600.01630.06.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 1999 թվականի N 16
ք. Երևան
ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի և 20-րդ հոդվածի ա) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել 1999 թ. օգոստոսի 1-ից «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը, ներառյալ ավելացված արժեքի հարկը` 10.08 դրամ/կՎտժ:
2. Սահմանել 1999 թ. օգոստոսի 1-ից բաշխող ընկերություններին «Հայէներգո» ՊՓԲԸ-ի կողմից վաճառվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`
«Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին` |
14.514 դրամ/կՎտժ |
«Կենտրոնական էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին` |
13.261 դրամ/կՎտժ |
«Հյուսիսային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին` |
13.314 դրամ/կՎտժ |
«Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին` |
13.164 դրամ/կՎտժ |
3. Սահմանել 1999 թ. օգոստոսի 1-ից «Էներգիա» ՍՊԸ-ին (հարկային դասիչ` 02504088) «Կաթնաղբյուր-Երևան» խմելու ջրի ջրատարի վրա կառուցված ՀԷԿ-ում արտադրվող և առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը, ներառյալ ավելացված արժեքի հարկը` 13.07 դրամ/կՎտժ:
4. 1999 թ. օգոստոսի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. նոյեմբերի 18-ի N 53 որոշումը:
5. 1999 թ. օգոստոսի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. նոյեմբերի 9-ի N 50 որոշումը:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |