ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04 փետրվարի 2021 թ. ք. Երևան |
N 37-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԼՈՒՍԻ ԱՐԵԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման հավելվածի 18-րդ կետով, ինչպես նաև վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 745-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորող» հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 3-ի N 1 եզրակացությունը՝ շրջակա միջավայրի նախարարության կողմից «ԼՈւՍԻ ԱՐԵԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել.
1) Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա (այսուհետ՝ Լիցենզիա),
2) Լիցենզիայի ներդիր վտանգավոր թափոնների (բանեցված կապար-թթվային մարտկոցներ) հավաքում գործունեության տեսակի համար,
3) Լիցենզիայի ներդիր վտանգավոր թափոնների (բանեցված կապար-թթվային մարտկոցներ) փոխադրում գործունեության տեսակի համար,
4) Լիցենզիայի ներդիր վտանգավոր թափոնների (բանեցված կապար-թթվային մարտկոցներ) պահում գործունեության տեսակի համար:
ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Տ. ՍԻՄՈՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2021 թվական:
