ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 570-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 570-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մ. Գրիգորյան | ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Մ. Սաֆարյան | ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Սարգսյան | ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Գ. Մինասյան | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Հ. Հարությունյան | ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ն. Ավագյան | ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ |
Ա. Գուգարաց | ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ |
Ե. Կիրակոսյան | Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ |
Ա. Մարտիկյան | ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ |
Դ. Սանամյան |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ |
Ա. Մարալչյան |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար |
Ս. Պետրոսյան |
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
23.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |