ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 124 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ՝ ՑԱԾՐ ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ՈՒՐԱՆԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓԱԹԵԹԱՎՄՈՐԱՆ ԲԵՌՆԱՐԿՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին, 221-րդ հոդվածի 2-րդ կետին և 222-րդ հոդվածի 7-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 124 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարվող
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ և 18-րդ դիրքերով, որոնց նկատմամբ սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկարատև առավելագույն ժամկետներ, քան Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետներն են.
«17. |
Ուրանի հեքսաֆտորիդի տեսքով՝ 90 տոննայից ոչ ավելի ծավալով ցածր հարստացված ուրան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 2844 20 350 0), որը նշված է այն ապրանքների կատեգորիաների ցանկի 9-րդ կետում, որոնց Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործվելը թույլատրվում են առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան |
Առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ ժամանակավոր գտնվելու և օգտագործվելու ժամկետով՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 9-րդ կետին համապատասխան, որոնց Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործվելը թույլատրվում են առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան |
18. |
Ուրանի հեքսաֆտորիդի տեսքով՝ 90 տոննայից ոչ ավելի ծավալով ցածր հարստացված ուրանի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 2844 20 350 0) տրանսպորտային փոխադրման և պահպանման համար նախատեսված տրանսպորտային փաթեթավորման բեռնարկղեր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 8609 00 900 9), որոնք նշված են այն ապրանքների կատեգորիաների ցանկի 10-րդ կետում, որոնց Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործվելը թույլատրվում են առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան |
Առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ ժամանակավոր գտնվելու և օգտագործվելու ժամկետով՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 10-րդ կետին համապատասխան, որոնց Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործվելը թույլատրվում են առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան»: |
2. Այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործվելը թույլատրվում են առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ կետերով.
«9. Ուրանի հեքսաֆտորիդի տեսքով՝ 90 տոննայից ոչ ավելի ծավալով ցածր հարստացված ուրան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 2844 20 350 0), որը ներմուծվում է Ղազախստանի Հանրապետության տարածք՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև 2015 թվականի օգոստոսի 27-ի «Ղազախստանի Հանրապետությունում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Ցածր հարստացված ուրանի բանկ ստեղծելու մասին» համաձայնագրին համապատասխան՝ պայմանով, որ այդպիսի ցածր հարստացված ուրանը ներմուծվում է բացառապես Ղազախստանի Հանրապետության տարածքում պահպանվելու նպատակով:
Ցածր հարստացված ուրանի, առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան ժամանակավոր գտնվելու և օգտագործվելու առավելագույն ժամկետը՝ մինչև նշված համաձայնագրի գործողության ժամկետի ավարտը:
10. Ցածր հարստացված ուրանի տրանսպորտային փոխադրման և պահպանման համար նախատեսված տրանսպորտային փաթեթավորման բեռնարկղերը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 8609 00 900 9), որոնք ներմուծվում են Ղազախստանի Հանրապետության տարածք՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև 2015 թվականի օգոստոսի 27-ի «Ղազախստանի Հանրապետությունում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Ցածր հարստացված ուրանի բանկ ստեղծելու մասին» համաձայնագրին համապատասխան՝ պայմանով, որ այդպիսի տրանսպորտային փաթեթավորման բեռնարկղերը ներմուծվում են բացառապես սույն ցանկի 9-րդ կետում նշված ցածր հարստացված ուրանը պահպանելու նպատակով:
Տրանսպորտային փաթեթավորման բեռնարկղերի, առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան ժամանակավոր գտնվելու և օգտագործվելու առավելագույն ժամկետը՝ մինչև նշված համաձայնագրի գործողության ժամկետի ավարտը:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: