ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2022 թվականի |
թիվ 9 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-ին կետին, 313-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի 15-րդ կետի 42-րդ ենթակետի քսաներորդ պարբերությունը (աղյուսակից հետո) «նույնական ապրանքների նկատմամբ» բառերից հետո լրացնել «և «/» բաժանիչ նշանով՝ ապրանքների այս հայտարարագրի 32-րդ վանդակի առաջին ենթաբաժնում նշված նույնական ապրանքի հերթական համարը» բառերով:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 27-ի թիվ 42 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողություն իրականացնելու առանձնահատկությունների մասին հիմնադրույթի 6-րդ կետի «ե» ենթակետում՝
ա) «հայտագրվել է» բառերը փոխարինել «հայտագրվել են» բառերով.
բ) լրացնել «, և «/» բաժանիչ նշանով՝ ապրանքների այս հայտարարագրի 32-րդ վանդակի առաջին ենթաբաժնում նշված նույնական ապրանքի հերթական համարը.» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: