Գլխավոր տեղեկություն
Համար
N 89-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.01.2021
Ընդունող մարմին
Ջրվեժ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
25.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» դեկտեմբերի 2020 թվականի N 89-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել, որ.

1) Ջրվեժ համայնքում կենցաղային աղբահանության ծառայություններից օգտվողների համար 2021 թվականի համար սահմանված աղբահանության վճարի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ աղբահանության վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե վճարողները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքների անդամներ,

2) Ջրվեժ համայնքի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 2021 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝

ա. երեխայի ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է,

բ. զոհված զինծառայողի երեխա է,

գ. երկկողմանի ծնողազուրկ երեխա է,

դ. հաշմանդամ երեխա է,

3) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում չներառված համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 2021 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով՝ 6 000 (վեց հազար) դրամ,

4) եթե Ջրվեժ համայնքի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության (երաժշտական դպրոց) ծառայություններից օգտվողներն են սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի պարբերություններում նշված անձինք, ապա 2021 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ,

5) սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում չներառված համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության (երաժշտական դպրոց) ծառայություններից օգտվողների համար 2021 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով՝

ա. 4 000 (չորս հազար) դրամ, եթե երեխան հաշվառված է Ջրվեժ համայնքում,

բ. 6 000 (վեց հազար) դրամ, եթե երեխան հաշվառված չէ Ջրվեժ համայնքում:

2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը՝

1) 1-ին կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում՝ Ջրվեժ համայնքի ղեկավարին ուղղված ծառայությունից օգտվող ընտանիքի անդամի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, պաշտպանության ոլորտի իրավասու պետական կամ այլ մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի և (կամ) վկայականի և (կամ) տվյալ փաստը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները,

2) 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ Ջրվեժ համայնքի ղեկավարին ուղղված ծառայությունից օգտվողի օրինական ներկայացուցչի դիմումը, ծառայությունից օգտվողի անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, պաշտպանության ոլորտի իրավասու պետական կամ այլ մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի և (կամ) վկայականի և (կամ) տվյալ փաստը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները, հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստող, այդ թվում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշման և օրենքով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

կողմ (7)

դեմ (0)

ձեռնպահ (0)

ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

   

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

   

ԳՐԻՇԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

   

ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ

   

ԷԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

   

ՆՎԵՐ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

   

ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

   

Համայնքի ղեկավար`

Ռոբերտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 25

գ. Ջրվեժ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան