ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2022 թվականի N 861-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ և 25-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված, Երևան քաղաքի Գ. Զոհրապի 120/2, Գ. Զոհրապի 120/8 հասցեներում գտնվող անշարժ գույքերը (հողամաս, շինություն) օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել այդ հասցեներում բնակվող քաղաքացիներին՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կնքել նույն հավելվածում նշված գույքերի նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար գանձվող վճարները ենթակա են իրականացման նվիրառուների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
10.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիհունիսի 9-ի N 861-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN ը/կ |
Բնակելի տարածքի անվանումը և հասցեն |
Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Անշարժ գույքի նկատմամբ իրա- վունքների պետա- կան գրանցման վկայականը |
Մակերեսը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր սեփականության իրավունքով տրվող |
1. |
Գ. Զոհրապի 120/2 |
Միսակ Շահբազյան Ռազմիկի |
AM0553111, տրված՝ 08.12.2011 թ., 012-ի կողմից |
28092021-01-0187 |
շինություն 59.5 սեփականու- թյուն, հողամաս 86.1 սեփականություն, պարիսպ 10.1 (24.2խ/մ) ընդ. համա- տեղ սեփականություն, 485.78 և 10.1 ընդ. բաժնային սեփականություն |
9 851 444 դրամ |
սեփականութուն |
2. |
Գ. Զոհրապի 120/8 |
Լիլի Մնացականյան Մկրտիչի |
ID 000638981, տրված՝ 10.01.2014 թ., 012-ի կողմից |
20082021-01-0310 |
շինություն 36.3 սեփակա- նություն, հողամաս 48.5 սեփականություն, ընդ․ օգտագործվող միջանցք 19.2 ընդ․ բաժնային սեփակա- նություն, պարիսպ 10.1 (24.2խ/մ) ընդ. համատեղ սեփականություն, 19.9, 485.78 և 10.1 ընդ․ բաժ- նային սեփականություն |
7 930 917 դրամ |
սեփականություն |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
10.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |