ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2010 թվականի N 1228-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում բարձրորակ տնկանյութերի աճեցմանն ու կանաչ գոտիների վերականգնմանն աջակցելու նպատակով «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 3000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. սեպտեմբերի 28 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|