ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2008 թվականի N 26-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 371-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ» ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 371-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Տ. Մուկուչյան - ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Տ. Մուկուչյան - ՀՀ վարչական դատարանի նախագահ (համաձայնությամբ)» բառերով.
2) «Է. Մուրադյան - ՀՀ տնտեսական դատարանի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Է. Մուրադյան - ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ (համաձայնությամբ)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ս. Սարգսյան |
|
|