«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մարտի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60014155
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
12 փետրվարի 2014 թ. ք. Երևան |
N 17-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները» հավելվածի`
1) 1-ին կետում «ներառյալ` սակայն չսահմանափակվելով, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները, էլեկտրահաղորդման գիծը» բառերը փոխարինել «ներառյալ, սակայն չսահմանափակվելով նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների, այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքի, ավտոմատ անջատիչների ձեռքբերման և տեղակայման, շինարարական (ներառյալ` էլեկտրահաղորդման գծի), կարգաբերման և թողարկման ծախսերը» բառերով.
2) 13-րդ կետում «ներառյալ` սակայն չսահմանափակվելով, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները, էլեկտրահաղորդման գիծը» բառերը փոխարինել «ներառյալ, սակայն չսահմանափակվելով նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների, այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների, անջատիչների, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքի, բացառությամբ` սպառողի կողմից տնօրինվող տարածքում տեղակայվող հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների, ձեռքբերման և տեղակայման, շինարարական (ներառյալ` էլեկտրահաղորդման գծի), կարգաբերման և թողարկման ծախսերը» բառերով.
3) 13-րդ կետի 2-րդ ենթակետում «ՏՏՀ-ով» բառից առաջ լրացնել «համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս`» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |