ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2022 թվականի N 804-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից անցկացված (ավարտված) ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության ձևը հաստատելու մասին» N 1194-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հաշվետվության ձևատեսքից հանել 6-րդ սյունակը.
2) 3-րդ կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ կետի 9-րդ ենթակետի աղյուսակում՝
ա. «Ելակետային տվյալների և գործակիցների ճշտության ստուգում» բառերը փոխարինել «Պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտության ստուգում» բառերով,
բ․ «Ակցիզային դրոշմանիշների կիրառման ճշտության ստուգում» բառերը փոխարինել «Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտության ստուգում» բառերով,
գ․ ուժը կորցրած ճանաչել հետևյալ պարբերությունը.
« |
|
», |
դ․ «Կամերալ (ներքին) ուսումնասիրություն՝ ուղղված շրջանառության հարկ վճարողի կողմից առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով ստացվող եկամուտների գծով հաշվարկված շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի, ինչպես նաև շրջանառության հարկի գումարից չնվազեցվող և փոխանցվող գումարների մասով ավելի նվազեցումների հայտնաբերմանը» բառերը փոխարինել «Թեմատիկ ուսումնասիրություն» բառերով,
ե․ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու նպատակով իրականացվող ուսումնասիրություն» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
02.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2022 թվական: