ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 125 |
քաղ. Սանկտ-Պետերբուրգ |
ԾՈՎԱՅԻՆ ՆԱՎԵՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին, 221-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 125 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարվող
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց մասով սահմանվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված՝ ժամանակավոր ներմուծման սահմանային ժամկետներից առավել երկարատև ժամկետներ, լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ դիրքով՝
«19. |
Ծովային նավեր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8901 20 100 0 ծածկագիր), որոնք նշված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 11-րդ կետում, որոնց ժամանակավոր գտնվելը օգտագործելը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման |
Առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամանակավոր գտնվելու և օգտագործելու ժամկետով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 11-րդ կետին համապատասխան, որոնց ժամանակավոր գտնվելը և օգտագործելը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման»: |
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց ժամանակավոր գտնվելը և օգտագործելը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով՝
«11. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններում գրանցված ծովային նավեր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8901 20 100 0 ծածկագիր), որոնք, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, թույլատրված է օգտագործել Հյուսիսային ծովային ուղու ջրատարածքում նշված նավերի վրա բեռնված (վերաբեռնված) և մինչև Ռուսաստանի Դաշնության տարածքում բեռնաթափման կամ վերաբեռնման առաջին կետը փոխադրվող բնական զազի (այդ թվում՝ հեղուկացված վիճակում), գազային կոնդենսատի փոխադրումների ժամանակ՝ 2019 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2043 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ ժամանակահատվածում դրանք «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով:
«Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման նշված ծովային նավերի՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու սահմանային ժամկետը կազմում է 3 տարի՝ դրանք այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: