ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հուլիսի 11-ին
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զբաղվածության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 11-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերը, 12-14-րդ և 17-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 9-րդ կետից հանել «սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ամենամյա ծրագրի շրջանակներում,» բառերը.
2) 10-րդ կետի «սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ամենամյա ծրագրի (այդ թվում` զբաղվածության պետական յուրաքանչյուր ծրագրի և ծառայության)» բառերը փոխարինել «զբաղվածության պետական յուրաքանչյուր ծրագրի և ծառայության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «ամենամյա ծրագրին համապատասխան» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայության միջոցով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ կետերում, 17-րդ և 18-րդ կետերում, 18-րդ հոդվածի 4-րդ մասում, 20-րդ հոդվածի 5-րդ մասում «ամենամյա ծրագիր» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «զբաղվածության պետական ծրագրեր» բառերով:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի վերնագրում «Ամենամյա ծրագրի» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական ծրագրերի» բառերով, իսկ 1-ին մասում «Ամենամյա ծրագրի» բառերը՝ «Զբաղվածության պետական ծրագրերի» բառերով:
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետից հանել «ամենամյա ծրագրով նախատեսված» բառերը:
Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ և 4.1-ին մասերից հանել «ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող» բառերը:
Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ամենամյա պետական ծրագրի» բառերը փոխարինել «զբաղվածության պետական ծրագրերի» բառերով.
2) 3-րդ մասից հանել «և օգտագործվում ամենամյա ծրագրի պլանավորման, իրականացման, մոնիթորինգի, գնահատման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նպատակներով» բառերը:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հուլիսի 31 Երևան ՀՕ-247-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2023 թվական: