ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1190-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
21.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1190-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՀՕ-306-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայաց- նելու համար պատաս- խանատու պետական կառավարման համա- կարգի մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Քրեական վարույթի ամրագրման էլեկտրոնային համակարգի շահագործման և անվտանգության կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավա- րության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)
ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ)
ՀՀ ոստիկանություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ (համաձայնությամբ)
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ հատուկ քննչական ծառայություն (համաձայնությամբ) |
2022 թվականի ապրիլի 20 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 8-րդ մաս |
2. |
«Քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, ինչպես նաև տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու մասին» |
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)
ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ)
ՀՀ ոստիկանություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ (համաձայնությամբ)
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ հատուկ քննչական ծառայություն (համաձայնությամբ) |
2022 թվականի մարտի 1 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 11-րդ մաս |
3. |
«Գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն |
2022 թվականի մարտի 1 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 242-րդ հոդվածի 4-րդ մաս |
4. |
«Քրեական վարույթում հատուկ պաշտպանության միջոցների կիրառման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 1474-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» |
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)
ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ)
ՀՀ ոստիկանություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ (համաձայնությամբ)
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ հատուկ քննչական ծառայություն (համաձայնությամբ) |
2022 թվականի ապրիլի 1 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մաս |
5. |
«Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2022 թվականի ապրիլի 1 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մաս |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
21.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |