ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2022 թվականի N 529-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Որպես նվիրաբերություն գույք և ոչ նյութական ակտիվներ ընդունելու և գույք ամրացնելու մասին» N 183-Ա որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «33,132,495.40» թիվը փոխարինել «34,410,820.40» թվով.
2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.
« |
|
». |
3) որոշման N 1 հավելվածի «Ընդամենը» տողում «33,132,495.40» և «30,181,195.44» թվերը փոխարինել, համապատասխանաբար, «34,410,820.40» և «31,459,520.44» թվերով։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
1) ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.
2) ապահովել «Բիզնես Արմենիա» հիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ նախատեսելով, որ պայմանագրի կնքման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
22.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |