ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2021 թվականի |
թիվ 56 |
քաղ. Նուր-Սուլթան |
ՍԻԼԻՑԻՈՒՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2804 61 000 0 և 2804 69 000 0 ծածկագրերով դասակարգվող սիլիցիումի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) չորրորդ սյունակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2804 61 000 0 և 2804 69 000 0 ծածկագրերով դիրքերը լրացնել «79Դ)» ծանոթագրությանը կատարվող հղումով.
բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 79Դ ծանոթագրությամբ.
«79Դ) Ներմուծման մաքսատուրքի՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2021 թվականի մայիսի 18-ի թիվ 56 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ու. Կարմիշակով |
Ա.Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: