ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
14 օգոստոսի 2001 թվականի |
թիվ 216 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՈՒ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2002 թվականի ծախսերի նախահաշվի ու կապիտալ ներդրումների ծրագրի նախնական տարբերակին:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2002 թվականի ծախսերի նախահաշվի ու կապիտալ ներդրումների ծրագրի նախնական տարբերակը եռօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: