ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2022 թվականի N 827-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման վերնագրում «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ» բառով, իսկ «ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՆՐ» բառերից հետո «, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ» բառերը հանել.
2) որոշման նախաբանում «266-րդ, 273-րդ և 275-րդ» բառերը փոխարինել «393-րդ, 394-րդ, 404-րդ և 405-րդ» բառերով.
3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր» բառերը.
4) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետից հանել «թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի» բառերը.
5) որոշման N 1 հավելվածի վերնագրից հանել «, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ» բառերը, իսկ հավելվածով հաստատված ցանկից հանել «զգալի հնգապատիկից առավել մինչև քսանհինգապատիկը ներառյալ», «խոշոր քսանհինգապատիկից առավել մինչև հարյուր քսանհինգապատիկը ներառյալ» և «առանձնապես խոշոր ավելի քան հարյուր քսանհինգապատիկը» սյունակները.
6) որոշման N 1 հավելվածի 965-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
». |
7) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 966-980-րդ կետերով՝
« |
|
». |
8) որոշման N 3 հավելվածի վերնագրից հանել «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
09.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2022 թվական: