Գլխավոր տեղեկություն
Համար
N 478-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.04.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2024 թվականի N 478-Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 4-ի N 478-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են քաղաքաշինության բնագավառում բազային մասնագիտական կրթություն ունեցող անձանց մասնագիտական վերաորակավորման ընդհանուր պայմաններին և իրականացմանը ներկայացվող հիմնական պահանջները:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են բակալավրի կամ մագիստրոսի մասնագիտական կրթական այն ծրագրերի վրա, որոնք համադրելի են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի N 2 հավելվածի N 1 աղյուսակով սահմանված հավաստագրման ենթակա մասնագիտությունների հետ (այսուհետ՝ հավաստագրման ենթակա մասնագիտություն):

3. Սույն կարգին համապատասխան մասնագիտական վերաորակավորման կրթական ծրագրի դասընթացներն ավարտած և վկայական ստացած անձը կարող է համապատասխան հավաստագրման ենթակա մասնագիտությամբ շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ՝ ՇՄԶ) հավաստագիր ձեռք բերել, եթե ապահովել է «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.4-րդ հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները։

 

2. ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

4. Վերաորակավորման կրթական ծրագրերին կարող են մասնակցել ինչպես Հայաստանի Հանրապետությունում սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված աղյուսակում ընդգրկված բազային մասնագիտական բակալավրի կամ մագիստրոսի որակավորման աստիճան ստացած անձինք, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված կարգով ճանաչված համապատասխան բազային մասնագիտական բակալավրի կամ մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող անձինք:

5. Քաղաքաշինության բնագավառում բազային կրթական ծրագրերը, մասնագիտությունները, համապատասխան դասիչները և դրանց համապատասխան վերաորակավորման կրթական ծրագրերը ներկայացված են սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված աղյուսակում:

6. Ակադեմիական կրեդիտը ուսումնական բեռնվածության չափման՝ ժամաքանակով արտահայտվող պայմանական միավոր է։ Վերաորակավորման կրթական ծրագրերի մեկ կրեդիտը համարժեք է ուսանողի 30 ժամ լրիվ (լսարանային, արտալսարանային և ինքնուրույն) ուսումնական բեռնվածությանը։

7. Վերաորակավորման կրթական ծրագրերն իրականացվում են վճարովի սկզբունքով։ Ուսման վճարի չափը սահմանում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունը (այսուհետ՝ բուհ)։

8. Վերաորակավորման գործընթացը կազմակերպվում և իրականացվում է բուհի կողմից սույն հավելվածով սահմանած պահանջներին համապատասխան:

9. Դիմորդները հրամանագրվում են որպես բուհի ունկնդիր՝ վերաորակավորման կրթական ծրագրի համար սահմանված գումարը վճարելուց և բուհի հետ համապատասխան պայմանագիր կնքելուց հետո:

10. Վերաորակավորման կրթական ծրագրերը կազմվում են՝ ելնելով մասնագետների բազային կրթության և վերաորակավորման արդյունքում ձեռք բերվող մասնագիտության կրթական ծրագրերի մասնագիտական առարկայական տարբերությունների ծավալից:

11. Վերաորակավորման կրթական ծրագրերը հաջողությամբ ավարտած անձանց տրվում է բուհի կողմից մշակված և հաստատված վկայական և ներդիր: Դրանցում պարտադիր կատարվում է նշում ունկնդրի ուսումնառության արդյունքների և կրեդիտների մասին: Վկայականի ներդիրը համարվում է վկայականի անբաժանելի մասը և առանց վկայականի վավեր չէ։

12. Վկայականը և ներդիրը վավերացվում են բուհի ռեկտորի ստորագրությամբ և կնիքով։

13. Վերաորակավորման կրթական ծրագրերը հաջողությամբ ավարտած անձանց վերաբերյալ տեղեկատվությունը հնգօրյա ժամկետում տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե։

14. Քաղաքաշինության բնագավառում բազային մասնագիտությունների, կրթական ծրագրերի և դրանց համապատասխան վերաորակավորման կրթական ծրագրերի աղյուսակ

 

Հ/Հ

Բազային մասնագիտությունը և կրթական ծրագիրը

Վերաորակավորման կրթական ծրագիրը

ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշում

ՀՀ ԿԳՆ 2015 թ. հուլիսի 3-ի
647-Ա/Ք հրաման

ՀՀ ԿԳՆ 2015թ. հուլիսի 3-ի 647-Ա/Ք հրաման

Մասնա-գիտության անվանումը

Դասիչը (ծածկա-գիրը)

Կրթական ծրագրի անվանումը

Դասիչը (ծածկա-գիրը)

Կրթական ծրագրի անվանումը

Դասիչը (ծածկա-գիրը)

1

2

3

4

7

8

1

Շինարարական ճարտարա-գիտություն

073201.00.6

Արդյունաբերական, քաղաքացիական շինարարություն և կոնստրուկցիաների նախագծում

073201.01.6

Հիդրոտեխնիկական և հիդրո-

էներգետիկ կառուցվածքներ

073201.10.6

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն,

կառավարում

073201.03.06

Ավտոճանապարհներ,

կամուրջներ, թունելներ

073201.09.6

2

Շինարարական ճարտարա-գիտություն

073201.00.6

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն, կառավարում

073201.03.06

Շինանյութերի, կառույցների ճարտարագիտություն և տեխնիկական փորձաքննություն

073201.01.6

3

Շինարարական ճարտարա-գիտություն

073201.00.6

Շենքերի նախագծում

073201.08.6

Արդյունաբերական, քաղա- քացիական շինարարություն և կոնստրուկցիաների նախագծում

073201.01.6

4

Շինարարական ճարտարա-գիտություն

073201.00.6

Ավտոճանապարհներ կամուրջներ, թունելներ

073201.09.6

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն,

կառավարում

073201.03.06

Շինանյութերի կառույցների ճարտարագիտություն և

տեխնիկական փորձաքննություն

073201.02.6

Հիդրոտեխնիկական և հիդրո-

էներգետիկ կառուցվածքներ

073201.10.6

5

Շինարարական ճարտարա-գիտություն

073201.00.6

Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ

073201.10.6

Ավտոճանապարհներ,

կամուրջներ, թունելներ

073201.09.6

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն,

կառավարում

073201.03.06

Շինանյութերի կառույցների

ճարտարագիտություն և տեխնիկական փորձաքննություն

073201.02.6

6

Քաղաքային տնտեսություն

073102.00.6

Ջերմագազամատակա- րարում և օդափոխու-

թյուն

073102.02.6

Շինանյութերի կառույցների ճարտարագիտություն և տեխնի-

կական փորձաքննություն

073201.02.6

7

Էներգետիկա

071301.00.6

Էլեկտրաէներգետիկա

071301.03.6

Ռադիոտեխնիկա

071403.01.6

071403.02.6

Հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգերի

մշակում

071403.03.6

Ջերմագազամատակարարում և

օդափոխություն

073102.02.6

8

Էներգետիկա

071301.00.6

Ջերմաէներգետիկա

071301.03.6

Ջերմագազամատակարարում և

օդափոխություն

073102.02.6

Էլեկտրաէներգետիկա

071301.00.6

9

Ռադիոտեխնիկա և կապ

071403.00.6

Ռադիոտեխնիկա

071403.02.6

Հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգերի

մշակում

071403.03.6

Էլեկտրաէներգետիկա

071301.00.6

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան