ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2013 թվականի N 1466-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1465-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ մասի և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար գանձվող վճարների չափերը, գանձվող վճարների դիմաց անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու, ինչպես նաև սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) վճարովի ծառայության մատուցման պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 1465-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՎԵԼ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ), ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար գանձվող վճարների չափերը, գանձվող վճարների դիմաց անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), վավերականության ժամկետի մասին նշում կատարելու ժամկետները` համաձայն N 1 հավելվածի:».
3) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
4) 2-րդ կետը «փոխանակելու» բառից հետո լրացնել «, օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու» բառերով.
5) 4-րդ կետում «վճարովի ծառայության մատուցման պայմանագրի ձևը» բառերը փոխարինել «, օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրերի ձևերը» բառերով.
6) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
7) 5-րդ կետը «կողմից» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետական սահմանի անցակետերում գործող ստորաբաժանումների կողմից:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 26 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1466-Ն որոշման
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի N 1465-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՎԵԼ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ), ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1466-Ն որոշման
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի N 1465-Ն որոշման |
Ձև N 1
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ
____ ________ 20 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, այսուհետ` կատարող, ի դեմս ___________________ -ի, որը
գործում է ըստ _______________________ - ի, մի կողմից, և _____________ը, այսուհետ` պատվիրատու, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Համաձայն սույն պայմանագրի` կատարողը պարտավորվում է պատվիրատուին մատուցել անձնագիր կամ նույնականացման քարտ (ընդգծել) տալու կամ փոխանակելու կապակցությամբ սեղմ ժամկետում աշխատանքներ կատարելու վճարովի ծառայություն:
1.2. Ծառայությունը մատուցվում է _______________ -րդ աշխատանքային օրը:
1.3. Ծառայությունները մատուցված են համարվում պատվիրատուին անձնագիրը կամ նույնականացման քարտը (ընդգծել) տրամադրելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրման պահից:
2. Կողմերի պարտականությունները
2.1. Կատարողը պարտավոր է ծառայությունները մատուցել պատշաճ որակով և պայմանագրով նախատեսված ժամկետում:
2.2. Պատվիրատուն պարտավոր է վճարել ծառայությունների մատուցման համար նախատեսված գումարը:
3. Պայմանագրի գինը
3.1. Սույն պայմանագրի գինը կազմում է _____________________ դրամ, որը լրիվ վճարված է պայմանագիրը կնքելու պահին, իսկ վճարման անդորրագիրը կցվում է:
3.2. Պայմանագրի գինը չի ներառում օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:
4. Այլ պայմաններ
4.1. Պայմանագրով նախատեսված ժամկետները խախտելու յուրաքանչյուր օրվա համար կատարողը պատվիրատուին վճարում է տուժանք` պայմանագրի գնի 200 տոկոսի չափով:
4.2. Եթե ծառայությունները մատուցելու համար նախատեսված ժամկետում պատվիրատուն չի ներկայանում անձնագիրը կամ նույնականացման քարտը (ընդգծել) ստանալու, ապա ծառայությունների մատուցումը համարվում է պատշաճ կատարված, և կատարողն ազատվում է սույն պայմանագրով նախատեսված տուժանքի վճարման պարտավորությունից:
4.3. Կատարողն ազատվում է սույն պայմանագրի 4.1-ին կետով նախատեսված պատասխանատվությունից, եթե պարտավորությունների պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով:
4.4. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։
Կողմերի հասցեներն ու վավերապայմանները
Պատվիրատու __________________ __________________ __________________ __________________ |
Կատարող __________________ __________________ __________________ __________________ |
Ձև N 2
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ
____ ________ 20 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, այսուհետ` կատարող, ի դեմս ___________________ -ի, որը
գործում է ըստ _______________________ - ի, մի կողմից, և _____________ը, այսուհետ` պատվիրատու, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Համաձայն սույն պայմանագրի` կատարողը պարտավորվում է պատվիրատուին մատուցել օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու վճարովի ծառայություն:
1.2. Ծառայությունը մատուցվում է անձնագրի տիրոջ` հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց հետո անմիջապես: Հետախուզվող անձանց տեղեկատվական բազայում ստուգումը ծառայության կողմից իրականացվում է օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար անձի դիմելուց հետո անմիջապես:
1.3. Ծառայությունները մատուցված են համարվում պատվիրատուի անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշում կատարելու և անձնագիրը պատվիրատուին հանձնելու պահից:
2. Կողմերի պարտականությունները
2.1. Կատարողը պարտավոր է ծառայությունները մատուցել պատշաճ որակով և պայմանագրով նախատեսված ժամկետում:
2.2. Կատարողը պարտավոր է պատվիրատուի կողմից օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը չներկայացնելու, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ համապատասխան գործողություն կատարելու արգելք սահմանված լինելու դեպքում հրաժարվել ծառայություններ մատուցելուց, պայմանագիրը կնքելուց:
Պայմանագիրը կնքվում է պատվիրատուի կողմից ՀՀ օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաև անձի հետախուզման մեջ չգտնվելու դեպքում:
2.3. Պատվիրատուն պարտավոր է վճարել ծառայությունների մատուցման համար նախատեսված գումարը:
3. Պայմանագրի գինը
3.1. Սույն պայմանագրի գինը կազմում է _____________________ դրամ, որը լրիվ վճարված է պայմանագիրը կնքելու պահին, իսկ վճարման անդորրագիրը կցվում է:
3.2. Պայմանագրի գինը չի ներառում օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:
4. Այլ պայմաններ
4.1. Պայմանագիրը կնքելուց հետո պայմանագրով նախատեսված ժամկետը խախտելու համար կատարողը պատվիրատուին վճարում է տուժանք` պայմանագրի գնի 200 տոկոսի չափով:
4.2. Եթե ծառայությունները մատուցելու համար նախատեսված ժամկետում պատվիրատուն չի ներկայանում անձնագիրն ստանալու համար, ապա ծառայությունների մատուցումը համարվում է պատշաճ կատարված, և կատարողն ազատվում է սույն պայմանագրով նախատեսված տուժանքի վճարման պարտավորությունից:
4.3. Կատարողն ազատվում է սույն պայմանագրի 4.1-ին կետով նախատեսված պատասխանատվությունից, եթե պարտավորությունների պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով:
4.4. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։
Կողմերի հասցեներն ու վավերապայմանները
Պատվիրատու __________________ __________________ __________________ __________________ |
Կատարող __________________ __________________ __________________ __________________ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |