Գլխավոր տեղեկություն
Номер
N 2095-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.2022
Дата вступления в силу
30.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2022 թվականի N 2095-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետը և 9-րդ հոդվածի 14-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 3 հավելվածի NN 1, 1.1 և 1.1.1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2 և 4 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրել 4,000,000,000.0 դրամ գումարի չափով միջպետական վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկեր այլ պետությունների կառավարություններին և կազմակերպություններին» հոդվածով):

3. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված 4,000,000,000.0 դրամ միջպետական վարկը Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով.

2) սույն որոշման 2-րդ կետում նշված միջպետական վարկի տրամադրումն իրականացվում է առանց ապահովման միջոցի:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ սույն որոշմամբ նախատեսված ֆինանսական հատկացումների հաշվին գործարքներով ստանձնել ֆինանսական նոր պարտավորություն և այդ գործարքներով ստանձնված պարտավորության կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը ներկայացնել գանձապետարան մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2095-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2095-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2095-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան