ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2020 թվականի |
թիվ 41 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի «ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետին համապատասխան, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» 92-րդ կետի հիման վրա, սանիտարահամաճարակաբանական իրավիճակի սրման ժամանակահատվածում բժշկական արտադրատեսակների և անհատական պաշտպանության միջոցների պակասի կրիտիկական մակարդակի առաջացումը չթույլատրելու, բնակչության կյանքի և առողջության պաշտպանության նպատակով օպերատիվ արձագանքում պահանջող բացառիկ դեպքի հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքների ցանկի 1.10-րդ բաժնում ներառված այն անհատական պաշտպանության միջոցների, պաշտպանիչ և ախտահանող միջոցների, բժշկական նշանակության արտադրանքի և նյութերի արտահանման արգելքը, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներկրելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու արգելք (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 1 հավելված), գործում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, եթե Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից այլ ժամկետ սահմանված չէ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 41 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
որոնք կատարվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ
1. Նշված որոշման թիվ 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.10-րդ բաժնով՝
«1.10. Անհատական պաշտպանության միջոցներ, պաշտպանիչ և ախտահանող միջոցներ, բժշական նշանակության արտադրանք և նյութեր, որոնց արտահանումն արգելված է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ
Դիրքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Պրոպան-1-ոլ (սպիրտ պրոպիլային) և պրոպան-2-ոլ (սպիրտ իզոպրոպիլային) |
2905 12 000 0 |
Բամբակ, թանզիֆ, փաթույթային վիրակապեր և համանման արտադրատեսակներ (օրինակ՝ վիրակապական նյութեր, կպչուն սպեղանիներ, թրջոցալաթեր)՝ ներծծված կամ ծածկված դեղագործական նյութերով կամ մանրածախ վաճառքի համար կաղապարներում կամ փաթեթվածքներում բաժնեծրարված՝ նախատեսված բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ օգտագործելու համար |
3005 |
Ախտահանող միջոցներ |
3808 94 |
Բախիլներ** |
3926* |
Հագուստ և հագուստի պարագաներ (ներառյալ ձեռնոցները)** |
3926 20 000 0 |
Հագուստ և հագուստի պարագաներ (ներառյալ ձեռնոցներ)՝ վուլկանացված ռետինից, բացի կոշտ ռետինից՝ տարբեր նպատակների համար** |
4015* |
Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, ծածկույթով կամ առանց ծածկույթի, երկտակված կամ չերկտակված |
5603 (բացի 5603 11 900 0-ից, 5603 12 100 0-ից, 5603 12 900 0-ից, 5603 13 100 0-ից, 5603 13 900 0-ից, 5603 14 100 0-ից, 5603 14 900 0-ից, 5603 93 900 0-ից, 5603 94 900 0-ից) |
Մանածագործական նյութեր` ներծծված, պատվածքով կամ պլաստմասսայով երկտակված՝ բացի 5902 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերից |
5903 (բացի 5903 20 900 0-ից, 5903 90 990 0-ից) |
Մանածագործական նյութեր՝ ռետինացված՝ բացի 5902 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերից |
5906 (բացի 5906 91 000 0-ից) |
Հագուստի պարագաներ՝ պատրաստված 5603, 5903, 5906 ապրանքային դիրքերում ընդգրկված նյութերից |
6210 10 920 0, 6210 10 980 0, 6210 40 000 0*, 6210 50 000 0* |
Դիմակներ, կիսադիմակներ, դիմակներ-շնչադիմակներ, շնչադիմակներ** |
6307 90 980 0* |
Մեկանգամյա օգտագործման սավաններ կամ անձեռոցիկներ՝ պատրաստված 5603 ապրանքային դիրքի նյութերից, որոնք օգտագործվում են վիրաբուժական վիրահատություններ կատարելիս |
6307 00 920 0* |
Շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցներ՝ զտող*** |
9020 00 000 0* |
Զտիչներ շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցների համար՝ հակաաէրոզոլային |
8421 39 200 9*, 9020 00 000 0* |
Պաշտպանիչ ակնոցներ՝ բացառությամբ տեսողությունը շտկողների** |
9004 90* |
___________________________________
* ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ նշված ծածկագրին դասվող ապրանքների մասով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:
** Բացառությամբ այն ապրանքների, որոնք արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից՝ միջազգային փոխադրումներ իրականացնող ջրային նավերի, օդանավերի ուղևորների և անձնակազմի անդամների կամ գնացքների ուղևորների և գնացքն սպասարկող անձնակազմի, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների վարորդների կողմից օգտագործվելու նպատակով:
*** Բացառությամբ շնչառական օրգանների անհատական պաշտպանության մեկուսացնող միջոցների, ինքնափրկիչների, հակագազային և համակցված զտիչների, շնչառական օրգանների պաշտպանության միջոցների, որոնք նախատեսված են հրշեջ պահպանության ստորաբաժանումների համար՝ ավիացիոն, տիեզերական տեխնիկայում, ստորջրյա և լեռնահանքային աշխատանքներում օգտագործելու նպատակով:
Բաժնի ծանոթագրություններ.
1. Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով՝ բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող այն ապրանքների, որոնք նշված են «*» նշանով:
2. Արգելքը չի տարածվում այն ապրանքների վրա, որոնք արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների որոշումների հիման վրա օտարերկրյա պետություններին միջազգային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով.
ֆիզիկական անձանց կողմից՝ անձնական օգտագործման նպատակով:
3. Արգելքը չի տարածվում այն ապրանքների արտահանման վրա, որոնք տեղափոխվում են այն միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակում, որոնք սկսվում և ավարտվում են Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության այն ապրանքների վրա, որոնք տեղափոխվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև՝ Եվրասիական միության անդամ պետություն չհանդիսացող պետությունների տարածքներով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: