«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60317309
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
14 հուլիսի 2017 թ. |
թիվ 08-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 9-ի ««Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի փետրվարի 20-ի թիվ 08-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
(ամսական) |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, | ||||||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը | ||||||||||||||
Ներկայացնում է ___________________________________________________________________ (անվանումը և կազմակերպա-իրավական տեսակը) Գտնվելու վայրը ______________________________________________________ I___I___I___I___I
Մարզը__________________________________________________________________ I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը / Վարչական շրջանը __________________________________________ I____I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________________________________________
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ | ||||||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | ||||||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
Բաժին 1 Առևտրի հիմնական ցուցանիշները |
հազար դրամ (մեկ տասնորդական նիշով), |
Ցուցանիշ |
Տողի համարը |
Հաշվետու ամիս |
Ապրանքային մնացորդը |
Աշխատողների միջին ամսական թվաքանակը (մարդ), |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Առևտրի շրջանառությունը, |
110 |
|||
այդ թվում` Մանրածախ առևտուր, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից, ընդամենը |
115 |
|||
որից` շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր |
115.1 |
|||
դրանից` բենզինի մանրածախ առևտուր |
115.1.1 |
|||
դիզելային վառելիքի մանրածախ առևտուր |
115.1.2 |
|||
Մեծածախ առևտուր, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից, ընդամենը |
120 |
|||
որից` համակարգիչների, ծայրամասային սարքվածքների և ծրագրային |
120.1 |
|||
էլեկտրոնային և հեռահաղորդակցության սարքավորանքի և դրանց մասերի մեծածախ առևտուր |
120.2 |
|||
բջջային հեռախոսների մեծածախ առևտուր |
120.3 |
|||
էլեկտրոնային չգրառված կրիչների մեծածախ առևտուր |
120.4 |
|||
շարժիչային վառելիքի մեծածախ առևտուր |
120.5 |
|||
դրանից` բենզինի մեծածախ առևտուր |
120.5.1 |
|||
դիզելային վառելիքի մեծածախ առևտուր |
120.5.2 |
|||
Ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ ու մանրածախ առևտուր և նորոգում, ընդամենը (125.1, 125.2, 125.3, 125.4 տողերի գումարը) |
125 |
|||
այդ թվում` ավտոմեքենաների առևտուր |
125.1 |
|||
որից` ավտոմեքենաների մանրածախ առևտուր |
125.1.1 |
|||
ավտոմեքենաների մասերի և պարագաների առևտուր |
125.2 |
|||
որից` ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտուր |
125.2.1 |
|||
ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում |
125.3 |
|||
մոտոցիկլների, դրանց մասերի ու պարագաների առևտուր, տեխնիկական սպասարկում և նորոգում |
125.4 |
|||
որից` մոտոցիկլների, դրանց մասերի ու պարագաների մանրածախ առևտուր |
125.4.1 |
Բաժին 2 Համացանցի (ինտերնետի) միջոցով իրականացված առևտրի շրջանառությունը
Ցուցանիշ |
Տողի համարը |
Հաշվետու ամիս |
Ա |
Բ |
1 |
Ընդամենը, (135, 140, 145 տողերի գումարը) |
130 |
|
այդ թվում` 115 (մանրածախ առևտուր) տողից |
135 |
|
120 (մեծածախ առևտուր) տողից |
140 |
|
125 (ավտոմեքենաների առևտուր) տողից |
145 |
Ղեկավար |
_______________________ (Ազգանուն, անուն) |
_______________________ (Ստորագրություն) | |
| |||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
_______________________ (Ազգանուն, անուն) |
_______________________ (Ստորագրություն) | |
«_ _ »______ ____20___թ. |
Հավելված 2 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
5. Առևտրի շրջանառության ցուցանիշն արտացոլում է ապրանքների առք ու վաճառքի գործընթացը: Այսինքն` բնութագրում է ապրանքային զանգվածի շարժը ապրանքների շրջանառության մեջ` արտադրողից մինչև սպառող:
6. Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:
7. Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:
8. Մեծածախ և/կամ մանրածախ առևտուր չի համարվում տնտեսական գործունեության այն տեսակը, որը վերաբերում է սննդամթերքի (հացաբուլկեղեն, հրուշակեղեն կամ պատրաստի մսամթերք) արտադրական գործունեության իրականացմանը կից գտնվող խանութում (սրահում) դրանց մեծածախ և/կամ մանրածախ վաճառքին:
9. Առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:
10. Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում.
1) գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,
2) ապակե տարաներով վաճառված և հետո վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,
3) ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,
4) միջազգային կապի և լիցքավորման քարտերի արժեքը,
5) տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:
11. Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:
III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
12. Հաշվետվությունը կազմված է երկու բաժնից.
1) բաժին 1՝ առևտրի հիմնական ցուցանիշները,
2) բաժին 2՝ համացանցի (ինտերնետի) միջոցով իրականացված առևտուրը:
13. Բաժին 1-ի տող 110-ը`առևտրի շրջանառությունը, ներառում է տող 115` մանրածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 47), տող 120` մեծածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 46), 125` ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ ու մանրածախ առևտուրը և նորոգումը (ծածկագիր 45), (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի ըստ «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ՏԳՏԴ) (հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ., թիվ 874-Ն հրամանով, գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` 24.10.2013թ. (պետ. գրանցման թիվ` 10313406) և հրապարակված Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի 04.11.2013թ. թիվ 30(474).1 տեղեկագրում):
14. Տող 115-ը ներառում է նոր և գործածված, անձնական օգտագործման կամ կենցաղային ապրանքների վերավաճառքը (վաճառք առանց ձևափոխման) մասնագիտացված և ոչ մասնագիտացված խանութներում, տաղավարներում, կրպակներում, հանրախանութներում, ինտերնետով կամ փոստով պատվերներ ընդունող կազմակերպությունների, փողոցում առևտուր իրականացնող վաճառողների, սպառողական կոոպերատիվների, աճուրդով վաճառք կազմակերպող կազմակերպությունների և այլնի միջոցով: Մանրածախ առևտուրը ընդգրկում է նաև ապրանքների մշակման տարբեր գործողությունները` կշռածրարումը, տեսակավորումը, չափազատումը, փաթեթավորումը, որոնց արդյունքում չեն փոխում ապրանքների հիմնական հատկությունները: Այստեղ ներառվում է նաև մանրածախ առևտրի բնագավառում գործող միջնորդների, ինչպես նաև աճուրդային կազմակերպությունների գործունեությունը:
1) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:
2) Տող 115.1-ը ներառում է ավտոմեքենաների համար բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում, ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտուրը գազալցման կայաններում: Այն ներառում է նաև ավտոմեքենաների համար քսանյութերի և պաղեցնող նյութերի մանրածախ առևտուրը:
3) Տող 115.1.1-ը ներառում է ավտոմեքենաների և մոտոցիկլների համար բենզինի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում:
4) Տող 115.1.2-ը ներառում է ավտոմեքենաների համար դիզելային վառելիքի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում:
15. Տող 120-ը ներառում է նոր և գործածված ապրանքների վաճառքը (ապրանքի վաճառք առանց ձևափոխման) մանրածախ առևտրականներին, արդյունաբերական, առևտրային կամ մասնավոր սպառողներին ու մեծածախ առևտրով զբաղվող այլ կազմակերպություններին, ինչպես նաև գործակալներին և միջնորդներին, որոնք ապրանքը գնում կամ վաճառում են վերը նշված առևտրականների կամ կազմակերպությունների անունից: Ցուցանիշը ներառում է նաև ապրանքների վերավաճառքը արտերկրում: Ապրանքների վերավաճառքը արտերկրում որոշվում է որպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից գնված (ձեռքբերված) ու հետագայում արտերկրում վերավաճառված ապրանքը՝ չներմուծելով ապրանքը վերավաճառող միավորի երկիր:
1) Ցուցանիշը չի ներառում Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մեծածախ առևտուրը:
2) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մեծածախ առևտուրը:
3) Տող 120.1-ը ներառում է համակարգիչների, ծայրամասային սարքվածքների մեծածախ առևտուրը, ծրագրային ապահովման մեծածախ առևտուրը:
4) Տող 120.2-ը ներառում է էլեկտրոնային լամպերի և սարքերի, կիսահաղորդչային սարքերի, միկրոչիպերի և ինտեգրալային սխեմաների, տպասխեմաների մեծածախ առևտուրը, հեռախոսների (բացառությամբ բջջային հեռախոսները) և հեռահաղորդակցական սարքավորանքի մեծածախ առևտուրը:
5) Տող 120.3-ը ներառում է բջջային հեռախոսների մեծածախ առևտուրը:
6) Տող 120.4-ը ներառում է չգրառված ձայնա- և տեսաերիզների, մագնիսական և օպտիկական սկավառակների, ՍԴ-ների, ԴՎԴ-ների (CD, DVD) մեծածախ առևտուրը:
7) Տող 120.5-ը ներառում է պինդ, հեղուկ ու գազակերպ վառելիքի և հարակից արտադրանքի (հեղուկացված վառելագազի, բենզինի, ավիացիոն կերոսինի, դիզելային վառելիքի, վառքի մազութի, նավթի, գազօլինի և նավթային գազի, քարածխի, գորշ ածխի, կոքսի, վառելափայտի և այլ վառելիքի, ինչպես նաև նավթայուղերի, քսայուղերի և մեքենայական յուղերի) մեծածախ առևտուրը:
8) Տող 120.5.1-ը ներառում է բենզինի մեծածախ առևտուրը:
9) Տող 120.5.2-ը ներառում է դիզելային վառելիքի մեծածախ առևտուրը։
16. Տող 125-ը ներառում է ավտոմեքենաների, ներառյալ բեռնատարներն ու ավտոքարշակները, և մոտոցիկլների հետ կապված գործունեության բոլոր տեսակները (բացառությամբ դրանց արտադրությունը և վարձակալության հանձնումը), նոր և օգտագործված ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտուրը, նորոգումը և տեխնիկական սպասարկումը, ավտոմեքենաների և մոտոցիկլների պահեստամասերի և պարագաների մեծածախ և մանրածախ առևտուրը: Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտրի հետ կապված աճուրդների կազմակերպող և ինտերնետի միջոցով մեծածախ առևտուրն իրականացնող հանձնակատար գործակալների գործունեությունը: Այն ներառում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների լվացումը, փայլեցումը և այլն:
1) Տող 125.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների, ամենագնաց մարդատար ավտոմեքենաների (3,5 տ չգերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված մասնագիտացված մարդատար ավտոմեքենաների (շտապ օգնության, միկրոավտոբուսները և այլ 3,5 տ չգերազանցող քաշով ավտոմեքենաները) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված տրանսպորտային միջոցների` բեռնատար մեքենաների, քարշակների, կիսակցանքների, «ամառանոցային տնակ» տեսակի կցանքների, ավտոֆուրգոնների մեծածախ և մանրածախ առևտուր, ամենագնաց ավտոմեքենաների (3,5 տ գերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը:
2) Տող 125.1.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների և մարդատար մասնագիտացաված ավտոմեքենաների մանրածախ առևտուրը:
3) Տող 125.2-ը ներառում է ավտոմեքենաների մանրակների, հանգույցների, պահեստամասերի, պիտույքների և պարագաների, այդ թվում` ռետինե դողերը և օդախցիկները, մարտկոցների, էլեկտրական մասերը և սարքավորանքը, մեծածախ և մանրածախ առևտուրը:
4) Տող 125.2.1-ը ներառում է ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:
5) Տող 125.3-ը ներառում է ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստոցների նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը (եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ ): Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների վերասարքավորումը սեղմված բնական նավթային գազով կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար:
6) Տող 125.4-ը ներառում է մոտոցիկլների, ներառյալ մոպեդները, մեծածախ և մանրածախ առևտուրը, մոտոցիկլների մասերի և պարագաների առևտուրը, մոտոցիկլների տեխնիկական սպասարկումը և նորոգումը:
7) Տող 125.4.1-ը ներառում է մոտոցիկլների, մոտոցիկլների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:
17. Հաշվետվության 1-ին սյունակում լրացվում է առևտրի շրջանառությունը հաշվետու ամսում:
18. Հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ամսին հաջորդող ամսվա 1-ի դրությամբ փաստացի առկա ապրանքային մնացորդը (քանակը), հաշվարկված` վաճառքի ընթացիկ գներով:
19. Հաշվետվության 3-րդ` «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» սյունակի ցուցանիշը (տասնորդական ճշտությամբ) հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
1) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
2) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով:
20. Սույն հրահանգի իմաստով «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» ցուցանիշը հաշվարկելիս, վերջինիս մեջ պետք է ներառել աշխատանքային, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողներին և անհատ ձեռնարկատերերին: Աշխատողը, ով ներառված է աշխատողների թվաքանակում և միաժամանակ կնքել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրեր նույն գործատուի հետ, աշխատողների թվաքանակում հաշվառվում է մեկ անգամ:
1) Աշխատողների միջին ամսական թվաքանակը վերաբերում է ինչպես առևտրի ոլորտում զբաղված աշխատողներին, այնպես էլ վարչական աշխատողներին:
21. Հաշվետվության բաժին 2-ի 135, 140 և 145 տողերում լրացվում է համացանցի (ինտերնետի) միջոցով իրականացված առևտրի շրջանառությունը: Համացանցի միջոցով ապրանքի վաճառք է համարվում վաճառքի այն տեսակը, երբ գնորդը պատվիրում է ապրանքը համացանցի միջոցով և վճարումը կարող է իրականացնել ինչպես առցանց, այնպես էլ ոչ առցանց եղանակով:
1) բաժին 2-ի 1-ին սյունակի 135 տողը լրացվում է բաժին 1-ի 1-ին սյունակի 115 տողից, 140 տողը՝ 120 տողից և 145 տողը՝ 125 տողից: