Գլխավոր տեղեկություն
Համար
N 51-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.09.06-2021.09.19 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Ընդունող մարմին
Փամբակ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.08.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
26.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ՕԳՈՍՏՈՍԻ 2021 թվականի N 51-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի N 1049-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերը, որոշմամբ հաստատված N 2 հավելվածը, 2021 թվականի հաստատված սուբվենցիոն ծրագրերը՝ Ի. Գասպարյան փողոցի, Մեքենագործներից մինչև Վ. Մամիկոնյան փողոցների ասֆալտապատման, համայնքի փողոցների արտաքին լուսավորության անցկացման և արևային կայանի ներդրման, Վ. Սարգսյան 1-ին և 2-րդ փողոցների կոյուղագծի կառուցում և Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգման աշխատանքները և համայնքի ղեկավարի առաջարկությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 2-Ն որոշմամբ հաստատված NN 1, 3 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ

 

Հավելված 1-3

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Փարաքար

համայնքի ավագանու 2021 թվականի

Օգոստոսի 26-ի N 51-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան