ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1505-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 690-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՈՒ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1․ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության՝ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումին Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված աշխատանքների համակարգման նպատակով՝
1) ստեղծել աշխատանքային խումբ.
2) հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի։
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 690-Ա որոշումը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
29.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1505-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
2. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության ընթացիկ հարկային վարչարարության կազմակերպման բաժնի պետ
3. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ
4. ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի իրավական ապահովման բաժնի պետ
5. ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության հաշվապահական հաշվառման մեթոդաբանության բաժնի պետ
6. ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության ԵՏՄ մաքսային քաղաքականության և օրենսդրական կարգավորման բաժնի պետ
7. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության խորհրդական
8. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
9. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
10. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
11. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
12. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կամերալ ուսումնասիրությունների և վերլուծության թիվ 1 բաժնի գլխավոր հարկային տեսուչ
13. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ
14. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի վարչության հետազոտությունների և զարգացման բաժնի գլխավոր հարկային տեսուչ
15. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ
16. ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետ
17. ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետ
18. ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ
19. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության տեղեկատվական և տեխնիկական անվտանգության ապահովման բաժնի ավագ մաքսային տեսուչ
20. ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի փորձագետ (համաձայնությամբ)
21. ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի իրավախորհրդատու (համաձայնությամբ)
22. ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական բարեփոխումների բաժնի իրավախորհրդատու (համաձայնությամբ)
23. ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի ֆինանսական համակարգի զարգացման կենտրոնի հետազոտող (համաձայնությամբ)
24. ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության բանկային համակարգի կարգավորման բաժնի մասնագետ (համաձայնությամբ)
25. ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնի միջազգային կապերի մասնագետ (համաձայնությամբ)
26. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ (աշխատանքային խմբի քարտուղար)։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |