող հնարավոր բացասական հետևանքները,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 41-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Դրամական միջոցների փոխանցման հայաստանյան և արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի համագործակցության կարգը» կանոնակարգ 19.1-ը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի առանց բանկային հաշվի բացման դրամական փոխանցման իրականացման արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության մասին» թիվ 105-Ն որոշումը:
4. Դրամական միջոցների փոխանցման արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվություն ունեցող հայաստանյան մասնակիցները արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի հետ համագործակցությունը 2022 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած պետք է իրականացնեն հայաստանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով: Հայաստանյան մասնակիցներին տրված՝ դրամական միջոցների փոխանցման արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվությունը ուժը կորցրած է ճանաչվում այն պահից, երբ տեղի է ունեցել հետևյալ իրադարձություններից առնվազն մեկը.
1) Լրացել է սույն կետում նշված ժամկետը
2) Կենտրոնական բանկը հայաստանյան մասնակցին գրավոր տեղեկացրել է այն մասին, որ Հայաստանյան համակարգի օպերատորը սույն որոշմամբ սահմանված կարգով ստացել է Կենտրոնական բանկի թույլտվությունը համագործակցելու այն արտասահմանյան համակարգի հետ, որին մասնակցելու թույլտվություն էր տրվել հայաստանյան մասնակցին, և այդ օրվանից հետո անցել է երեք ամիս:
(4-րդ կետը խմբ. 14.02.22 թիվ 30-Ն)
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2021 թ. ապրիլի 30 Երևան |
Հավելված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի ապրիլի 27-ի թիվ 53-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 19.1
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված վճարահաշվարկային ծառայություն մատուցելու դեպքում hայաստանյան և արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի (այսուհետ՝ համապատասխանաբար Հայաստանյան համակարգ և Արտասահմանյան համակարգ) համագործակցության կարգին ու պայմաններին ներկայացվող պահանջները, համագործակցության իրականացման նկատմամբ պահանջները։
2. Սույն կանոնակարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Հայաստանյան համակարգերի այն օպերատորների վրա, որոնք համագործակցում են Արտասահմանյան համակարգերի օպերատորների հետ կամ դիմել են Կենտրոնական բանկ` սույն կանոնակարգով սահմանված համագործակցության իրականացման թույլտվություն ստանալու համար:
3. Սույն կանոնակարգը չի տարածվում վճարային քարտի և (կամ) էլեկտրոնային փողի միջոցով վճարումների ընդունում և կատարում ապահովող այն վճարային համակարգերի վրա, որոնցում դրամական միջոցների փոխանցման կատարումը սահմանված է բացառապես տվյալ վճարային քարտի և (կամ) էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման պայմանները սահմանող համակարգի կանոններով:
4. Սույն կանոնակարգով սահմանված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-նեթ ցանցի միջոցով, իսկ անհնարինության դեպքում՝ էլեկտրոնային կրիչով կամ պատվիրված նամակով կամ առձեռն Կենտրոնական բանկ մուտքագրելու միջոցով: Փաստաթղթերը ներկայացվում են Յունիկոդ տառատեսակով, «Փի Դի Էֆ» ֆորմատով (բացառությամբ՝ էքսել ֆորմատով ներկայացվող փաստաթղթերի):
5. Սույն կանոնակարգի իմաստով.
1) դրամական միջոցների փոխանցումը Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված վճարահաշվարկային ծառայության ամբողջական կատարմանն ուղղված գործընթաց է, որի արդյունքում ապահովվում է վճարողից կանխիկով կամ դրա բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվառման հաշվից (այսուհետ՝ Հաշիվ) դրամական միջոցների և համապատասխան կարգադրության ընդունումը և շահառուին կանխիկով կամ դրա Հաշվին այդ միջոցների տրամադրումը՝ վճարահաշվարկային ծառայություն մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպության (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն) կողմից: Սույն կետից բացառություն է կազմում վճարողի կողմից շահառուի Հաշվին միջոցների մուտքագրումը և (կամ) Հաշվից դուրս բերումը (կանխիկացումը), այն դեպքում, երբ շահառուի հաշվին միջոցների մուտքագրում և (կամ) դուրս բերում (կանխիկացում) իրականացնելու պահին հնարավոր է նույնականացնել, որ վճարողը և (կամ) միջոցների ստացողն ու շահառուն միևնույն անձն է,
2) դրամական միջոցների փոխանցման համակարգը դրամական միջոցների փոխանցման գործընթացը ապահովող կանոնների, ընթացակարգերի և սպասարկող տեխնիկա-ծրագրային միջոցների ամբողջություն է, որը մշակվում և գործարկվում է համակարգի օպերատորի կողմից և որին հասանելիություն ապահովելու նպատակով ֆինանսական կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն դրամական փոխանցման ծառայությունը հասանելի է դառնում պայմանագրի կողմ չհանդիսացող ֆինանսական կազմակերպության հաճախորդին:
6. Սույն կանոնակարգում կիրառվող այլ հասկացություններն ունեն Օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված նշանակությունը։
ԳԼՈՒԽ 2. ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԿԱՄ ՄԵՐԺՈՒՄԸ
7. Հայաստանյան համակարգի օպերատորը Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության համար պետք է ստանա Կենտրոնական բանկի թույլտվությունը՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության թույլտվություն ստանալու համար միջնորդագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,
2) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության տնտեսական հիմնավորման տեղեկանք՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,
3) Արտասահմանյան համակարգի գործունեության և Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո դրամական միջոցների փոխանցման իրականացման ընդհանուր նկարագրությունը և գործունեությանն առնչվող այլ տեղեկատվության վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,
4) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցելու արդյունքում Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերի օպերատորների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի,
5) Արտասահմանյան համակարգի օպերատորի հետ կնքված պայմանագրի պատճենը կամ կնքվելիք պայմանագրի նախագիծը: Ընդ որում, այն դեպքում, երբ Հայաստանյան համակարգի օպերատորի կողմից թույլտվություն ստանալու համար ներկայացվել է Արտասահմանյան համակարգի օպերատորի հետ կնքվող պայմանագրի նախագիծը, ապա Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության համար Կենտրոնական բանկի կողմից թույլտվության տրամադրման դեպքում՝ այդ թույլտվությունը ուժի մեջ մտնելուց հետո` առավելագույնը երկու ամսվա ընթացքում, Հայաստանյան համակարգի օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում ստորագրված պայմանագրի պատճենը,
6) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո հնարավոր ռիսկերի գնահատման վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի,
7) Արտասահմանյան համակարգի և դրա սեփականատերերի վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի,
8) Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերի օպերատորների միջև համաձայնեցված համագործակցության կարգն ու պայմանները նկարագրող փաստաթղթեր՝ համաձայն սույն կանոնակարգի 17-րդ կետով սահմանված պահանջների,
9) Հայաստանյան համակարգի օպերատորի հայեցողությամբ այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են Արտասահմանյան համակարգի գործունեության, ինչպես նաև դրա հետ համագործակցության առանձնահատկությունները բնութագրելու և պարզելու համար:
8. Սույն կանոնակարգի 7-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված տեղեկանքը կարող է չպարունակել այն տեղեկությունները, որոնք արդեն իսկ ներառված են Կենտրոնական բանկ ներկայացված այլ փաստաթղթերում: Այդ դեպքերում տեղեկանքը պետք է պարունակի հղում նշված իրավունքները կամ պարտականությունները սահմանող փաստաթղթի համապատասխան կետերին (օրինակ՝ Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո վերջնահաշվարկի ապահովման հետ կապված Հայաստանյան համակարգի օպերատորի պարտականությունը և իրավունքները, ինչպես նաև դրանց չկատարման դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները ------ տես՝ --.--.----թ. հաստատված Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության պայմանագրի 1-ից 4-րդ կետեր):
9. Եթե սույն կանոնակարգի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերը թերի են ներկայացված (ամբողջական չեն կամ առկա են որոշակի թերություններ), Կենտրոնական բանկը, ոչ ուշ, քան փաստաթղթերի ներկայացման 30-րդ օրը, այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանյան համակարգի օպերատորին, որը պարտավոր է տեղեկացմանը հաջորդող տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել շտկված և (կամ) բացակայող փաստաթղթերը: Սույն կետով սահմանված ժամկետի ընթացքում թերությունները չշտկելու դեպքում Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության թույլտվությունը մերժվում է` փաստաթղթերը թերի կամ ոչ ամբողջական լինելու հիմքով:
10. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 7-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը ստանալու պահից երկամսյա ժամկետում տալիս է Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության թույլտվությունը կամ մերժում է թույլտվության տրամադրումը: Սույն կետով նախատեսված երկամսյա ժամկետը, որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով, կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից երկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ երկամսյա ժամկետը կասեցնելու մասին Հայաստանյան համակարգի օպերատորին չտեղեկացնելու դեպքում թույլտվությունը համարվում է տրված:
10.1. Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության թույլտվություն տալու դեպքում Կենտրոնական բանկը թույլտվության տրամադրման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է այն կազմակերպություններին, որոնք դեռևս ունեն արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվություն:
(10.1-ին կետը լրաց. 14.02.22 թիվ 30-Ն)
11. Հայաստանյան համակարգի օպերատորը կարող է Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության համար թույլտվություն ստանալու միջնորդագրին ընթացք չտալու դիմում ներկայացնել՝ մինչև թույլտվության ստացումը։
12. Կենտրոնական բանկը մերժում է Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության համար թույլտվության տրամադրումը, եթե.
1) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ,
2) ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին,
3) Արտասահմանյան համակարգի հետ Համագործակցության կարգն ու պայմանները չեն համապատասխանում սույն կանոնակարգով սահմանված պահանջներին կամ այդպիսի համագործակցությունը կարող է վտանգել Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը, կամ կհանգեցնի Հայաստանյան համակարգի օպերատորի ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ կարող է վտանգել ֆինանսական համակարգի սպառողների շահերը,
4) Արտասահմանյան համակարգի օպերատորը կամ դրա սեփականատերերից որևէ մեկը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում։
13. Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության թույլտվության տրամադրումը մերժելու դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին տեղեկացնում է Հայաստանյան համակարգի օպերատորին՝ նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը: Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության թույլտվության տրամադրումը մերժելու դեպքում Հայաստանյան համակարգի օպերատորն իրավունք ունի Համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու նոր միջնորդագիր ներկայացնել Կենտրոնական բանկ սույն կանոնակարգով սահմանված ընդհանուր կարգով:
14. Սույն կանոնակարգով սահմանված թույլտվության ստացման կամ այլ գործընթացի համար սույն կանոնակարգի համաձայն ներկայացման ենթակա այն տեղեկատվությունը, որը նախկինում (տվյալ կամ այլ գործընթացի շրջանակներում) արդեն ներկայացվել է Կենտրոնական բանկ, կրկին Կենտրոնական բանկ ներկայացվում է միայն փոփոխված լինելու դեպքում` փոփոխությունների մասով: Ընդ որում, սույն կետի համաձայն համապատասխան փոփոխություններ առկա չլինելու կամ միայն փոփոխությունների մասով ներկայացվելու դեպքում միջնորդագրում (դիմումում) նշվում է այդ մասին:
ԳԼՈՒԽ 3. ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ
15. Կենտրոնական բանկի կողմից վարվում է Արտասահմանյան համակարգերի օպերատորների հետ համագործակցության համար տրամադրված թույլտվությունների գրանցամատյան, որում նշվում են հետևյալ տեղեկությունները.
1) Արտասահմանյան համակարգի անվանումը,
2) Կենտրոնական բանկի խորհրդի Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության համար թույլտվություն տալու վերաբերյալ համապատասխան որոշման համարը և ամսաթիվը,
3) Հայաստանյան համակարգի անվանումը,
4) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության թույլտվությունը կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու դեպքում՝ Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշման համարը և ամսաթիվը:
16. Թույլտվությունների գրանցամատյանը բաց է համընդհանուր ծանոթացման համար:
Գ Լ ՈՒ Խ 4. ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՆԿԱՐԱԳՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ ԿԱՄ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ
17. Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության կարգն ու պայմանները նկարագրող փաստաթղթերը պետք է ներառեն․
1) համագործակցությունը նկարագրող սխեման, այդ թվում՝ ծառայության մատուցման կարգը, ժամանակային գրաֆիկը, ծառայությունների հետ կապված գումարային, քանակական սահմանափակումները, կատարման առավելագույն ժամկետները, դրամական միջոցների փոխանցման հետկանչի, չեղարկման կարգը, ժամկետները, ինչպես նաև լրացման և փոխանցման ենթակա պարտադիր վավերապայմանները /տեղեկատվությունը,
2) պրոցեսինգի, քլիրինգի և(կամ) վերջնահաշվարկի իրականացման կարգն ու պայմանները, դրանց իրականացմանը ներկայացվող պահանջները, ներառյալ՝ անվերադարձելիության և վերջնականության պահերի սահմանումը,
3) դրույթ, համաձայն որի համագործակցության շրջանակներում փոխանցումների իրականացումը և վերջնահաշվարկի կատարումը ապահովելու նպատակով Արտասահմանյան համակարգի օպերատորը պարտավոր է Հայաստանյան համակարգի հաշվարկային բանկում ունենալ հաշիվ և համապատասխան ապահովվածություն, որի չափով նախատեսում է կատարել փոխանցումներ,
4) Արտասահմանյան համակարգի օպերատորի գրանցման երկրի օրենսդրության կամ քաղաքականության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ Հայաստանյան համակարգի օպերատորի քաղաքականության համաձայն Հայաստանյան համակարգի հաշվարկային բանկում հաշիվ ունենալու սահմանափակում նախատեսված լինելու դեպքում` դրույթ, համաձայն որի դրամական փոխանցումների իրականացումը և վերջնահաշվարկի կատարումը ապահովելու նպատակով.
ա. Արտասահմանյան համակարգի օպերատորը պարտավոր է ընտրել Հայաստանյան համակարգի մասնակից, որը կհանդիսանա Արտասահմանյան համակարգի օպերատորի հաշվարկային գործակալ (այսուհետ՝ Հայաստանյան համակարգի հաշվարկային գործակալ մասնակից կամ Հաշվարկային գործակալ),
բ. Արտասահմանյան համակարգի օպերատորը պարտավոր է ունենալ Հաշվարկային գործակալի հետ կնքած պայմանագիր և վերջինիս տրամադրել համապատասխան ապահովվածություն, որի չափով նախատեսում է կատարել փոխանցումներ: Հաշվարկային գործակալը և արտասահմանյան համակարգի օպերատորը ազատ են ընտրել ապահովվածության տրամադրման կարգը (այդ թվում՝ որպես ապահովվածության տրամադրում նախատեսել բանկային երաշխիքի տրամադրումը կամ համանման այլ գործիքների տրամադրումը) և Հաշվարկային գործակալի կողմից այն պահելու եղանակը՝ պայմանով, որ ընտրված կարգը կամ եղանակը չեն հակասում Հայաստանյան համակարգի կանոններին, Հայաստանի Հանրապետության օրենքներին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին,
գ. Հաշվարկային գործակալը պարտավոր է հաշվարկային բանկում ունենալ անհրաժեշտ ապահովվածություն, որը բավարար կլինի ապահովելու ինչպես իր սեփական փոխանցումները, այնպես էլ արտասահմանյան համակարգի օպերատորի կողմից տրամադրված ապահովվածության հաշվին վերջինիս նախաձեռնած փոխանցումները,
5) դրույթ, համաձայն որի՝ Արտասահմանյան համակարգով դրամական միջոցների փոխանցում նախաձեռնելու համար Հայաստանյան համակարգի հաշվարկային բանկում Արտասահմանյան համակարգի օպերատորի համար համապատասխան ապահովվածություն չունենալու դեպքում Հայաստանյան համակարգի օպերատորը պարտավոր է մերժել դրամական փոխանցման կատարումը,
6) դրույթ, համաձայն որի՝ Հայաստանյան համակարգի օպերատորը պարտավոր է գնահատել իր համակարգում հաշվարկային գործակալ մասնակցի և Արտասահմանյան համակարգի օպերատորի միջև գործող հարաբերություններից ծագող ռիսկերը և դրանց կանխարգելմանն ուղղված՝ Հայաստանյան համակարգում հաշվարկային գործակալ մասնակցի կողմից կիրառվող միջոցները՝ ներկայացնելով դրանց նկարագրությունը,
7) Համագործակցության կասեցման և (կամ) դադարեցման ընթացակարգերը,
8) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո դրա հետ ինտեգրված (հարակից) համակարգի միջոցով Հայաստանյան համակարգով և հակառակ ուղղությամբ ծառայություններ մատուցելու դեպքում՝ ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները (առկայության դեպքում)։ Ընդ որում՝ սույն կանոնակարգի իմաստով՝ Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո դրա հետ ինտեգրված/հարակից համակարգեր են հանդիսանում այն վճարահաշվարկային համակարգերը, որոնց հետ Արտասահմանյան համակարգի օպերատորը կնքել է պայմանագիր, որի արդյունքում Հայաստանյան համակարգով նախաձեռնված կամ դեպի Հայաստանյան համակարգ ուղղված դրամական միջոցների փոխանցումը հնարավոր է վճարել կամ նախաձեռնել, այդ թվում և այդ ինտեգրված համակարգով,
9) Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերի օպերատորների իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության չափը,
10) սակագնային քաղաքականությունը, կիրառվող միջնորդավճարները՝ համապատասխան հիմնավորումներով և հաշվարկներով,
11) նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ օպերատորների միջև միմյանց տեղեկացման կարգը, այդ թվում՝ համագործակցության պայմանագրով կամ այլ փաստաթղթով նախատեսված օպերատորների իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության փոփոխման հետ կապված դրույթները,
12) դրամական միջոցների փոխանցումը Արտասահմանյան համակարգերից որևէ մեկով (այդ թվում՝ երբ առկա է համագործակցություն Արտասահմանյան համակարգի հետ ինտեգրված (հարակից) համակարգերով) հաճախորդի կողմից չստանալու դեպքում՝ Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերի օպերատորների գործողությունների կարգն ու պայմանները, արձագանքման առավելագույն ժամկետները,
13) մատուցված ծառայությունների հետ կապված հաճախորդի կողմից բողոք ներկայացնելու կարգն ու պայմանները, այդ թվում՝ Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո դրա հետ ինտեգրված (հարակից) համակարգով մատուցելու դեպքում,
14) Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերի համագործակցության ներքո վճարային փաստաթղթերի և կարգադրությունների էլեկտրոնային եղանակով փոխանակման կարգը,
15) Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերի անխափան աշխատանքի, տեղեկատվության մշակման, պահպանման, ներկայացման, ստացման, փոխանցման և գործարքների ժամանակին մշակման ապահովմանն ուղղված չափանիշները և դրանց ապահովման կարգը,
16) Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերում տեղեկատվության պահպանմանը ներկայացվող պահանջները,
17) արտակարգ իրավիճակներում համագործակցության ներքո Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերի օպերատորների գործողությունների կարգն ու պայմանները, վերականգնման միջոցառումները և ժամկետները,
18) Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերում տեղի ունեցած և համագործակցության վրա ազդող խափանումների վերաբերյալ Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերի օպերատորներին տեղեկացման կարգն ու պայմանները:
(17-րդ կետը խմբ., լրաց. 14.02.22 թիվ 30-Ն)
18. Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերից յուրաքանչյուրի պաշտոնական ինտերնետային կայքում պետք է առկա լինի նրանց համագործակցության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն, ինչպես նաև հղում համագործակցող Հայաստանյան և (կամ) Արտասահմանյան այն համակարգի կայքին, որի միջոցով հնարավոր կլինի ստանալ տեղեկատվություն համագործակցող համակարգի սպասարկման կետերի վերաբերյալ։
19. Դրամական միջոցների փոխանցման հայաստանյան շահառուն պետք է հնարավորություն ունենա ստանալու համագործակցող ցանկացած արտասահմանյան համակարգով ուղարկված փոխանցումը՝ Հայաստանյան համակարգի ցանկացած մասնակցի միջոցով։
20. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության թույլտվությունը, եթե.
1) Հայաստանյան համակարգի օպերատորը խախտել է Հայաստանի Հանրապետության օրենքների և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև
2) Հայաստանյան համակարգի օպերատորը չի պահպանել սույն կանոնակարգի 7-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված ժամկետում ստորագրված պայմանագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահանջը,
3) սույն կանոնակարգով սահմանված կարգով ստացված համագործակցության թույլտվության հիման վրա Հայաստանյան համակարգի օպերատորի կողմից ավելի քան մեկ տարի չի իրականացվել համապատասխան ծառայությունների մատուցում, և որի վերաբերյալ չեն ներկայացվել հիմնավոր պատճառներ։ Նշված մեկ տարի ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը 6 ամիս ժամկետով՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորում,
4) դադարել է Արտասահմանյան համակարգի և (կամ) Արտասահմանյան համակարգի օպերատորի գործունեությունը և (կամ) դրանց երկրի իրավասու մարմնի կողմից նշանակվել է ժամանակավոր ադմինիստրացիա, կառավարիչ կամ նման այլ մարմին,
5) փոխվել է Արտասահմանյան համակարգի օպերատորը կամ հաշվարկային բանկը,
6) վտանգվել է Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը,
7) չեն պահպանվել սույն Գլխով սահմանված պահանջները,
8) վտանգված են ֆինանսական համակարգի սպառողների շահերը:
21. Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը կարող են վտանգվել այն դեպքերում, երբ.
1) Արտասահմանյան համակարգի օպերատորի գործունեությունը կարգավորվում է այն երկրի օրենսդրությամբ, որը լիազոր մարմնի հրապարակած ցանկերին համապատասխան՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային պահանջները չկիրառող կամ ոչ պատշաճ կիրառող արտասահմանյան երկիր կամ տարածք է,
2) Արտասահմանյան համակարգի օպերատորը կամ դրա սեփականատերերից որևէ մեկը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում,
3) Արտասահմանյան համակարգի օպերատորը այլ երկրների համեմատ անհավասար պայմաններ է սահմանում (ստեղծում) իր համակարգի հետ Հայաստանյան համակարգի օպերատորի համագործակցության համար կամ Արտասահմանյան համակարգի օպերատորի կողմից սահմանված պահանջների արդյունքում սահմանափակվում կամ կարող է սահմանափակվել ազատ տնտեսական մրցակցությունը: Սույն ենթակետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության թույլտվություն հայցող (կամ համագործակցող) Հայաստանյան համակարգի օպերատորը կամ Արտասահմանյան համակարգի օպերատորը կարող է ներկայացնել համապատասխան հիմնավորում սույն ենթակետով սահմանված հիմքերի առկայության անխուսափելիության կամ անհրաժեշտության վերաբերյալ: Այդ հիմնավորումները Կենտրոնական բանկի կողմից ընդունվելու դեպքում սույն ենթակետով նախատեսված հիմքերը չեն համարվի Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությանը և (կամ) իրացվելիությանը և (կամ) վճարունակությանը վտանգող,
4) Արտասահմանյան համակարգի օպերատորի կողմից Հայաստանյան համակարգի օպերատորի հետ կնքված համագործակցության պայմանագրում, և(կամ) ցանկացած այլ փաստաթղթում, որով կարգավորվում են Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերի օպերատորների միջև հարաբերությունները.
ա. սահմանված է Արտասահմանյան համակարգի օպերատորի իրավասությունը՝ դադարեցնելու Հայաստանյան համակարգի օպերատորի հետ համագործակցությունը, և միաժամանակ սահմանված չեն դադարեցնելու պայմանները (պատճառները, հիմքերը, ժամկետները) և ընթացակարգերը (այդ թվում՝ տեղեկացման), կամ դրանք սահմանված են ոչ հստակ (չեն կարող մեկնաբանվել միանշանակորեն), կամ
բ. Հայաստանյան համակարգի օպերատորին արգելվում է այլ նմանատիպ վճարահաշվարկային համակարգերի հետ համագործակցությունը, կամ
գ. սահմանված չեն իրացվելիության, վարկային, հաշվարկային կամ գործառնական ռիսկերի զսպման, սահմանափակման մեխանիզմներ, որոնց բացակայության կամ անբավարարության հետևանքով Հայաստանյան համակարգի օպերատորը կամ Հայաստանյան համակարգի մասնակիցները կարող են կրել ֆինանսական կորուստներ կամ կարող է վարկաբեկվել դրա բարի համբավը,
դ. Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության կարգում և պայմաններում սահմանված է Հայաստանյան համակարգի օպերատորի մասնակիցների նկատմամբ որոշակի սահմանափակում կիրառելու պահանջ,
ե. սահմանված են Արտասահմանյան համակարգի հետ համագործակցությունը դադարելու կամ պայմանագիրը միակողմանիորեն լուծելու մասին ծանուցման մեկ ամսից պակաս ժամկետ, հիմքեր, պայմաններ, բացառությամբ հետևյալ դեպքերի՝
ե1․ Հայաստանյան համակարգի օպերատորի կողմից համագործակցության շրջանակներում իր պարտավորությունների չկատարումը, կամ
ե2․ Արտասահմանյան համակարգի օպերատորի երկրի իրավասու մարմնի կողմից այնպիսի որոշման ընդունումը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պարտավորեցնում կամ որևէ այլ կերպ պարտադրում է Արտասահմանյան համակարգի օպերատորին մեկամսյա ժամկետից շուտ դադարեցնել Հայաստանյան համակարգի օպերատորի հետ համագործակցությունը, կամ
ե3․ Հայաստանյան համակարգի օպերատորի 10 %-ից ավել ձայնի իրավունք ունեցող սեփականատերերի (բաժնետերերի) փոփոխությունը, կամ
ե4․ Հայաստանյան համակարգի գործունեության կասեցման/դադարեցման դեպքում:
22. Հայաստանյան համակարգի օպերատորի նկատմամբ վերահսկողության իրականացման կամ Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության կարգում ու պայմաններում սույն կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված փոփոխությունների կատարման արդյունքում, սույն կանոնակարգի 20-րդ կետում նշված հիմքերից (դեպքերից) ցանկացածի բացահայտման/ի հայտ գալու դեպքում՝ Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության թույլտվության տրամադրումը կամ ուժը կորցրած ճանաչել կամ կասեցնել իր կողմից տրված համագործակցության թույլտվությունը:
23. Համագործակցության թույլտվության կասեցման ողջ ժամանակաշրջանում Հայաստանյան համակարգի օպերատորը Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո չի կարող որևէ վճարահաշվարկային ծառայություն մատուցել տվյալ Արտասահմանյան համակարգով, բացառությամբ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից կասեցման որոշման մեջ նշված առանձին վճարահաշվարկային ծառայությունների:
Գ Լ ՈՒ Խ 5. ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
24. Հայաստանյան համակարգի օպերատորը Կենտրոնական բանկին տեղեկացնում է Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության կարգը և պայմանները սահմանող փաստաթղթերում կատարվող հետևյալ փոփոխությունների վերաբերյալ.
1) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո Արտասահմանյան համակարգի օպերատորի, հաշվարկային բանկի, քլիրինգ և (կամ) պրոցեսինգ իրականացնող կազմակերպության փոփոխության դեպքում,
2) Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերի օպերատորների միջև համագործակցության ներքո մատուցվող ծառայությունների ցանկի փոփոխության և(կամ) նախկինում մատուցվող ծառայությունների իրականացման վճարահաշվարկային սխեմայի (մեխանիզմների) փոփոխության դեպքում,
3) սակագնային քաղաքականության կամ կիրառվող միջնորդավճարների փոփոխության դեպքում,
4) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո վերջնահաշվարկի իրականացման մեխանիզմների կամ ժամկետների փոփոխության դեպքում,
5) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության չափանիշների (պայմանների), համագործակցության կասեցման կամ դադարեցման պայմանների փոփոխության դեպքում,
6) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո կնքված պայմանագրում կատարված փոփոխությունների դեպքում,
7) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության կասեցման, դադարեցման կամ վերսկսման դեպքում,
8) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո կիրառվող տեղեկատվական անվտանգության մեխանիզմների փոփոխության դեպքում,
9) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո ինտեգրված (հարակից) համակարգերի և ինտեգրման սխեմաների փոփոխության դեպքում,
10) Արտասահմանյան համակարգի օպերատորի գործունեությունը կարգավորող իրավասու մարմնի կողմից տվյալ Արտասահմանյան համակարգի օպերատորի և(կամ) համակարգի գործունեությունը դադարեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու որոշման դեպքում,
11) Արտասահմանյան համակարգի օպերատորի և(կամ) Արտասահմանյան համակարգի գործունեության կասեցման (ժամանակավոր դադարեցման) դեպքում,
12) Այլ փոփոխությունների դեպքում, որոնք կարող են հանգեցնել փոխադարձ իրավասությունների կամ պարտավորությունների փոփոխությանը կամ սույն կանոնակարգի Հավելված 5-ով սահմանված մեթոդաբանությամբ գնահատվող ռիսկերի ավելացմանը:
Հավելված 1
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՁԵՎ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
----------------------------------------ին
Հայաստանյան համակարգի անվանումը—————————————————։
Արտասահմանյան համակարգի անվանումը, պաշտոնական կայքը___________________________________________________________________։
Արտասահմանյան համակարգի օպերատորի անվանումը (գրանցման հասցեն, երկիրը), տեսակը (բանկ, վճարահաշվարկային կազմակերպություն), պաշտոնական կայքը
___________________________________________________________________։
Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո Հայաստանյան համակարգի կողմից դրամական միջոցների փոխանցման ծառայության մատուցում․
ա. առանց բանկային հաշիվների բացման դրամական փոխանցումների ծառայությունը նշվում է հետևյալ բացվածքով՝ փոխանցումների կատարումը ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց, շահառուին միջոցների տրամադրում կանխիկ և (կամ) անկանխիկ եղանակով, փոխանցումների կատարում տերմինալների միջոցով և այլ,
__________________________________________________________________________։
(նշել)
բ. բանկային հաշիվների միջոցով դրամական միջոցների փոխանցման ծառայությունը նշվում է հետևյալ բացվածքով՝ միջոցների տրամադրում (վճարում) այդ թվում` քարտային հաշիվներին/հաշվից դրամական միջոցների փոխանցում կատարելու միջոցով, քլիրինգի, պրոցեսինգի և/կամ վերջնահաշվարկի ծառայությունների իրականացում,
__________________________________________________________________________։
(նշել)
Խնդրում եմ Ձեր թույլտվությունը —————————————————————
———————————————————————————————————
(Արտասահմանյան համակարգի անվանումը)
համագործակցելու համար։
Կից ներկայացնում եմ՝
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
_____________________________________________________________________։
Համագործակցության նախապատրաստական աշխատանքների ավարտը նախատեսվող ժամկետ
—————————————————————————————————։
(նշել օր/ամիս/տարի)
«Ես, ներքոստորագրյալս, հավաստիացնում եմ, որ մանրակրկիտ դիտարկել եմ սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում եմ, որ տեղեկատվությունն արժանահավատ է, ամբողջական և գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:»։
Հայաստանյան համակարգի օպերատորի գործադիր տնօրեն՝
_______________________ (անուն, ազգանունը) |
____________________ (ստորագրությունը) |
Հավելված 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ
1. Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության տնտեսական հիմնավորման տեղեկանքը պետք է առնվազն ներառի կոնկրետ հաշվարկներ, վերլուծություններ և գնահատված լինի թվային տվյալներով և կազմված հիմնավորման ներկայացմանը հաջորդող երեք տարիների համար: Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության տնտեսական հիմնավորումը բաղկացած է հետևյալ բաժիններից․
1) Ընդհանուր դրույթներ.
ա. Արտասահմանյան համակարգի անվանումը,
բ. Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության նպատակները (հեռանկարները):
2) Գործունեության հիմնական ուղղությունները.
ա. Հայաստանյան համակարգի կողմից իրականացվելիք գործառնությունների տեսակները և դրանց համառոտ բնութագիրը,
բ. ապագայում նախատեսվող ծառայությունները:
3) Մարքեթինգային վերլուծություն.
ա. ոլորտի վերլուծություն (ոլորտի մասնակիցները, հիմնական մրցակիցները),
բ. ֆինանսական այն շուկաների նկարագիրը, որոնցում Հայաստանյան համակարգի օպերատորը պատրաստվում է իրականացնել իր գործունեությունը (հեռանկարային զարգացման միտումները, ռազմավարության հիմնական սկզբունքները),
գ. հաճախորդների խմբի բնութագիրը և կանխատեսվող թիվը:
4) Ռազմավարությունը.
ա. դիրքավորում,
բ. խթանման ռազմավարություն,
գ. գնային ռազմավարություն,
դ. ներդրումային ծրագիր:
5) Եկամուտների և ծախսերի մոտավոր հաշվարկը.
ա. ֆինանսավորման աղբյուրները,
բ. առաջիկա երեք տարիների համար կանխատեսված եկամուտների և ծախսերի հաշվարկը:
Հավելված 3
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄԱՍ I
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Արտասահմանյան համակարգի գործունեության ընդհանուր նկարագրությունը պետք է առնվազն պարունակի.
1) Արտասահմանյան համակարգի գործունեության նպատակը (առանց բանկային հաշիվների բացման միջազգային դրամական միջոցների փոխանցման, վճարային քարտերով/քարտերին դրամական միջոցների փոխանցման գործարքների կատարման ապահովում և այլ),
2) Արտասահմանյան համակարգի գործունեության աշխարհագրությունը (գործունեության երկրները և/կամ դրանց քանակը և այլ),
3) Արտասահմանյան համակարգի կողմից կիրառվող վճարային գործիքները (օրինակ՝ վճարման հանձնարարական, վճարային քարտ, չեկ, էլեկտրոնային փող և այլ),
4) Արտասահմանյան համակարգում մասնակիցների կողմից իրականացվող գործառնությունների/ծառայությունների իրականացման ընդհանուր գործընթացը, այդ թվում՝ վճարային և տեղեկատվական հոսքերի մշակման կարգը, պայմանները, ժամկետները, ինչպես նաև.
ա. Արտասահմանյան համակարգի մասնակիցների միջև կիրառվող վերջնահաշվարկի կատարման սկզբունքները (զուտ սկզբունքով, համախառն սկզբունքով, հիբրիդ) և մեխանիզմները, ժամկետները և պարբերականությունը,
բ. Արտասահմանյան համակարգում կիրառվող տեխնիկածրագրային, հեռահաղորդակցման միջավայրը (նկարագրել).
բ1. ինտերնետ,
բ2. առանձնացված կապուղի,
բ3. այլ,
գ. Արտասահմանյան համակարգի հետ ինտեգրված/հարակից համակարգերը և ինտեգրման սխեմաները (առկայության դեպքում, իսկ բացակայության դեպքում՝ Արտասահմանյան համակարգի օպերատորի հավաստումը այդ մասին): Ընդ որում՝ սույն կանոնակարգի իմաստով՝ Արտասահմանյան համակարգի հետ ինտեգրված/հարակից համակարգեր են հանդիսանում այն վճարահաշվարկային համակարգերը, որոնց հետ Արտասահմանյան համակարգի օպերատորը կնքել է պայմանագիր՝ այդ թվում դրանց միջոցով դրամական միջոցների փոխանցում իրականացնելու նպատակով,
դ. Արտասահմանյան համակարգում կիրառվող Տեղեկատվական տեխնոլոգիաների ռիսկերի կառավարման, տեղեկատվական անվտանգության և գործունեության անընդհատության ապահովման մոտեցումները,
5) Արտասահմանյան համակարգի մասնակիցների, այդ թվում՝ օպերատորի վերաբերյալ տեղեկատվություն, որն առնվազն ներառում է.
ա. Արտասահմանյան համակարգում պրոցեսինգ իրականացնող կազմակերպությունը (նշելով նաև գրանցման հասցեն/երկիրը), գործունեությունը կարգավորող մարմինը (առկայության դեպքում),
բ. Արտասահմանյան համակարգում քլիրինգ իրականացնող կազմակերպությունը (նշելով նաև գրանցման հասցեն/երկիրը), գործունեությունը կարգավորող մարմինը (առկայության դեպքում),
գ. Արտասահմանյան համակարգում վերջնահաշվարկ իրականացնող կազմակերպությունը (նշելով նաև գրանցման հասցեն/երկիրը, գործունեությունը կարգավորող մարմինը (առկայության դեպքում),
դ. Արտասահմանյան համակարգով փոխանցումների հասցեականությունը կամ հասցեական չլինելու դեպքում՝ այդ մասին նշումը և փոխանցման արժույթները:
ՄԱՍ II
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ընդհանուր նկարագրությունը պետք է առնվազն պարունակի.
1) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության նպատակը (առանց բանկային հաշիվների բացման միջազգային դրամական միջոցների փոխանցման, վճարային քարտերով/քարտերին դրամական միջոցների փոխանցման գործարքների կատարման ապահովում և այլ),
2) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության աշխարհագրությունը (գործունեության երկրները),
3) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո կիրառվող վճարային գործիքները (օրինակ՝ վճարման հանձնարարական, վճարային քարտ, չեկ, էլեկտրոնային փող և այլ),
4) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերի օպերատորների և դրանց մասնակիցների կողմից իրականացվող գործառնությունների/ծառայությունների իրականացման ընդհանուր գործընթացը, այդ թվում՝ վճարային և տեղեկատվական հոսքերի մշակման կարգը, պայմանները, ժամկետները, ինչպես նաև.
ա. Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո Հայաստանյան համակարգի և Արտասահմանյան համակարգի միջև կիրառվող վերջնահաշվարկի կատարման սկզբունքները (զուտ սկզբունքով, համախառն սկզբունքով, հիբրիդ) և մեխանիզմները, ժամկետները և պարբերականությունը,
բ. Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո կիրառվող տեխնիկածրագրային, հեռահաղորդակցման միջավայրը (նկարագրել).
բ1. ինտերնետ,
բ2. առանձնացված կապուղի,
բ3. այլ,
գ. Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո դրա հետ ինտեգրված/հարակից համակարգերը և ինտեգրման սխեմաները (առկայության, իսկ բացակայության դեպքում՝ Արտասահմանյան համակարգի օպերատորի հավաստումը այդ մասին),
դ. Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերի (ծրագրային ապահովումների) ինտեգրման (համակցման) սխեման (տեխնիկական նկարագրություն), այդ թվում՝ գործընթացների անընդհատության և անվտանգության տեսանկյունից կողմերից յուրաքանչյուրի իրավունքները, պարտականությունները, խափանումների վերաբերյալ միմյանց տեղեկացման կարգի և ձեռնարկվող քայլերի նկարագրությունը։
ե. դրամական միջոցների փոխանցման իրականացման ողջ գործընթացի նկարագրությունը, որը պետք է առնվազն ներառի հետևյալ տեղեկատվությունը.
ե1. ո՞ր համակարգից է օգտվում փոխանցում նախաձեռնող կողմը և որ համակարգում է մշակվում փոխանցումը,
ե2. ո՞ր համակարգից է իրականացվում փոխանցման վճարումը շահառուին,
ե3. ո՞ր համակարգում է գեներացվում փոխանցման կոդը,
ե4. առկայության դեպքում այլ լրացուցիչ տեղեկատվություն։
5) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո․
ա. պրոցեսինգ իրականացնող կազմակերպությունը (նշելով նաև գրանցման հասցեն/երկիրը), գործունեությունը կարգավորող մարմինը (առկայության դեպքում),
բ. քլիրինգ իրականացնող կազմակերպությունը (նշելով նաև գրանցման հասցեն/երկիրը), գործունեությունը կարգավորող մարմինը (առկայության դեպքում),
գ. վերջնահաշվարկ իրականացնող կազմակերպությունը/կազմակերպությունները (նշելով նաև գրանցման հասցեն/երկիրը, գործունեությունը կարգավորող մարմինը (առկայության դեպքում)),
դ. Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո սահմանված այլ համակարգերի հետ համագործակցության չափանիշները (առկայության դեպքում), մասնավորապես՝ Հայաստանյան համակարգի նկատմամբ համագործակցության առանձնահատուկ պայմանների առկայության դեպքում պետք է հստակ նկարագրված լինեն այդ Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո կիրառվող քաղաքականությունը և չափանիշները,
ե. Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո դրամական միջոցների փոխանցման հասցեականությունը կամ հասցեական չլինելու դեպքում՝ այդ մասին նշումը և փոխանցման արժույթները:
Հավելված 4
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ
1. Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերի օպերատորների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկանքը ներառում է առնվազն հետևյալ տեղեկությունները.
1) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո վերջնահաշվարկի ապահովման հետ կապված Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերի օպերատորների պարտականությունները և իրավունքները, ինչպես նաև դրանց չկատարման դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները,
2) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո արտասահմանյան այլ վճարահաշվարկային համակարգերում Հայաստանյան և (կամ) Արտասահմանյան համակարգերի օպերատորների համագործակցության իրավասության սահմանափակման հետ կապված պահանջի առկայությունը/բացակայությունը (առկա է արդյոք սահմանափակում կապված Հայաստանյան համակարգի օպերատորի և (կամ) Արտասահմանյան համակարգի օպերատորի կողմից նմանատիպ ծառայություններ մատուցող այլ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի հետ համագործակցելու հետ),
3) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ընդհատման/դադարեցման դեպքերն ու հիմքերը (սահմանված են արդյո՞ք դեպքեր, երբ Հայաստանյան համակարգի և Արտասահմանյան համակարգի միջև համագործակցությունը կարող է ընդհատվել/դադարեցվել, եթե այո, ապա` ընդհատելու/դադարեցնելու ինչ հիմքեր և ժամկետներ են սահմանված յուրաքանչյուր դեպքի համար, տեղեկացման ինչ ընթացակարգեր, ժամկետներ, կարգ և պայմաններ են սահմանված),
4) Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո Հայաստանյան համակարգի օպերատորի և (կամ) Արտասահմանյան համակարգի օպերատորի կողմից իրենց ընթացակարգերում կատարված/կատարվող փոփոխությունների վերաբերյալ Հայաստանյան համակարգի օպերատորին և (կամ) Արտասահմանյան համակարգի օպերատորին տեղեկացնելու պարտավորությունը (նախատեսված է արդյոք Արտասահմանյան համակարգի գործունեությանը վերաբերող փոփոխությունների մասին Հայաստանյան համակարգի օպերատորին տեղեկացման գործընթաց և հակառակը, եթե այո, ապա, որ դեպքերում և ինչ ժամկետներում),
5) Հայաստանյան համակարգի օպերատորի և Արտասահմանյան համակարգի օպերատորի իրավասությունները և պարտականությունները, կապված՝ գործառնությունների կատարման ժամանակ Հայաստանյան համակարգում և (կամ) Արտասահմանյան համակարգում սահմանված անվտանգության արարողակարգերը ապահովելու հետ,
6) Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերի օպերատորների պարտավորությունը՝ կապված հաճախորդներին դրամական փոխանցման ծառայության մատուցման ժամկետների հետ, ինչպես նաև դրանց խախտման դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները,
7) Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերի օպերատորների պարտավորությունը՝ կապված Հայաստանյան համակարգի և (կամ) Արտասահմանյան համակարգի անխափան աշխատանքի ապահովման, ինչպես նաև հաճախորդներին դրամական փոխանցման ծառայության մատուցման անհնարինության հետ (այդ թվում՝ Հայաստանյան և (կամ) Արտասահմանյան համակարգերի օպերատորների կամ դրանց այլ մասնակցի մեղքով նախատեսված դրամական փոխանցման ծառայության չկատարման, ինչպես նաև հաճախորդին փոխհատուցման հետ),
8) Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերի օպերատորների պարտավորությունները, պատասխանատվությունը և իրավասությունները՝ կապված իր կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ հաճախորդների կողմից անհամաձայնություն ունենալու և բողոքարկելու հետ,
9) Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերի օպերատորների պատասխանատվությունը կապված զեղծարարությունների կամ այլ կերպ գաղտնի տվյալները երրորդ անձանց հասանելի դառնալու արդյունքում հաճախորդին վնաս հասցնելու/միջոցների կորստի հետ,
10) Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերի մասնակիցների պատասխանատվությունը՝ կապված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ, և մասնակիցներին տվյալ բնագավառում ներկայացվող պահանջները,
11) Հայաստանյան և Արտասահմանյան համակարգերի օպերատորների իրավասությունները/պարտավորությունները դրամական փոխանցման գործարքի չեղարկելու դեպքում (նշել նաև պայմանները և ժամկետները),
12) Համապատասխան հարցման դեպքում Հայաստանյան և (կամ) Արտասահմանյան համակարգերով կատարվող/կատարված դրամական միջոցների փոխանցման մասով կոնտրագենտի (գործարքի մյուս կողմի) նույնականացման համար անհրաժեշտ տվյալներ ստանալու Հայաստանյան համակարգի օպերատորի և (կամ) Արտասահմանյան համակարգի օպերատորի իրավասությունը (սահմանված է արդյոք դրույթ, համաձայն որի Հայաստանյան համակարգի օպերատորը և (կամ) Արտասահմանյան համակարգի օպերատորը պարտավորվում է Հայաստանյան համակարգի օպերատորի և (կամ) Արտասահմանյան համակարգի օպերատորի հարցման դեպքում նրան տրամադրել իր համակարգով կատարվող/կատարված դրամական միջոցների փոխանցման մասով կոնտրագենտի (գործարքի մյուս կողմի) նույնականացման վերաբերյալ տվյալներ):
Հավելված 5
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ՀՆԱՐԱՎՈՐ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ
1. Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության ներքո առաջացող հնարավոր ռիսկերի գնահատումը պարունակող տեղեկանքը պետք է ներառի հետևյալ ռիսկերի վերլուծությունը և դրանց կանխարգելմանն ու կառավարմանն ուղղված ընթացակարգերի, միջոցառումների և մեխանիզմների նկարագրությունը.
1) իրացվելիության ռիսկ. երբ համակարգերից մեկն ունենում է (կարող է ունենալ) իրացվելիության համալրման ժամանակավոր խնդիրներ և չի կարողանում (չի կարողանա) ժամանակին կատարել վերջնահաշվարկի հետ կապված իր կողմից ստանձնած պարտավորությունները,
2) վարկային ռիսկ. երբ համակարգերից մեկը չի կարողանում կամ հրաժարվում է կատարել (կարող է չկատարել կամ հրաժարվել կատարել) վերջնահաշվարկի հետ կապված իր կողմից ստանձնած պարտավորությունները,
3) հաշվարկային ռիսկ. երբ խնդիրներ են առաջանում (կարող են առաջանալ) հաշվարկների (վերջնահաշվարկի) հետ կապված,
4) գործառնական ռիսկ․երբ խնդիրներ են առաջանում (կարող են առաջանալ) համագործակցության շրջանակներում սահմանված գործառույթների իրականացման հետ կապված տեխնիկածրագրային անսարքությունների, մասնակիցների սխալի և խարդախությունների հետևանքով,
5) իրավական ռիսկ. երբ խնդիրներ են առաջանում (կարող են առաջանալ) ոչ հստակ իրավական հիմքերի և գործարքի մասնակից երկրների օրենսդրությունների տարբերության հետևանքով,
6) Արտասահմանյան համակարգի օպերատորի և հաշվարկային գործակալի հետ կապված ռիսկեր.
ա. Արտասահմանյան համակարգի օպերատորի անվճարունակության դեպքում,
բ. հաշվարկային գործակալի (այդ թվում՝ եթե կա միասնական հաշվարկային գործակալ) սնանկության դեպքում:
2. Ռիսկերի գնահատման համար հաշվի են առնվում հետևյալ դրույթները.
1) Համագործակցության հաշվարկային սխեման/ մեխանիզմը (զուտ, համախառն, այլ (նշել)),
2) համակարգերի միջև վերջնահաշվարկի կատարման պարբերականությունը, ժամկետները և կարգը,
3) վերջնականության ու անվերադարձելիության պահը և դրանց հստակ սահմանումը համագործակցության կարգում և պայմաններում, իրավական հստակությունը (արդյոք հստակ է սահմանված և որտեղ է սահմանված), համագործակցության ընթացքում որևէ երկրի օրենսդրության գերակայությունը կամ կարևոր այլ պայմաններ, և եթե գերակայությունը տրվում է այլ երկրի օրենսդրությանը, ապա երկրների միջև առկա տարբերությունների կամ դրանց բացակայության մասին վերլուծություն,
4) հաշվարկների զուտացման դեպքում` գործընթացի, ժամկետների և համակարգերի օպերատորների պարտավորությունների ու պատասխանատվության հստակ նկարագրությունը Համակարգերի համագործակցության կարգում և պայմաններում,
5) հնարավոր կիրառվող սահմանաչափերի առկայությունը, չափը, և դրանց կիրառման արդյունքում առաջացող հնարավոր խոչընդոտները/ անհարմարությունները,
6) վերջնահաշվարկի ապահովման նպատակով վերջնահաշվարկի հաշվի/հաշիվների չնվազող մնացորդի, նախնական դեպոնացման կամ դեպոզիտի կիրառման մեխանիզմների առկայությունը, երաշխիքային միջոցների կիրառումը,
7) համակարգերի շրջանակներում վերջնահաշվարկի անխափան աշխատանքի իրականացման համար իրացվելիության ապահովման հնարավոր աղբյուրները, միջոցները և ժամկետները,
8) իրացվելիության (հաշվի մնացորդ, զուտ դիրքի դիտարկում, օրվա վերջում քաղվածքի, զուտ դիրքերի վերաբերյալ տեղեկացում և այլն) և/կամ կատարված վճարումների (ստացված, փոխանցված, վճարման ենթակա և այլն) մոնիտորինգի հնարավորությունները,
9) կարճաժամկետ իրացվելիության խնդիրների դեպքում համագործակցող օպերատորների կողմից վարկավորման հնարավորությունները (մեխանիզմների առկայություն),
10) արտակարգ իրավիճակներում իրացվելիության տրամադրումը կամ գործող հաշվարկային այլ մեխանիզմներ,
11) վարկավորման հնարավորության դեպքում գրավի ապահովման մեխանիզմների կիրառումը և այդ գործընթացի իրավական հստակությունը,
12) հաշվարկային գործակալի կամ միմյանց (օպերատորների) վարկարժանության գնահատումը,
13) տեղեկատվական անվտանգության ռիսկի սահմանափակմանն ու կառավարմանն ուղղված ընթացակարգերը, միջոցառումները և մեխանիզմները.
ա. վճարահաշվարկային ծառայությանն առնչվող տվյալների ամբողջականության ապահովման և պահպանման մեխանիզմները,
բ. սահմանված անվտանգության արարողակարգերը, կիրառվող ստանդարտները և անվտանգության այլ մեխանիզմներ,
14) Համագործակցող համակարգերի աշխատանքների խափանման/ անհնարինության դեպքում այլընտրանքային մեխանիզմների առկայությունը և գործընթացի հստակությունն ու հուսալիությունը,
15) համագործակցության մեկնարկից առաջ համակարգերի թեսթավորման իրականացումը և արդյունքների վերլուծությունը,
16) սխալների դեպքում մեղավոր կողմի/կողմերի պատասխանատվության հստակ նկարագրությունը (այդ թվում` օպերատորի մեղավորության դեպքում),
17) խախտումների դեպքում պատասխանատվության հստակ տարանջատումը,
18) Համակարգերի կանոններում էական փոփոխությունների կատարման դեպքում համագործակցող կողմի օպերատորին դրանց վերաբերյալ տեղեկացման պարտավորության առկայությունը, ժամկետները և գործընթացը,
19) համագործակցության կարգում և պայմաններում աշխատանքների դադարեցման/կասեցման հիմքերի, ժամկետների և գործընթացի հստակ նկարագրությունը,
20) համագործակցության կարգում և պայմաններում հստակ սահմանում, թե կողմերի միջև անհամաձայնությունների դեպքում որ երկրի օրենսդրությունն է գերակա,
21) ինչպես նաև ցանկացած այլ տեղեկատվություն, որը բնորոշում է Արտասահմանյան համակարգի առանձնահատկությունը կամ միմյանց միջև համագործակցության յուրահատկությունները և հնարավորություն տալիս գնահատելու հնարավոր ռիսկերը:
Հավելված 6
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԵՎ ԴՐԱ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Արտասահմանյան համակարգի օպերատորի վերաբերյալ տեղեկատվություն. 1.1 Արտասահմանյան համակարգի անվանումը ________________________________________________ 1.2 Արտասահմանյան համակարգի օպերատորի անվանումը_____________________________________ 1.3 Արտասահմանյան համակարգի օպերատորի գտնվելու վայրը/հասցեն__________________________
1.5 Արտասահմանյան համակարգի օպերատորի տեսակը՝ որպես կազմակերպություն.
1) ֆինանսական _______________________, (նշել տեսակը)
3) այլ _________________________: (նշել) 1.6 Արտասահմանյան համակարգի օպերատորի գործունեությունը կարգավորող/վերահսկող մարմինը_________________________________________________________________ 1.7 Արտասահմանյան համակարգի օպերատորի ռեզիդենտության երկրի օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություն մատուցելու իրավական հիմքը/հիմքերը. 1) Լիցենզիա_______________________________________________, 2) Թույլտվություն______________________________________________, 3) այլ __________________________________________________: (նշել) 2. Արտասահմանյան համակարգի օպերատորի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն. 2.1 Արտասահմանյան համակարգի օպերատորի սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձ-մասնակիցների վերաբերյալ տվյալներ. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2.2 Արտասահմանյան համակարգի օպերատորի սեփականատեր հանդիսացող Ֆիզիկական անձ- մասնակիցների վերաբերյալ տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ. Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն: 3.1 Արտասահմանյան համակարգի օպերատորի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3.2 Արտասահմանյան համակարգի օպերատորի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ տվյալներ.
Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, օգտագործեք լրացուցիչ թերթեր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4. Տեղեկություններ այլ փոխկապակցված Համակարգերի վերաբերյալ.
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6. Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության: Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին՝ տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ տեղեկանալուց հետո առնվազն 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հայաստանյան համակարգի օպերատորի գործադիր տնօրեն` ________________________________________________________________ (անուն, ազգանուն)
Կ. Տ. |
(հավելվածը լրաց., խմբ. 14.02.22 թիվ 30-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2021 թվական: