ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2019 թվականի |
թիվ 126 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կատարել փոփոխություններ` Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի փետրվարի 2-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի թիվ 126 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում կատարվող
1. 15-րդ կետում՝
ա) 15-րդ ենթակետում՝
առաջին պարբերությունը (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝ «Երկրի (Մաքսային միության երկրների խմբի, շրջանի կամ երկրի մասի) կրճատ անվանումը նշվում է՝ ելնելով ապրանքների ծագումից, որը որոշվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 37-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան նախատեսված՝ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններին համապատասխան:».
երրորդ պարբերությունը (աղյուսակից հետո) փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Սյունակում թույլատրվում է նշել Եվրոպական միությունը որպես հայտարարագրվող ապրանքների ծագման երկրների խումբ, եթե ապրանքների ծագման մասին փաստաթղթերը չեն պարունակում Եվրոպական միության կոնկրետ երկրից ապրանքների ծագման մասին տեղեկություններ, այլ պարունակում են Եվրոպական միությունից (որպես երկրների խումբ) ապրանքների ծագման մասին տեղեկություններ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մաքսասակագնային կարգավորման միջոցների (սակագնային առանձնաշնորհումներից տարբեր), արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառումը պայմանավորված է ապրանքների ծագմամբ, և այդպիսի միջոցների գործողությունը տարածվում է Եվրոպական միության մեկ կամ մի քանի երկրներից ծագող ապրանքների վրա: Այդ դեպքում սյունակում կատարվում է հետևյալ գրառումը՝ «ЕВРОСОЮЗ» [ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ]:
Օրինակ՝
եթե հայտարարագրվող ապրանքների նկատմամբ կիրառվում է Պայմանագրով նախատեսված ներքին շուկայի պաշտպանության միջոցը, և այդպիսի միջոցի գործողությունը տարածվում է Եվրոպական միությունից (որպես երկրների խումբ) ծագող ապրանքների վրա, ապա ապրանքների ծագման մասին փաստաթուղթը պարունակում է ապրանքների ծագման մասին տեղեկություններ՝
Եվրոպական միությունից (որպես երկրների խումբ)՝ սյունակում կատարվում է հետևյալ գրառումը՝ «ЕВРОСОЮЗ» [ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ],
Իտալիայի Հանրապետությունից՝ սյունակում կատարվում է հետևյալ գրառումը՝ «ИТАЛИЯ» [ԻՏԱԼԻԱ],
եթե հայտարարագրվող ապրանքների նկատմամբ կիրառվում է Պայմանագրով նախատեսված ներքին շուկայի պաշտպանության միջոցը և այդպիսի միջոցի գործողությունը տարածվում է Իտալիայի Հանրապետությունից ագող ապրանքների վրա, ապա ապրանքների ծագման մասին փաստաթուղթը պարունակում է ապրանքների ծագման մասին տեղեկություններ՝
Իտալիայի Հանրապետությունից՝ սյունակում կատարվում է հետևյալ գրառումը՝ «ИТАЛИЯ» [ԻՏԱԼԻԱ],
Եվրոպական միությունից (որպես երկրների խումբ)՝ սյունակում չի կատարվում հետևյալ գրառումը «ЕВРОСОЮЗ» [ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ], այլ նշվում է Եվրոպական միության կոնկրետ երկրի կրճատ անվանումը՝ սույն ենթակետի առաջին և երկրորդ պարբերություններին համապատասխան (աղյուսակից հետո):»,
բ) 32-րդ ենթակետի առաջինից հինգերորդ պարբերությունները (աղյուսակից հետո) փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Սյունակի «a» ենթաբաժնում նշվում է հայտարարագրվող այն ապրանքների ծագման երկրի (շրջանի կամ երկրի մասի) ծածկագիրը, որոնց մասին տեղեկությունները նշվում են ԱՀ 31-րդ սյունակում՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան։ Երկրի (շրջանի կամ երկրի մասի) ծածկագիրը նշվում է՝ ելնելով Պայմանագրի 37-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան նախատեսված՝ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններին համապատասխան որոշված՝ ապրանքների ծագումից:
«Սյունակի «a» ենթաբաժնում թույլատրվում է Եվրոպական միությունը նշել որպես հայտարարագրվող ապրանքների ծագման երկրների խումբ, եթե ապրանքների ծագման մասին փաստաթղթերը չեն պարունակում Եվրոպական միության կոնկրետ երկրից ապրանքի ծագման մասին տեղեկություններ, այլ պարունակում են Եվրոպական միությունից (որպես երկրների խումբ) ապրանքների ծագման մասին տեղեկություններ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մաքսասակագնային կարգավորման միջոցների (սակագնային առանձնաշնորհումներից տարբեր), արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառումը պայմանավորված է ապրանքների ծագմամբ, և այդպիսի միջոցների գործողությունը տարածվում է Եվրոպական միության մեկ կամ մի քանի երկրներից ծագող ապրանքների վրա: Այդ դեպքում սյունակի «a» ենթաբաժնում լատինական տառերով նշվում է «EU» [ԵՄ] երկնիշ ծածկագիրը:
Օրինակ՝
եթե հայտարարագրվող ապրանքների նկատմամբ կիրառվում է Պայմանագրով նախատեսված ներքին շուկայի պաշտպանության միջոցը, և այդպիսի միջոցի գործողությունը տարածվում է Եվրոպական միությունից (որպես երկրների խումբ) ծագող ապրանքների վրա, ապա ապրանքների ծագման մասին փաստաթուղթը պարունակում է ապրանքների ծագման մասին տեղեկություններ՝
Եվրոպական միությունից (որպես երկրների խումբ)՝ սյունակի «a» ենթաբաժնում լատինական տառերով նշվում է «EU» [ԵՄ] երկնիշ ծածկագիրը:
Իտալիայի Հանրապետությունից՝ սյունակի «a» ենթաբաժնում լատինական տառերով նշվում է «IТ» [ԻՏ] երկնիշ ծածկագիրը:
Եթե հայտարարագրվող ապրանքների նկատմամբ կիրառվում է Պայմանագրով նախատեսված ներքին շուկայի պաշտպանության միջոցը, և այդպիսի միջոցի գործողությունը տարածվում է Իտալիայի Հանրապետությունից ծագող ապրանքների վրա, ապա ապրանքների ծագման մասին փաստաթուղթը պարունակում է ապրանքների ծագման մասին տեղեկություններ՝
Իտալիայի Հանրապետությունից՝ սյունակի «a» ենթաբաժնում լատինական տառերով նշվում է «IТ» [ԻՏ] երկնիշ ծածկագիրը:
Եվրոպական միությունից (որպես երկրների խումբ)՝ սյունակի «a» ենթաբաժնում «EU» [ԵՄ] երկնիշ ծածկագիրը չի նշվում, այլ սույն ենթակետի առաջին պարբերությանը համապատասխան (աղյուսակից հետո) լատինական տառերով նշվում է Եվրոպական միության կոնկրետ երկրի երկնիշ ծածկագիրը:
Եթե ապրանքների ծագումը հայտնի չէ, ապա սյունակի «a» ենթաբաժնում նշվում է երկու զրո՝ «00»:
Այն դեպքում, երբ ԱՀ-ի 36-րդ սյունակում 2-րդ տարրում հայտարարագրողի կողմից նշվում է ծածկագիր, որով նախատեսվում է հայտարարագրվող ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումների կիրառում, ապա սյունակի «b» ենթաբաժնում նշվում է հայտարարագրվող այն ապրանքների ծագման երկիրը (շրջանը կամ երկրի մասը), որոնց մասին տեղեկությունները նշվում են ԱՀ-ի 31-րդ սյունակում՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան: Երկրի (շրջանի կամ երկրի մասի) ծածկագիրը նշվում է՝ ելնելով Պայմանագրի 37-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան նախատեսված՝ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններին համապատասխան որոշված՝ ապրանքների ծագումից:
Մնացած դեպքերում սյունակի «b» ենթաբաժինը չի լրացվում:
Սյունակը չի լրացվում օդանավերում, ինչպես նաև երկաթուղային կամ այլ տեսակի տրանսպորտում ապրանքների իրացման հետ կապված տեղափոխվող կանխիկ արժույթի (թղթադրամների և մետաղադրամների տեսքով հասույթի և մանրուն արժույթի) հայտարարագրման դեպքում:
2. 17-րդ կետում «16» և «34» թվերը հանել:
3. 18-րդ կետում՝
ա) առաջին պարբերությունում «17» թիվը փոխարինել «16, 17» թվերով, «40» թիվը փոխարինել «34, 40» թվերով,
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 61 ենթակետով՝
«61) սյունակ 16: «Ծագման երկիրը»
16 Ծագման երկիր |
Սյունակում նշվում է հայտարարագրվող ապրանքների ծագման երկրի (շրջանի կամ երկրի մասի) կրճատ անվանումը: Երկրի (շրջանի կամ երկրի մասի) կրճատ անվանումը նշվում է՝ ելնելով Օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան նախատեսված՝ ապրանքների ծագումը որոշելու կանոններին համապատասխան որոշված՝ ապրանքների ծագումից:
Երկրների (շրջանների և երկրների մասերի) կրճատ անվանումները նշվում են աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան:
Եթե մեկ ԱՀ-ում հայտարարագրվում են տարբեր երկրներից (շրջանների կամ երկրների մասերի) ծագող մի քանի ապրանքներ, կամ եթե թեկուզ մեկ ապրանքի ծագման երկիրն անհայտ է, ապա սյունակում կատարվում է հետևյալ գրառումը՝ «РАЗНЫЕ» [ՏԱՐԲԵՐ]:
Եթե ԱՀ-ում հայտարարագրվող բոլոր ապրանքների ծագումն անհայտ է, ապա սյունակում կատարվում է հետևյալ գրառումը՝ «НЕИЗВЕСТНО» [ԱՆՀԱՅՏ Է]:
Սյունակը չի լրացվում օդանավերում, ինչպես նաև երկաթուղային կամ այլ տեսակի տրանսպորտում ապրանքների իրացման հետ կապված՝ տեղափոխվող կանխիկ արժույթի (թղթադրամների և մետաղադրամների տեսքով հասույթի և մանրուն արժույթի) հայտարարագրման դեպքում,»,
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 141 ենթակետով՝
«141) սյունակ 34: «Ծագման երկրի ծածկագիրը»
34 Ծագման երկրի ծածկագիր։ | |||
a |
b |
Սյունակի «a» ենթաբաժնում նշվում է հայտարարագրվող այն ապրանքների ծագման երկրի (շրջանի կամ երկրի մասի) ծածկագիրը, որոնց մասին տեղեկությունները նշվում են ԱՀ-ի 31-րդ սյունակում՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան։ Երկրի (շրջանի կամ երկրի մասի) ծածկագիրը նշվում է՝ ելնելով Օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան նախատեսված՝ ապրանքների ծագումը որոշելու կանոններին համապատասխան որոշված՝ ապրանքների ծագումից:
Եթե ապրանքների ծագումը հայտնի չէ, ապա սյունակի «a» ենթաբաժնում նշվում է երկու զրո՝ «00»:
Սյունակի «b» ենթաբաժինը չի լրացվում։
Սյունակը չի լրացվում օդանավերում, ինչպես նաև երկաթուղային կամ այլ տեսակի տրանսպորտում ապրանքների իրացման հետ կապված տեղափոխվող կանխիկ արժույթի (թղթադրամների և մետաղադրամների տեսքով հասույթի և մանրուն արժույթի) հայտարարագրման դեպքում:
4. 28' կետը «16» և «34» թվերից հետո լրացնել «(ներմուծման դեպքում)» բառերով:
5. 284 կետում՝
ա) «15ա (արտահանման դեպքում)» բառերից հետո լրացնել «16 (արտահանման դեպքում» բառերով,»,
բ) «17 ((а; b) (արտահանման դեպքում)) բառերը փոխարինել 17 (а; b) (արտահանման դեպքում), 34 (արտահանման դեպքում) բառերով,»:
6. 38-րդ կետի 3-րդ ենթակետի երրորդ պարբերությունում և 4-րդ ենթակետի երրորդ պարբերությունում «II բաժնի» բառերը փոխարինել «III բաժնի» բառերով:
7. 412 կետում «16» և «34» թվերը հանել:
8. 41-րդ կետում «18» թիվը փոխարինել «16, 18» թվերով, «29» թիվը փոխարինել «29, 34» թվերով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: