ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 376-Ա
ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանին 2022 թվականի ապրիլի 19-ից 21-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա)՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հարցերով հանձնաժողովի շրջանակներում գործող ճառագայթային մոնիթորինգի աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Վահե Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա) գործուղման օրապահիկի ծախսը կատարել 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Ընդունել ի գիտություն, որ Վահե Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ճանապարհածախսը և գիշերակացի ծախսը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |