ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 2021 թվականի |
թիվ 48 |
քաղ. Մոսկվա |
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Թանկարժեք քարերի պետական վերահսկողություն իրականացնելու կանոններում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման 13-րդ հավելվածի թիվ 2 հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8. Միության մաքսային տարածքից արտահանելու համար նախատեսված՝ մշակված թանկարժեք քարերի պետական վերահսկողությունն իրականացնելիս, ի լրումն սույն կանոնների 5-րդ կետում նշված փաստաթղթերի, ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
ա) բեռնառաքման մասնագիր, որում արտացոլված է մշակված թանկարժեք քարերի ամբողջական տեսականին՝ քանակական և արժեքային արտահայտությամբ.
բ) արտաքին առևտրային պայմանագրի (կոնտրակտի) համաձայն՝ թանկարժեք քարեր պատրաստելու նպատակով չմշակված թանկարժեք քարեր օգտագործելու մասին տեղեկանք՝ կազմված ըստ թիվ 4 հավելվածով սահմանված ձևի.
գ) թանկարժեք քարերի ծագումը (ձեռքբերումը) և դրանց տիրապետման օրինականությունը հաստատող փաստաթղթեր (կոնտրակտ, միջնորդական պայմանագիր, հանձնման ակտ, մասնագիր (կոմպլեկտայնության ցանկ)).
դ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր:».
բ) թիվ 5 հավելվածը հանել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: