«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2005 թվականի N 375-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզիաների ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները:
2. Սույն կարգի նպատակը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ռադիոակտիվ թափոնների չթույլատրված տեղաշարժը կանխելը և իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից մարդկանց պաշտպանվածությունն ապահովելն է:
3. Ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման լիցենզիան տրվում է բարդ ընթացակարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
4. Սույն կարգը մշակված է «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ թափոնները ներմուծվում կամ Հայաստանի Հանրապետությունից դրանք արտահանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Ռադիոակտիվ թափոններ ներմուծող կամ արտահանող անձը լիցենզիա ստանալու նպատակով լիցենզավորման համար լիազորված մարմին է ներկայացնում հայտ` համաձայն NN 1 և 2 ձևերի, որում նշվում են`
ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ներմուծվող կամ արտահանվող ռադիոակտիվ թափոնների տեսակը և քանակությունը, այն պետությունը, որտեղից պետք է ներմուծվեն կամ որտեղ պետք է արտահանվեն ռադիոակտիվ թափոնները, ստացման կամ առաքման նախատեսվող ժամանակը.
բ) անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, հայրանունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության և գործունեության իրականացման վայրերը, ներմուծվող կամ արտահանվող ռադիոակտիվ թափոնների տեսակը և քանակությունը, այն պետությունը, որտեղից պետք է ներմուծվեն կամ որտեղ պետք է արտահանվեն ռադիոակտիվ թափոնները, ստացման կամ առաքման նախատեսվող ժամանակը:
(6-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն)
7. Հայտին կից` պետք է ներկայացվեն`
ա) իրավաբանական անձի կողմից` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կողմից` պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով.
բ) եթե ռադիոակտիվ թափոնների ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության հետ համագործակցության ծրագրի շրջանակներում, ապա պետք է ներկայացվի այդ ծրագրի պատճենը.
գ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
դ) ռադիոակտիվ թափոնների պահման լիցենզիայի պատճենը.
ե) վերամշակման տեխնոլոգիական գործընթացով նախատեսված չափին ներմուծվող ռադիոակտիվ թափոնների քանակի ու ընդհանուր ակտիվության համապատասխանության մասին փորձաքննական եզրակացությունը.
զ) ներմուծվող ռադիոակտիվ թափոնների պահման համար նախատեսված պահեստարանում կամ գերեզմանոցում տվյալ թափոնների պահման հնարավորության մասին ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի եզրակացությունը.
է) ռադիոակտիվ թափոնների ներմուծում կամ արտահանում իրականացնող անձնակազմի որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
8. Ռադիոակտիվ թափոնների արտահանման լիցենզիա ստանալու մասին հայտին կից պետք է ներկայացվեն նաև`
ա) արտահանվող թափոնների ներմուծման դեպքում` ստացող կողմի` իր պետության օրենսդրությամբ սահմանված թույլտվության պատճենը.
բ) արտահանվող թափոնների փաթեթավորման համապատասխանության մասին փորձաքննական եզրակացությունը:
9. Ռադիոակտիվ թափոնների ներմուծման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը լիցենզավորման համար լիազորված մարմին պետք է ներկայացվեն մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք դրանք ներմուծելը, բայց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:
10. Ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը քննարկվում են լիցենզավորման համար լիազորված մարմնի կողմից դրանք մուտքագրվելուց հետո 30-օրյա ժամկետում:
11. Եթե ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված հայտը և դրան կից փաստաթղթերը համապատասխանում են սույն կարգի պահանջներին, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տրվում է լիցենզիա` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
12. Ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
13. Ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման լիցենզիան տրվում է մինչև դրանց ներմուծման կամ արտահանման գործընթացի ավարտը, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ _ _ _ _
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտատու ____________________________________________________
2. Հայտատուի գտնվելու վայրը _________________________________________
3. Ներմուծվող ռադիոակտիվ թափոնները`
ա) տեսակը _________________
բ) քանակությունը _____________
4. Որ պետությունից է ներմուծվում ___________________________
5. Առաքողը _________________________________________
6. Գործունեության իրականացման վայրը __________________________________
7. Ներմուծման նախատեսվող ժամանակը __________________________________
8. հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը
բ) ռադիոակտիվ թափոնների պահման լիցենզիայի պատճենը
գ)
դ)
ե)
__________________________ |
________________________ |
___ __________ 200 թ.
Կ.Տ.
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ _ _ _ _
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտատու ____________________________________________________
2. Հայտատուի գտնվելու վայրը _________________________________________
3. Արտահանվող ռադիոակտիվ թափոնները`
ա) տեսակը _________________
բ) քանակությունը _____________
4. Որ պետությունից են արտահանվում ___________________________
5. Ստացողը _________________________________________
6. Արտահանման նախատեսվող ժամանակը _____________________
7. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը
բ) ստացողի ներմուծման թույլտվության պատճենը
գ)
դ)
ե)
__________________________ |
________________________ |
___ __________ 200 թ.
Կ.Տ.
Հավելված N 2 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _ _ _ _
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Տրված` ___ ____________ 200 թ.
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը ________________________________________________________________
________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________
Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200 թ.
___________________________ |
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _ _ _ _
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
Տրված` ___ ____________ 200 թ.
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը ________________________________________________________________
________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________
Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200 թ.
___________________________ |
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |