ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2022 թվականի N 1863-Լ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 13.04.23 N 504-Լ)
1. Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիդեկտեմբերի 1-ի N 1863-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մեկանգամյա նպատակային պետական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Պետական աջակցությունը տրամադրում (նշանակում, վճարում) է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)՝ սույն կարգի 8-րդ կետով սահմանված դիմումի և սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով ստացված տեղեկատվության հիման վրա և սույն կարգով սահմանված պայմանների բավարարման դեպքում։
3. Պետական աջակցությունը տրամադրվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի (այսուհետ՝ բազային ժամանակահատված) համար՝ սույն կարգով սահմանված ցուցիչների հիման վրա:
4. Պետական աջակցությունը տրամադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ շահառու), որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պայմանները՝
1) բազային ամբողջ ժամանակահատվածում, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, համարվել են ավելացված արժեքի հարկ վճարող և իրականացվող ամբողջ գործունեությունից ստացվող եկամուտների (իրացման շրջանառության) 80 և ավելի տոկոսը կազմել են Հայաստանի Հանրապետության կոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի 1-ին կետով հաստատված՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի J58.2, J62.01, J62.02, J62.03, J63.11, J63.12 խմբերում ներառված գործունեությունից եկամուտները (իրացման շրջանառությունը).
2) բազային ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների արժեքը (այսուհետ` արտահանման ծավալը) կազմել է իրականացվող ամբողջ գործունեությունից ստացվող եկամուտների (իրացման շրջանառության) առնվազն 70 տոկոսը.
3) բազային ժամանակահատվածը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացրած եկամտային հարկի հաշվարկներում եկամուտ ստացած աշխատակիցների մասով ամեն ամսվա համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ընդհանուր գումարը (այսուհետ՝ ԱՎՈՒՄ), դրամային արտահայտությամբ կազմել է ոչ պակաս, քան մայիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի հաշվետվության մեջ արտացոլված ԱՎՈՒՄ-ի 80 տոկոսը.
4) դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100 հազ. դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:
(4-րդ կետը խմբ. 27.04.23 N 630-Լ)
5. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պայմանները բավարարված համարվելու համար հիմք են ընդունվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ ներկայացված բազային ժամանակահատվածը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողների կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկներում արտացոլված տվյալները։
(5-րդ կետը խմբ. 27.04.23 N 630-Լ)
6. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված պայմանները բավարարելու դեպքում շահառուին պետական աջակցությունը տրամադրվում է N 1 աղյուսակում ներկայացված չափանիշներով․
Աղյուսակ N 1
Արտահանման ծավալը՝ բազային ժամանակահատվածում ընդհանուր իրացման շրջանառության մեջ %֊ը |
Բազային ժամանակահատվածում ԱՎՈՒՄ-ի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի գծով ընդհանուր գումարի %-ը (եթե ԱՎՈՒՄ-ը կրճատվել է 0-10 % -ով) |
Բազային ժամանակահատվածում ԱՎՈՒՄ-ի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի գծով ընդհանուր գումարի %-ը (եթե ԱՎՈՒՄ-ը կրճատվել է 11-20 % -ով) |
70%-80% |
75% |
55% |
81%-90% |
85% |
65% |
91%-100% |
95% |
75% |
(աղյուսակը փոփ. 27.04.23 N 630-Լ)
(6-րդ կետը փոփ. 27.04.23 N 630-Լ)
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 399-Լ որոշմանը (այսուհետ՝ որոշում) համապատասխան շահառու հանդիսացած՝ սույն կարգի պայմանները բավարարող տնտեսավարող սուբյեկտներին պետական աջակցությունը հաշվարկվում և տրամադրվում է պետական աջակցության գումարի՝ եկամտային հարկի N 1 աղյուսակով սահմանված գումարի և որոշմամբ ստացած պետական աջակցության տարբերության գումարը:
8․ Պետական աջակցությունն ստանալու նպատակով շահառուն մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը էլեկտրոնային վավերացմամբ, էլեկտրոնային եղանա կով նախարարության info@hti.am էլեկտրոնային փոստի հասցեին է ներկայաց նում դիմում՝ համաձայն սույն կարգի N 1 ձևի: Դիմումի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 2023 թվականի փետրվարի 1-ը:
9. Նախարարությունը սույն կարգի N 1 ձևով սահմանված դիմումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեից ստանում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկատվությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ փոխհամաձայնեցված եղանակով:
(9-րդ կետը փոփ. 27.04.23 N 630-Լ)
10․ Սույն կարգով սահմանված պետական աջակցության գումարները շահառուին փոխանցելու նպատակով նախարարությունը սույն կարգի 9-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո, սույն կարգով սահմանված պայմանները բավարարված լինելու դեպքում, շահառուին պետական աջակցության գումարները փոխանցում է միանվագ, յուրաքանչյուր շահառուի մասով առավելագույնը՝ 400 մլն (չորս հարյուր միլիոն) դրամի չափով: Նախարարությունը գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական, որում նշվում են հետևյալ տվյալները`
1) շահառուի անվանումը.
2) շահառուի ՀՎՀՀ-ն.
3) հաշվի համարը.
4) պետական աջակցության գումարի չափը։
(10-րդ կետը փոփ. 27.04.23 N 630-Լ)
11. Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պետական աջակցության գումարը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին:
Ձև N 1
Դ Ի Մ ՈՒ Մ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ
Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
||||||||
Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ-ն |
||||||||
Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հասցեն |
Հեռախոսահամարը +(374) |
|
Էլեկտրոնային փոստի հասցեն |
|
Դիմումի ներկայացման ամսաթիվը |
Բանկի տվյալները |
Բանկային հաշվի համարը, որին փոխանցվելու է աջակցության գումարը |
Իրավասու անձ |
________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը |
(հավելվածը խմբ., փոփ. 27.04.23 N 630-Լ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
02.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |