ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2017 թվականի |
թիվ 80 |
քաղ. Մոսկվա |
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 57-րդ հոդվածի 2-րդ կետին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետի ութերորդ և իններորդ պարբերություններին, «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 12 հավելված) 4-րդ կետի չորրորդ պարբերությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 6-րդ, 9-րդ և 21-րդ կետերին համապատասխան, ինչպես նաև արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում պարունակվող տեղեկությունները շահագրգիռ անձանց տրամադրելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
արտադրանքի պետական գրանցման վկայականի միասնական ձևը.
արտադրանքի պետական գրանցման վկայականի ձևակերպման կանոնները.
արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգը։
2. Սահմանել, որ՝
ա) արտադրանքի պետական գրանցման վկայականի ձևաթուղթը խիստ հաշվետվության փաստաթուղթ է, պատրաստվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տպագրական եղանակով՝ ձևաթղթերի պաշտպանության աստիճանին ներկայացվող և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող պահանջներին համապատասխան, և ունի պաշտպանության առնվազն 4 աստիճան, այդ թվում՝ տպագրական համար.
բ) արտադրանքի պետական գրանցման վկայականները, որոնք ձևակերպվել են արտադրանքի՝ Միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին կամ պետական գրանցման ենթակա արտադրանքի (ապրանքների)՝ միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով, նախքան սույն Որոշումն ուժի մեջ մտնելը վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը.
դ) սույն որոշմամբ հաստատված ձևով տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականները ներառվում են արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում, որի ձևավորումը և վարումն իրականացվում են սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան։
3. Ուժը կորցրած ճանաչել՝
Մաքսային միության հանձնաժողովի` 2010 թվականի մայիսի 28-ի «Եվրասիական տնտեսական միությունում սանիտարական միջոցառումների կիրառման մասին» թիվ 299 որոշման 1-ին կետը՝ Արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հաստատող փաստաթղթի միասնական ձևի (Պետական գրանցման վկայականի միասնական ձևի) հաստատման մասով՝ բացառությամբ մինչ սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված պետական գրանցման վկայականների մասին տեղեկությունների արդիականացման դեպքերի.
Մաքսային միության հանձնաժողովի` 2010 թվականի օգոստոսի 17-ի «Մաքսային միությունում սանիտարական միջոցառումների կիրառման հարցերի մասին» թիվ 341 որոշման 1.1 ենթակետը՝ Արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հաստատող փաստաթղթի միասնական ձևի փոփոխությունների հաստատման մասով.
Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային միության հանձնաժողովի՝ տեխնիկական կանոնակարգման և սանիտարական միջոցառումների վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 383 որոշման 1-ին կետը՝ սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հաստատող՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ փաստաթղթերի միասնական ձևերում փոփոխությունները հաստատելու մասով.
Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Մաքսային միությունում սանիտարական միջոցառումների կիրառման հարցերի մասին» թիվ 432 որոշման երրորդ պարբերությունը՝ սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հաստատող՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ փաստաթղթերի միասնական ձևերում փոփոխությունները հաստատելու մասով.
Մաքսային միության հանձնաժողովի՝ 2011 թվականի մարտի 2-ի «Արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հաստատող փաստաթղթերի միասնական ձևերում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 568 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2012 թվականի հունիսի 13-ի «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան՝ պետական գրանցման ձևով համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի պետական գրանցման վկայականի ձևի մասին» թիվ 82 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2012 թվականի նոյեմբերի 6-ի «Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 206 որոշումը.
Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշման մեջ կատարվող փոփոխությունների 4-րդ կետը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի նոյեմբերի 10-ի «Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 149 որոշման հավելված)։
4. Անդամ պետությունների լիազորված մարմիններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել պետական գրանցման վկայականների այն ռեեստրում ներառված տեղեկությունների պահպանումը, արդիականացումը, որի մասին Հիմնադրույթը նախատեսված է Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Պետական գրանցման վկայականի միասնական ձևի թիվ 2 հավելվածով, ինչպես նաև անձանց անսահմանափակ շրջանակի հասանելիությունն այդ տեղեկություններին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունիսի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
|
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 30-ի թիվ 80 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 18-ի թիվ 102 որոշման խմբագրությամբ) |
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎ
արտադրանքի պետական գրանցման վկայականի
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ |
(1) |
_______________________________________________________________________________
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմին)
ՎԿԱՅԱԿԱՆ արտադրանքի պետական գրանցման |
________________ թվականի « _____»-ի թիվ ___________ |
(3) |
ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ________________________________________________________ |
(4) |
ԱՐՏԱԴՐՈՂԸ __________________________________________________________ |
(5) |
ՀԱՅՏԱՏՈՒՆ __________________________________________________________ |
(6) |
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ______________________________________________ |
(7) |
ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏՐՎԵԼ Է ____________________________________ ՀԻՄԱՆ ՎՐԱ |
(8) |
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ __________________________________________ |
(9) |
|
(10) | ||||
_____________________________________ |
____________________ |
___________ | |||
Թիվ ___ (11) |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
___________________________________________________________________
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմինը)
ՀԱՎԵԼՎԱԾ
արտադրանքի պետական գրանցման վկայականի
__________________ թվականի «____»-ի թիվ ___________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
_______________________________________ |
Կ.Տ. |
___________________ |
____________ |
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի ղեկավարի (լիազորված անձի) պաշտոնը) |
(ստորագրությունը) |
(Ա.Ա.Հ.) | |
___էջ _______-ից |
թիվ ______ |
(հավելվածը խմբ. ԵՏՀԿ 18.06.19 թիվ 102)
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2017 թվականի հունիսի 30-ի թիվ 80 որոշմամբ |
ԿԱՆՈՆՆԵՐ
արտադրանքի պետական գրանցման վկայականի ձևակերպման
1. Սույն կանոնները սահմանում են արտադրանքի այն պետական գրանցման վկայականի ձևակերպման կարգը (այսուհետ համապատասխանաբար՝ պետական գրանցում, վկայական), որը հաստատում է արտադրանքի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, տեխնիկական կանոնակարգ (տեխնիկական կանոնակարգեր)) կամ սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին ներկայացվող՝ Միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին (այսուհետ՝ Միասնական սանիտարական պահանջներ), որոնք հաստատված են Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ, այն արտադրանքի (ապրանքների) համար, որը ներառված է նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) Միասնական ցանկի II բաժնում.
2. Վկայականը ձևակերպվում է Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմնի (մարմինների) (կազմակերպության, հաստատության) կողմից (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություն, լիազորված մարմին)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2017 թվականի հունիսի 30-ի թիվ 80 որոշմամբ հաստատված միասնական ձևով։
Վկայականը կարող է ձևակերպվել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով:
(2-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 18.06.19 թիվ 102)
3. Պետական գրանցում իրականացնելու դեպքում հայտատու կարող են լինել անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը, որն արտադրող կամ վաճառող (ներմուծող) է կամ արտադրողի կողմից լիազորված անձ է։
4. Տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում հայտատուն լիազորված մարմին է ներկայացնում հայտը, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները։
5. Միասնական սանիտարական պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում հայտատուն լիազորված մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.
ա) Միության մաքսային տարածքում արտադրված արտադրանքի համար՝ (կարող է ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով)
հայտը.
այն փաստաթղթերի պատճենները, որոնց համապատասխան արտադրվել է արտադրանքը (տեխնիկական պայմաններ, տեխնոլոգիական հրահանգներ, մասնագրեր, բաղադրագրեր և (կամ) տեղեկություններ բաղադրության մասին և այդ արտադրանքն արտադրողի կողմից վավերացված այլ փաստաթղթեր).
արտադրանքն արտադրողի կողմից վավերացված՝ որակի սերտիֆիկատի կամ անվտանգության (որակի) անձնագրի կամ որակի հավաստագրի պատճենը, կամ արտադրանքն արտադրողի նամակը, որը հաստատում է արտադրված արտադրանքի (արտադրանքի փորձանմուշների (նմուշների)) համապատասխանությունը սույն ենթակետի երրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերի պահանջներին.
արտադրանքն արտադրողի փաստաթուղթն արտադրանքի կիրառման (շահագործման, օգտագործման) մասին (հրահանգներ կամ ուղեցույց, կամ կանոնակարգ, կամ ցուցումներ) կամ դրա պատճենը՝ հայտատուի կողմից վավերացված.
արտադրանքի պիտակների (փաթեթվածքների) պատճենները կամ դրանց մանրակերտերը՝ հայտատուի կողմից վավերացված.
փորձանմուշներ (նմուշներ) վերցնելու ակտը.
Միասնական սանիտարական պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունները, գիտական զեկույցները, փորձագիտական եզրակացությունները (եզրակացությունները).
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր՝ ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ տրվող՝ հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին տեղեկություններ.
բ) Միության մաքսային տարածքից դուրս արտադրված արտադրանքի համար՝
հայտը.
այն փաստաթղթերի պատճենները, որոնց համապատասխան արտադրվել է արտադրանքը (տեխնիկական պայմաններ, տեխնոլոգիական հրահանգներ, բնութագրեր, բաղադրագրեր, տեղեկություններ բաղադրության մասին և այլ փաստաթղթեր), այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան վավերացված, որտեղ իրականացվում է պետական գրանցումը.
արտադրանքն արտադրողի կողմից վավերացված՝ որակի սերտիֆիկատի կամ անվտանգության (որակի) անձնագրի, կամ որակի հավաստագրի, կամ ազատ վաճառքի սերտիֆիկատի պատճենը, կամ արտադրանքն արտադրողի նամակի պատճենը, որը հավաստում է արտադրված արտադրանքի (արտադրանքի փորձանմուշների (նմուշների))՝ սույն ենթակետի երրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերի պահանջներին համապատասխանությունը, որը վավերացվել է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ անցկացվում է պետական գրանցումը.
արտադրանքն արտադրողի փաստաթուղթն արտադրանքի կիրառման (շահագործման, օգտագործման) մասին (հրահանգներ կամ ուղեցույց, կամ կանոնակարգ, կամ ցուցումներ) կամ դրա պատճենը՝ հայտատուի կողմից վավերացված.
արտադրանքի պիտակների (փաթեթվածքների) պատճենները կամ դրանց մանրակերտերը՝ հայտատուի կողմից վավերացված.
ախտահանիչ (միջատասպան, կրծողասպան) միջոցի արտադրման վայր հանդիսացող պետության առողջապահության լիազորված մարմնի (այլ մարմնի) կողմից տրված՝ արտադրանքի անվտանգությունը հավաստող և դրա շրջանառությունը տվյալ պետության տարածքում թույլատրող փաստաթղթի պատճենը՝ վավերացված այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ իրականացվում է պետական գրանցումը, կամ նման փաստաթուղթ ձևակերպելու անհրաժեշտության բացակայությունը հաստատող՝ արտադրանքն արտադրողի փաստաթղթերը (ախտահանիչ միջոցների պետական գրանցման դեպքում).
Միասնական սանիտարական պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունները, գիտական զեկույցները, փորձագիտական եզրակացությունները (եզրակացությունները).
Միության մաքսային տարածք արտադրանքի փորձանմուշների (նմուշների) ներմուծումը հաստատող փաստաթղթերի պատճենները՝ վավերացված այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որում իրականացվում է պետական գրանցումը.
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր` ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ տրվող՝ հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին տեղեկություններ:
(5-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 18.06.19 թիվ 102)
6. Լիազորված մարմինը՝
ա) ընդունում և գրանցում է հայտը.
բ) անցկացնում է տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) սահմանված պահանջներին համապատասխան (տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում) կամ սույն կանոնների 5-րդ կետին համապատասխան (Միասնական սանիտարական պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում) հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների փորձաքննություն.
գ) վկայականի մասին տեղեկություններ է ներառում արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի ազգային մասում.
դ) ձևակերպում և տրամադրում է վկայականը։
7. Վկայականի ձևակերպման նպատակով` արտադրանքի հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացվում են Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից (այսուհետ՝ փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ))։
(7-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 18.06.19 թիվ 102)
8. Տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող վկայականի ձևակերպման դեպքում հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու նպատակով արտադրանքի նույնականացումն ու փորձանմուշներ (նմուշներ) վերցնելն իրականացնում է արտադրողը կամ հայտատուն, կամ հայտատուի հանձնարարության (հայտի) հիման վրա և նրա ներկայությամբ՝ փորձարկման լաբորատորիան (կենտրոնը)՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկում ներառված փաստաթղթերով սահմանված կանոններով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները պարունակող ազգային (պետական) ստանդարտներով՝ արտադրողի պահեստում (Միության մաքսային տարածքում արտադրված արտադրանքի համար) կամ արտադրողի կամ հայտատուի պահեստում (Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտադրված արտադրանքի համար)։ Թույլատրվում է անդամ պետության հավատարմագրված տեսչական մարմնի կողմից արտադրանքի փորձանմուշներ (նմուշներ) վերցնելը։
Միասնական սանիտարական պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող վկայականի ձևակերպման դեպքում Միության մաքսային տարածքում արտադրված արտադրանքի փորձանմուշներ (նմուշներ) վերցնելն իրականացվում է փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից՝ հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու նպատակով։
Միության մաքսային տարածքից դուրս արտադրված արտադրանքի՝ Միասնական սանիտարական պահանջներին համապատասխանության մասով հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու նպատակով դրա փորձանմուշները (նմուշները) տրամադրվում են արտադրանքն արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) ուղեկցող գրության հետ միասին՝ կցելով փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) հետ կնքված պայմանագրի պատճենը կամ փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) գրությունը։ Փոստային առաքանիներով ստացված՝ արտադրանքի փորձանմուշները (նմուշները) և ապրանքաուղեկից փաստաթղթերի պատճեններն ընդունվում են առանց «Ներմուծումը թույլատրված է» նշման։
Փոստային առաքանիներով ստացված՝ արտադրանքի փորձանմուշները (նմուշները) և ապրանքաուղեկից փաստաթղթերի պատճեններն ընդունվում են առանց «Ներմուծումը թույլատրված է» նշման։
(8-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 18.06.19 թիվ 102)
9. Վկայականը տրամադրելու մասին որոշումը կայացնում է լիազորված մարմինը՝ հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների փորձաքննության դրական արդյունքների, ինչպես նաև արտադրանքի լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների հիման վրա` տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) սահմանված պահանջներին (տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում) կամ Միասնական սանիտարական պահանջներին (Միասնական սանիտարական պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում) դրա համապատասխանության մասով:
10. Չի թույլատրվում պահանջել տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) (տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում) կամ սույն կանոնների 5-րդ կետով (Միասնական սանիտարական պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում) չնախատեսված փաստաթղթեր:
11. Հայտատուն պատասխանատվություն է կրում վկայականի ձևակերպման նպատակով լիազորված մարմին ներկայացրած փաստաթղթերում և տվյալներում պարունակվող տեղեկությունների հավաստիության համար:
12. Սույն կանոնների 4-րդ և 5-րդ կետերում նշված՝ օտար լեզվով կազմված փաստաթղթերի թարգմանությունն այն անդամ պետության պետական լեզվով, որտեղ իրականացվում է պետական գրանցումը, պետք է վավերացված լինի այդ պետության օրենսդրությանը համապատասխան:
13. Վկայականի գրանցման նպատակով լիազորված մարմին ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները կարող են ուղարկվել էլեկտրոնային ձևով այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, որտեղ իրականացվում է պետական գրանցումը:
14. Վկայականի ձևակերպումը կարող է մերժվել հետևյալ հիմքերով՝
ա) տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում՝
տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի անհամապատասխանությունը.
սույն կանոնների 3-րդ կետով սահմանված պահանջներին հայտատուի չհամապատասխանելը,
տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) նախատեսված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ոչ ամբողջ ծավալով ներկայացնելը, ինչպես նաև ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ներկայացնելը.
տեխնիկական կանոնակարգում (տեխնիկական կանոնակարգերում) այնպիսի նորմի բացակայությունը, որը սահմանում է, որ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի որոշակի տեսակի համապատասխանությունը կարող է հաստատվել պետական գրանցման եղանակով.
արտադրանքի արտադրման, շրջանառության և օգտագործման (կիրառման) ժամանակ մարդու առողջության և նրա բնակության միջավայրի վրա արտադրանքի վնասակար ազդեցության դեպքերի մասին այնպիսի հիմնավորված տեղեկատվության ստացումը լիազորված մարմնի կողմից, որն ուղարկվում է անդամ պետության՝ միջազգային կոնվենցիաներին և պայմանագրերին միանալու շրջանակներում.
բ) Միասնական սանիտարական պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում՝
արտադրանքի անհամապատասխանությունը Միասնական սանիտարական պահանջներին.
սույն կանոնների 3-րդ կետով սահմանված պահանջներին հայտատուի չհամապատասխանելը.
հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների անհամապատասխանությունը սույն կանոնների 5-րդ կետում նշված փաստաթղթերին և (կամ) տեղեկություններին.
ներկայացված փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների անհամապատասխանությունն այն անդամ պետության օրենսդրության պահանջներին, որտեղ իրականացվում է պետական գրանցումը, ինչպես նաև ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ներկայացնելը.
վկայականի ձևակերպման և տրամադրման համար այնպիսի հիմքերի բացակայությունը, որոնք նախատեսված են Միության օրենքով կամ այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ իրականացվում է պետական գրանցումը.
արտադրանքի և դրա արտադրման ու շրջանառության պայմանների նկատմամբ անվտանգության պահանջներ սահմանելու անհնարինությունը, ինչպես նաև արտադրանքում և մարդու բնակության միջավայրում այդ արտադրանքի վտանգավոր գործոնների որոշման և չափման մեթոդիկաների բացակայությունը.
արտադրանքի արտադրման, շրջանառության և կիրառման (օգտագործման) ժամանակ մարդու առողջության և նրա բնակության միջավայրի վրա արտադրանքի վնասակար ազդեցության դեպքերի մասին հիմնավորված տեղեկատվության առկայությունը:
15. Լիազորված մարմինը վկայականի ձևակերպումը մերժելու մասին որոշումը (գրավոր կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով) մերժման պատճառների հիմնավորման հետ միասին այն ընդունելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է հայտատուին, անդամ պետությունների լիազորված մարմիններին, ինչպես նաև Հանձնաժողով։
Տեղեկատվական փոխգործակցությունն անդամ պետությունների լիազորված մարմինների միջև, ինչպես նաև Հանձնաժողովի հետ իրականացվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։
16. Լիազորված մարմինը տրամադրում է վկայականը՝ հայտը և դրան կցված փաստաթղթերի լրակազմն ստանալու օրվանից հետո՝ 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում (եթե այլ բան նախատեսված չէ տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով))։
17. Վկայականը լրացվում է ռուսերենով՝ էլեկտրոնային տպիչ սարքերի օգտագործմամբ, և անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ այն անդամ պետության պետական լեզվով, որտեղ իրականացվում է պետական գրանցումը։
Վկայականը ռուսերեն լեզվով և անդամ պետություններից մեկի պետական լեզվով լրացնելու դեպքում այն լրացվում է վկայականի տարբեր կողմերի վրա։
18. Անհրաժեշտության դեպքում արտադրողի անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), ինչպես նաև արտադրանքի արտադրմանն առնչվող գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (բացի պետության անվանումից) և արտադրանքի նշագիրը (տիպ, մակնիշ, մոդել, արտիկուլ և այլն) կարող են նշվել լատինական այբուբենի տառերի օգտագործմամբ։
19. Տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող վկայականի ձևակերպման դեպքում այդ վկայականը գործում է դրա տրման օրվանից՝ 5 տարվա ընթացքում (եթե տեխնիկական կանոնակարգով (կանոնակարգերով) այլ բան նախատեսված չէ)։
Տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող վկայականի գործողությունը տարածվում է այն արտադրանքի վրա, որն արտադրվել է արտադրանքի՝ հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցած փորձանմուշների (նմուշների) պատրաստման օրվանից հետո:
Տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող վկայականի գործողության ժամկետի ընթացքում Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրված արտադրանքի մասով թույլատրվում է այդ արտադրանքի իրացումը մինչև արտադրողի կողմից նախատեսված՝ դրա պիտանիության (պահպանման) ժամկետների ավարտը (եթե տեխնիկական կանոնակարգով (կանոնակարգերով) այլ բան նախատեսված չէ)։
Միասնական սանիտարական պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող վկայականի ձևակերպման դեպքում այդ վկայականը գործում է դրա տրման օրվանից՝ արտադրանքի արտադրման կամ Միության մաքսային տարածք արտադրանքի ներմուծման ամբողջ ժամանակահատվածում և մինչև Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ գտնվող արտադրանքի լիարժեք իրացումը (հաշվի առնելով արտադրողի կողմից նախատեսված՝ դրա պիտանիության (պահպանման) ժամկետները)։
(19-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 18.06.19 թիվ 102)
20. Վկայականի բոլոր դաշտերը պետք է լրացված լինեն (վկայականի բնօրինակում դաշտերի համարակալումը բացակայում է)։
21. Վկայականի մեջ նշվում են՝
ա) 1-ին դաշտում՝ 4 տողով կատարված գրառումներ՝ հետևյալ հաջորդականությամբ՝
1-ին տող՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ».
2-րդ տող՝ լիազորված մարմնի լրիվ անվանումը.
3-րդ տող՝ «ՎԿԱՅԱԿԱՆ».
4-րդ տող՝ «արտադրանքի պետական գրանցման».
բ) 2-րդ դաշտում՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը։
Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը նշվում է տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայական ձևակերպելու դեպքում։ Միասնական սանիտարական պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայական ձևակերպելու դեպքում 2-րդ դաշտը չի լրացվում.
գ) 3-րդ դաշտում՝ վկայականի գրանցման համարը և դրա տրման ամսաթիվը։
Գրանցման համարը ձևավորվում է հետևյալ կարգով՝
xx xx xx xx xxx x xxxxxx xx xx
1 2 3 4 5 6 7 8 9
որտեղ՝
1-ին դիրք՝ անդամ պետության 2-նիշ տառային ծածկագիրը՝
աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.
2-րդ դիրք՝ անդամ պետության տարածաշրջանի 2-նիշ թվային ծածկագիրը (01-ից մինչև 99), որը ձևավորվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
3-րդ դիրք՝ լիազորված մարմնի 2-նիշ թվային և (կամ) տառային ծածկագիրը, որը ձևավորվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան (ռուսերեն այբուբենի «АА»-ից մինչև «ЯЯ» տառերի, 01-ից մինչև 99 թվերի, թվերի և տառերի համակցությունների օգտագործմամբ).
4-րդ դիրք՝ լիազորված մարմնում աշխատատեղի 2-նիշ թվային ծածկագիրը (ծածկագիրը սահմանվում է լիազորված մարմնի կողմից).
5-րդ դիրք՝ արտադրանքի 3-նիշ թվային ծածկագիրը.
001՝ օծանելիքակոսմետիկական արտադրանք.
002` ախտահանիչ, միջատասպան և կրծողասպան միջոցներ (կենցաղում, բուժական-պրոֆիլակտիկ հիմնարկություններում և այլ օբյեկտներում կիրառելու նպատակով (բացի անասնաբուժությունում կիրառվողներից)).
003`սննդում օգտագործվող կենսաբանորեն ակտիվ հավելումներ.
004՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերք.
005` մանկական սննդի համար նախատեսված սննդամթերք, այդ թվում՝ մանկական սննդի համար նախատեսված խմելու ջուր.
006` հանքային խմելու ջուր բնական՝ բուժիչ-սեղանի, բուժիչ, շշալցված խմելու ջուր.
007` մարզիկների, հղի կանանց ու կերակրող մայրերի սննդի համար նախատեսված սննդամթերք.
008` պոտենցիալ վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութեր և դրանց հիմքով պատրաստվող պատրաստուկներ, որոնք հնարավոր վտանգ են ներկայացնում մարդու համար (բացի դեղամիջոցներից), բնական կամ արհեստական ծագման անհատական նյութեր (միացությունները), որոնք արտադրման, կիրառման, տրանսպորտային փոխադրման, վերամշակման, ինչպես նաև կենցաղային պայմաններում կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.
009` սննդային հավելումներ.
010` տեխնոլոգիական օժանդակ միջոցներ՝ սննդի արդյունաբերության համար.
011՝ գենային ինժեներիայի եղանակով ձևափոխված օրգանիզմների կիրառմամբ ստացված սննդամթերք.
012` անձնական հիգիենայի պարագաներ՝ երեխաների և մեծահասակների համար.
013՝ ջրապատրաստման նյութեր, սարքավորումներ, սարքեր և այլ տեխնիկական միջոցներ, որոնք նախատեսված են կենցաղային և խմելու կարիքների համար ջրամատակարարման համակարգերում օգտագործման համար.
014` բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ և արտադրատեսակներ.
015` կենցաղային քիմիայի ապրանքներ.
016` հագուստ.
017` տոնուսը բարձրացնող ըմպելիքներ.
018՝ ալկոհոլային արտադրանք, ներառյալ՝ թույլ ալկոհոլային արտադրանքը և գարեջուրը.
019` սննդամթերքի հետ շփման համար նախատեսված արտադրատեսակներ (բացառությամբ սպասքի, ճաշի պարագաների, տեխնոլոգիական սարքավորումների, փաթեթվածքի (խցանափակման միջոցների)).
6-րդ դիրք՝
«R» լիտեր՝ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում.
«Е» լիտեր՝ Միասնական սանիտարական պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում.
7-րդ դիրք՝ ընթացիկ տարում ձևակերպվող վկայականի 6-նիշ հերթական համարը (յուրաքանչյուր օրացուցային տարվա սկզբում սահմանվում է սկսած «000001» համարից).
8-րդ դիրք՝ ամսվա 2-նիշ թվային ծածկագիրը (ամսվա հերթական համարը՝ 01-ից մինչև 12-ը).
9-րդ դիրք՝ տարվա 2-նիշ թվային ծածկագիրը (տարվա վերջին երկու թվերը՝ 00-ից մինչև 99-ը)։
Վկայականի տրման ամսաթիվը նշվում է բառաթվային եղանակով՝ օրը՝ արաբական երկու թվով (չակերտներում), ամիսը՝ արաբական երկու թվով (ամսվա հերթական համարը՝ 01-ից մինչև 12-ը), տարին՝ արաբական չորս թվով (տարվա կրճատ նշումով՝ «թ.»).
դ) 4-րդ դաշտում՝ տեղեկություններ արտադրանքի մասին, ներառյալ՝
արտադրանքի անվանումը.
արտադրանքի անունը (առկայության դեպքում).
տվյալներ արտադրանքի մասին, որոնք ապահովում են դրա նույնականացումը (տիպ, մակնիշ, մոդել, արտիկուլ և այլն) (առկայության դեպքում).
կիրառման ոլորտը, թողարկման ձևը, պահպանման պայմանները, կիրառման եղանակը.
այն փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումը և նշագիրը, որին համապատասխան արտադրվել է արտադրանքը։
Թույլատրվում է մեկ վկայականում միավորել միասնական տեխնիկական պահանջներին համապատասխան մեկ արտադրողի կողմից արտադրված՝ նույն անվանմամբ այնպիսի արտադրանքի մի քանի անուն, որն ունի միևնույն բաղադրամասային (բաղադրիչային) կազմություն, հիգիենիկ բնութագիր, կիրառման ոլորտ, սակայն ունի հիգիենիկ բնութագրերի արժեքները չփոփոխող տարբերություններ.
ե) 5-րդ դաշտում՝ արտադրողի լրիվ անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և արտադրանքի արտադրման գործունեությունն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են)՝ իրավաբանական անձի և դրա՝ արտադրանքն արտադրող մասնաճյուղերի (արտադրությունների) համար, կամ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի արտադրման գործունեությունն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են)՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար.
զ) 6-րդ դաշտում՝ հայտատուի լրիվ անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են)՝ իրավաբանական անձի համար, կամ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար, ինչպես նաև հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր՝ ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ.
է) 7-րդ դաշտում՝ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) անվանումը (տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում) կամ Միասնական սանիտարական պահանջների II գլխի բաժնի (ենթաբաժնի) անվանումը (կետի, ենթակետի և այլնի համարը) (Միասնական սանիտարական պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում).
ը) 8-րդ դաշտում՝ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին կամ Միասնական սանիտարական պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկություններ (հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրություններ՝ նշելով համարը և ամսաթիվը, փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը), ինչպես նաև հայտատուի կողմից որպես տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին կամ Միասնական սանիտարական պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց ներկայացված այլ փաստաթղթերի մասին տեղեկությունները.
թ) 9-րդ դաշտում՝ վկայականի գործողության դադարեցման ամսաթիվը (օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով)։ Վկայականի գործողության անժամկետ լինելը սահմանելու դեպքում կատարվում է «սահմանափակված չէ» գրառումը.
ժ) 10-րդ դաշտում՝ վկայականը տրամադրած լիազորված մարմնի ղեկավարի (լիազորված անձի) պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում) (դնելով կնիքը)։ Ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի օգտագործումը չի թույլատրվում։
ժա) 11-րդ դաշտում՝ վկայականի ձևաթղթի տպագրական համարը, որը դրվում է դրա պատրաստման ժամանակ (չի պահանջվում այն դեպքում, երբ վկայականը ձևակերպվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով)։
(21-րդ կետը խմբ., լրաց. ԵՏՀԿ 18.06.19 թիվ 102)
22. Վկայականի 4-րդ, 5-րդ և 8-րդ դաշտերում նշվող տեղեկատվության զգալի ծավալի դեպքում այդպիսի տեղեկատվությունը ներկայացվում է վկայականի հավելվածում՝ սույն կանոնների 2-րդ կետում նշված միասնական ձևին համապատասխան։
Տվյալ դեպքում վկայականի համապատասխան դաշտերում բերվում է վկայականի հավելվածի հղումը՝ նշելով հավելվածում թերթերի քանակը։
Հավելվածը վկայականի անքակտելի մասն է։ Վկայականի հավելվածի ձևաթուղթը խիստ հաշվետվության փաստաթուղթ է, ունի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2017 թվականի հունիսի 30-ի թիվ 80 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված՝ պաշտպանության աստիճաններ։
Հավելվածի յուրաքանչյուր թերթ համարակալվում է, և դրա վրա զետեղվում են վկայականի գրանցման համարը, վկայականը տրամադրած լիազորված մարմնի ղեկավարի (լիազորված անձի) պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), այդ լիազորված մարմնի կնիքը:
23. Վկայականի (դրա հավելվածի) մեջ սույն կանոններով չնախատեսված տվյալների ներառում, ինչպես նաև բառերի կրճատում և տեքստի ուղղում չեն թույլատրվում։
24. Տրամադրված վկայականների պատճենները պատրաստվում են հայտատուի կողմից А4 ֆորմատի (210 х 297 մմ) սպիտակ գույնի թղթի թերթերի վրա, վավերացվում են նրա ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում)։ Տրամադրված վկայականների պատճենների՝ իրավաբանական անձ հանդիսացող հայտատուի կողմից պատրաստման դեպքում դրանք կարող են վավերացվել հայտատուի ղեկավարի կամ լիազորված անձի կնիքով (առկայության դեպքում) և ստորագրությամբ (նշելով լիազորող փաստաթղթի անվանումը և վավերապայմանները)։
25. Առանց լրացուցիչ կամ կրկնակի հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու՝ վկայականի (դրա հավելվածի) փոխարինումը Միասնական սանիտարական պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող վկայականի ձևակերպման դեպքում թույլատրվում է հետևյալ դեպքերում՝
ա) վկայականում (դրա հավելվածում) սխալների (վրիպակների) հայտնաբերում.
բ) հայտատուի կազմակերպաիրավական ձևի, գտնվելու վայրի (իրավաբանական անձի հասցեի) փոփոխություն.
գ) արտադրողի կազմակերպաիրավական ձևի, գտնվելու վայրի (իրավաբանական անձի հասցեի) փոփոխություն.
դ) արտադրանքի նկատմամբ պահանջներ սահմանող՝ նորմատիվ իրավական ակտի ընդունում՝ պայմանով, որ նման ակտի ընդունումը չի հանգեցնում հիգիենիկ անվտանգության ցուցանիշներում, արտադրանքի բաղադրությունում, դրա կիրառման ոլորտում փոփոխությունների կատարմանը։
(25-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 18.06.19 թիվ 102)
251. Տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող վկայականի ձևակերպման դեպքում առանց լրացուցիչ կամ կրկնակի հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու՝ վկայականի (դրա հավելվածի) փոխարինումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաների 166-րդ կետին համապատասխան:
(251-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 18.06.19 թիվ 102)
26. Վկայականի (դրա հավելվածի) փոխարինման դեպքում Միության մաքսային տարածքում արտադրանքի շրջանառությունը նման փոխարինման համար անհրաժեշտ ժամանակով չի կասեցվում։
27. Թույլատրվում է վկայականի (դրա հավելվածի) փոխարինումն առանց հետազոտությունների (փորձարկումների) և չափումների լրացուցիչ արձանագրությունները, արտադրանքի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները (եզրակացությունները) լիազորված մարմին ներկայացնելու՝ այն դեպքում, երբ անհրաժեշտ է վկայականը (դրա հավելվածը) լրացնել արտադրանքի անվտանգության ցուցանիշներին չվերաբերող տեղեկություններով, բնակչության առանձին խմբերի կողմից արտադրանքի որոշակի տեսակների կիրառման ցուցումների (հակացուցումների) մասին տեղեկություններով և հիգիենիկ նշանակություն չունեցող տեղեկություններով (օրինակ՝ արտադրանքի լրացուցիչ ձևերի և ծավալների, սպառողական փաթեթվածքի տեսակների, ապրանքային նշանների նշում և այլն):
(27-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 18.06.19 թիվ 102)
28. Լիազորված մարմինը վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման մասին որոշում է ընդունում հետևյալ դեպքերում՝
արտադրանքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին.
արտադրանքի ներմուծման և (կամ) արտադրման դադարեցման մասին հայտատուից տեղեկատվության ստացումը.
պետական գրանցման ժամանակ հայտատուի կողմից ներկայացված տվյալների ոչ հավաստի լինելը հաստատող տեղեկատվության ստացումը։
Վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման մասին որոշումը (գրավոր կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով) այն ընդունելու ամսաթվից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում,էլեկտրոնային փաստաթղթի տեսքով)՝ լիազորված մարմինն ուղարկում է հայտատուին, անդամ պետությունների լիազորված մարմիններին, ինչպես նաև համապատասխան տեղեկությունները ներառվում են պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի ազգային մասում։
29. Կասեցված գործողությամբ վկայական ունեցող արտադրանքի լրացուցիչ (կրկնակի) լաբորատոր հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացվում են փորձարկման լաբորատորիաներում (կենտրոններում)՝ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) սահմանված պահանջներին կամ Միասնական սանիտարական պահանջներին համապատասխանությունը հաստատելու նպատակով՝ այդ վկայականում նշված հայտատուի նախաձեռնությամբ և հաշվին։
30. Արտադրանքի լրացուցիչ (կրկնակի) լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքում տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին կամ Միասնական սանիտարական պահանջներին արտադրանքի անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում վկայականը տրամադրած լիազորված մարմինն ընդունում է վկայականի գործողությունը դադարեցնելու մասին որոշում։
Վկայականի գործողության դադարեցման մասին տեղեկատվությունը ներառվում է արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի ազգային մասում։
Արտադրանքի լրացուցիչ (կրկնակի) լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) և չափումների դրական արդյունքներ ստանալու դեպքում վկայականը տրամադրած լիազորված մարմինն ընդունում է դրա գործողության վերսկսման մասին որոշում։ Վկայականի գործողության վերսկսման մասին տեղեկատվությունը ներառվում է արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի ազգային մասում։
301. Տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող վկայականի տրման վերաբերյալ հայտատուի դիմումն ուսումնասիրելիս լիազորված մարմինը տրամադրում է վկայականն առանց կրկնակի հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու՝ հայտատուի կողմից հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այն արձանագրությունները ներկայացնելու դեպքում, որոնք տրվել են պետական գրանցման ընթացակարգի իրականացման շրջանակներում, որով հաստատվում է արտադրանքի համապատասխանությունը Միասնական սանիտարական պահանջներին, եթե Միասնական սանիտարական պահանջներով սահմանված համապատասխան ցուցանիշները և (կամ) դրանց թույլատրելի մակարդակները համընկնում են տեխնիկական կանոնակարգով (կանոնակարգերով) սահմանված ցուցանիշների և (կամ) դրանց թույլատրելի մակարդակների հետ։
Արտադրանքի՝ Միասնական սանիտարական պահանջներին համապատասխանության մասով հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության գործողության ժամկետը կազմում է 1 տարի:
(301-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 18.06.19 թիվ 102)
31. Լիազորված մարմինների միջև սույն կանոնների կիրառման հարցերի հետ կապված վեճերի ծագման դեպքում անցկացվում են փոխադարձ խորհրդակցություններ։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2017 թվականի հունիսի 30-ի թիվ 80 որոշմամբ |
ԿԱՐԳ
արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի ձևավորման և վարման
1. Սույն կարգը սահմանում է արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի (այսուհետ՝ միասնական ռեեստր) ձևավորման և վարման կանոնները։
2. Միասնական ռեեստրն ընդհանուր տեղեկատվական ռեսուրս է, որը պարունակում է արտադրանքի պետական գրանցման վկայականների (այսուհետ՝ վկայականներ) մասին տեղեկություններ և ձևավորվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ՝ Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկատվական փոխգործակցության հիման վրա։
3. Միասնական ռեեստրի ձևավորումն ու վարումն իրականացնում է Հանձնաժողովը՝ միասնական ռեեստրի ազգային մասերից այն տեղեկությունների հիման վրա, որոնք անդամ պետությունների լիազորված մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) կողմից էլեկտրոնային տեսքով ներկայացվում են Հանձնաժողով։
4. Միասնական ռեեստրի ազգային մասերի ձևավորումն ու վարումն իրականացվում են լիազորված մարմինների կողմից։ Լիազորված մարմինները պատասխանատվություն են կրում միասնական ռեեստրում ներառելու նպատակով Հանձնաժողով ներկայացվող տեղեկությունների հավաստիության համար։
5. Միասնական ռեեստրի ձևավորումն ու վարումը ներառում են Հանձնաժողովի կողմից լիազորված մարմիններից վկայականների, վկայականների գործողության կասեցման, վերսկսման կամ դադարեցման մասին արդի տեղեկությունների ստացումը, ինչպես նաև միասնական ռեեստրում պարունակվող տեղեկությունների հրապարակումը Միության տեղեկատվական պորտալում։
6. Մեկ անդամ պետության լիազորված մարմինը կարող է միասնական ռեեստրի այլ անդամ պետության ազգային մասից տեղեկությունների հարցում կատարել՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։
7. Միասնական ռեեստրում ներառվում են հետևյալ տեղեկությունները՝
ա) վկայականի գրանցման համարը.
բ) վկայականի տրման ամսաթիվը.
բ1) վկայականի գործողության ժամկետը (այն դեպքում, երբ վկայականում սահմանված չէ վկայականի գործողության դադարեցման ամսաթիվը, կատարվում է «սահմանափակված չէ» գրառումը).
գ) վկայականի կարգավիճակը (գործում է, գործողությունը կասեցվել է, չեղյալ է համարվել (հետ է կանչվել)).
դ) վկայականի կարգավիճակի փոփոխության ամսաթիվը (գործողության կասեցման, կասեցումից հետո վերսկսման, դադարեցման կամ վկայականի վերաձևակերպման դեպքում).
ե) այն ձևաթղթի տպագրական համարը, որի վրա ձևակերպված է վկայականը (չի պահանջվում այն դեպքում, երբ վկայականը ձևակերպվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով).
զ) արտադրողի լրիվ անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են)՝ իրավաբանական անձի և արտադրանք արտադրող՝ դրա մասնաճյուղերի (արտադրությունների) համար, կամ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են)՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար.
է) հայտատուի լրիվ անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են)՝ իրավաբանական անձի համար, կամ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար, ինչպես նաև հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր՝ ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ.
ը) վկայականը տրամադրած լիազորված մարմնի անվանումը.
թ) տեղեկություններ արտադրանքի մասին, որոնք ներառում են՝
արտադրանքի անվանումը.
արտադրանքի անունը (առկայության դեպքում).
տվյալներ արտադրանքի մասին, որոնք ապահովում են դրա նույնականացումը (օրինակ՝ տիպ, մակնիշ, մոդել, արտիկուլ, թողարկման ձև և այլն) (առկայության դեպքում).
ժ) այն փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումը և նշագիրը, որին համապատասխան արտադրվել է արտադրանքը.
ժա) Միության իրավունքի մաս կազմող ակտի անվանումը, որի պահանջներին համապատասխանության ի հավաստում տրված է վկայականը.
ժբ) տեղեկություններ այն փաստաթղթերի մասին, որոնք հավաստում են արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին կամ սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող՝ Միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին՝ հաստատված Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ այն արտադրանքի (ապրանքների) համար, որը ներառված է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկի II բաժնում (հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրություններ՝ նշելով համարը, ամսաթիվը, անդամ պետության հավատարմագրման համակարգում հավատարմագրված և Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված՝ փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, այլ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են արտադրանքն արտադրող կամ վաճառող (ներմուծող) կամ արտադրողի կողմից լիազորված անձ հանդիսացող՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի կողմից՝ որպես նշված պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց).
ժգ) տեղեկություններ, որոնք պարունակվում են վկայականի հավելվածում (առկայության դեպքում)։
(7-րդ կետը լրաց., փոփ. ԵՏՀԿ 18.06.19 թիվ 102)
8. Լիազորված մարմինները տեղեկությունները Հանձնաժողով են փոխանցում ավտոմատ կերպով՝ միասնական ռեեստրի ազգային մասեր սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկությունների ներառման, այդ թվում՝ արդիականացման ժամանակ:
9. Միասնական ռեեստրի ազգային մասերում պարունակվող տեղեկությունները շահագրգիռ անձանց հարցումներով ներկայացվում են լիազորված մարմինների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
10. Միասնական ռեեստրում պարունակվող տեղեկությունները բաց են և հանրությանը մատչելի։
(հավելվածը խմբ., լրաց., փոփ. ԵՏՀԿ 18.06.19 թիվ 102)