ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 917-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N Մ-1173-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» ծրագրի մասին» N Մ-1173-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ռուբինար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00460786) 2021 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված N 06/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի մշակույթի տան ֆոտովոլտային համակարգի տեղադրում՝ 2,635,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ռուբինար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00460786) 2021 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված N 07/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Կոթի համայնքի պոմպակայանի ֆոտովոլտային համակարգի տեղադրում՝ 6,917,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
10.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |